Ազդակներ կան, որ մոտ ապագայում Հայաստանը «Standard & Poor's»-ից եւս վարկանիշ կստանա. Զաքարյան

«Ֆիթչ» միջազգային վարկանշային կազմակերպությունը օրեր առաջ վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «B+»՝ կայուն կանխատեսմամբ: 

Սա նշանակում է, որ, միջազգային անկախ փորձագիտական վարկանշային կառույցի կարծիքով, Հայաստանի տնտեսական վիճակը կայուն է, եւ բացասական տենդենցներ չկան: Դա որոշակի ազդակ է ներդրողների համար Հայաստանի ներկայիս վիճակի մասին:

Վարկանիշի վերահաստատումը գործակալությունը պայմանավորել է պետական ու արտաքին պարտքի բավական բարձր մակարդակով, հարաբերականորեն թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարումներով, որոնք ռազմական հակամարտության վերաճելու ներուժ ունեն: Սրան հավասարակշռում են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման, զարգացման եւ բիզնես վարելու դյուրացման ցուցանիշները, ինստիտուտները, որոնք նպաստել են կանոնավոր քաղաքական անցումներին, կարողացել են դիմանալ 2020թ. համավարակի ցնցումներին եւ Ադրբեջանի հետ պատերազմին:

Գործակալությունն ակնկալում է, որ վարչապետ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել մեծամասնություն հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո: «Ֆիթչ»-ը նաեւ դրական է գնահատել հայաստանյան բանկերի գործունեությունը, որոնք կարողացան դիմանալ 2020 թվականի ցնցումներին:

Վերջին անգամ կառույցը գնահատական էր տվել պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին: Նշենք, որ միջազգային վարկանշային 3 խոշոր կազմակերպություններից Հայաստանին վարկանիշ են տալիս 2-ը՝ «Ֆիթչ»-ը եւ «Մուդիս»-ը: Միայն «Standard & Poor՚s»-ը վարկանիշ չի տալիս մեր երկրին, սակայն Կառավարությունը այս հարցով որոշակի քայլեր է ձեռնարկում: 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «ՖԻՆԱՐՄ» Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ֆինանսիստ Կարեն Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, «Ֆիթչ»-ի՝ ՀՀ-ի վերաբերյալ վերջին կանխատեսումն ինչպե՞ս եք գնահատում:

- «Ֆիթչ»-ն այնպիսի գնահատական է տվել, ինչպես ակնկալվում էր: Մեր երկրում հոկտեմբերից հետո ավելի բացասական փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ դրական շարժերն էլ դեռեւս չեն հասցրել իրենց արձագանքը գտնել տնտեսական ցուցանիշներում:

- «Ֆիթչ»-ը 2021թ. Հայաստանում կանխատեսում է 3.2 տոկոս տնտեսական աճ, իսկ, օրինակ, ՀՀ ԿԲ-ն՝ 1.4 տոկոս: Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերությունը:

- Երբ ուսումնասիրում ենք տարբեր կառույցների գնահատականները, շատ կարեւոր է հասկանալ, թե այդ ընկերություններն ինչն են ռիսկի տակ դնում, երբ իրենց կանխատեսումը չի իրականանում: «Ֆիթչ»-ի դեպքում դա ընդամենը վերլուծություն է, եւ եթե հանկարծ դա չիրականանա, իրենք, բացի վարկանիշի հարցերից, այլ ռիսկեր չունեն: Իսկ Կենտրոնական բանկն իր ամբողջ քաղաքականությունը կառուցում է դրա վրա: Եթե ԿԲ-ն բարձր աճ կանխատեսի, եւ իրականում այն տեղի չունենա, հետեւանքներն ավելի ծանր կլինեն: Հետեւաբար ամեն ինչը հասկանալով՝ ԿԲ-ն ավելի իրատեսական է նայում այդ կանխատեսումներին, որովհետեւ դրանից ելնելով՝ ինքը պետք է գործողություններ իրականացնի:

- «Ֆիթչ»-ի վերանայումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ: 

- «Ֆիթչ»-ի գնահատականն այն է, որ Հայաստանում իրավիճակը կայուն է, եւ այն ազդակները, թե հնարավոր է Հայաստանից գնան՝ կախված քաղաքական կամ տնտեսական իրավիճակից, նրանց գնահատմամբ՝ մեծ բացասական ազդեցություն չունի: «Ֆիթչ»-ը նաեւ դրական է գնահատում մեր բանկերի պատրաստվածությունը, եւ այդ առումով գնահատականները բավականին անաչառ են: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ֆինանսական համակարգը եւ Կենտրոնական բանկը կարողացել են պատվով դուրս գալ այս ճգնաժամից:

- Ի՞նչ պետք է անել՝ ՀՀ վարկանիշը ավելի լավը դարձնելու համար:

- Մեզ վարկանիշ են տալիս 2 ընկերություն, հուսով եմ, որ շուտով նաեւ 3-րդը կլինի՝ «Standard & Poor՚s»-ը: Այստեղ շատ կարեւոր է, որ տարբեր վարկանշային ընկերություններ ոչ միայն ասում են, թե քեզ մոտ ինչպիսին է վիճակը եւ ինչն է վատ, այլ նաեւ ուսումնասիրում են, թե ինչ հնարավորություններ կան: Հուսով եմ, որ մոտ ապագայում, երբ Հայաստանը «Standard & Poor՚s»-ի սուվերեն վարկանիշ կվերցնի, մենք նրանց որակյալ վերլուծությունը եւս կունենանք, ու այստեղ նաեւ հնարավոր է, որ ուղիներ նախանշված լինեն, թե որ ուղղություններով է հնարավոր տնտեսության դրական աճ ակնկալել:

- Տեղեկություն ունե՞ք, թե Հայաստանը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում՝ «Standard & Poor՚s»-ից եւս վարկանիշ ստանալու համար:

- Կառավարությունը նախորդ տարի հաստատել է կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, որի միջոցառումներից մեկն այն է, որ պետք է Հայաստանը այդ ընկերության սուվերեն վարկանիշ ձեռք բերի: Այդ գործընթացները դանդաղ էին առաջ գնում, բայց վերջին շրջանում որոշ գործողություններ ակտիվացել են, եւ ազդակներ կան, որ մոտ ապագայում Հայաստանն այդ վարկանիշը եւս կստանա: Սա նաեւ դուռ կբացի մեր բիզնեսների համար, որոնք դիտարկում են միջազգային շուկա դուրս գալու հարցը:

- Պարոն Զաքարյան, ո՞րն է այս ընկերությունների տարբերությունը, եւ վերջնարդյունքում սա ի՞նչ կտա Հայաստանին: 

- Այս ընկերությունների տված արդյունքը շատ նման է աուդիտին: Ի տարբերություն աուդիտի՝ այս ընկերությունները շատ ավելի լայն են նայում՝ ոչ միայն ֆինանսական վիճակին, այլեւ համընդհանուր բիզնեսի վիճակին: Ընդ որում, ընկերությունները ոչ միայն պետությանն են վարկանիշ տալիս, այլ նաեւ մասնավոր ընկերություններին: Հիմա, եթե, օրինակ, մասնավոր ընկերություններից մեկը ցանկանա «Standard & Poor՚s»-ից վարկանիշ վերցնել, իսկ պետությունը այնտեղից վերցրած չլինի, այդ վարկանիշ վերցնելը մասնավորի համար թանկ կարժենա, եւ հետո այդ վարկանիշն օգտագործելը շատ դժվար կլինի: Եթե դու ունես «իքս» վարկանիշ, ոչ ոք չգիտի՝ դա լավ է, թե վատ, որովհետեւ համեմատելու բան չկա, պետությունը այդ վարկանիշը չունի: Իսկ եթե ունենում ես պետությանը հավասար վարկանիշ, նշանակում է՝ քո երկրի լավագույն ընկերություններից  ես:

- Այս վարկանշավորման օգուտը պետությունն ու բիզնե՞սն են ստանում, թե՞ ընդհանուր առմամբ տեղեկատվական բնույթ է կրում ներդրողների համար:

- Դա բոլորին է օգուտ տալիս: Մի բան է, երբ պետությունը միջգերատեսչությունների պատրաստված հաշվետվություններից է տեղեկանում, թե ինչ իրավիճակ է, այլ բան է, երբ կա կողքից անաչառ գնահատող: Այդ ընկերությունները բոլոր պետություններին են վարկանշավորում, եւ մենք ունենում ենք բոլոր պետությունների համեմատական սանդղակ: Դու կարողանում ես քո քայլերի գնահատականը հասկանալ: Ընդ որում, ոչ միայն վարկանիշն է կարեւոր, այլեւ՝ դրա հեռանկարը բացասական է, կայուն է, թե դրական, այդ թվում՝ նաեւ քո մրցակից երկրների առումով ես տեղեկանում:

Սա նաեւ բիզնեսին հնարավորություն է տալիս. ենթադրենք ինչ-որ բիզնես ունեք, եւ վարկանշավորող ընկերությունը այդ բիզնեսի մասին ուսումնասիրություն է իրականացնում եւ վարկանիշ է տալիս, այդ ընկերությունը պարտադիր նաեւ ուսումնասիրում է այդ ոլորտը: Ու քանի որ նրանց մոտ հսկայական ինֆորմացիա կա, դրա արդյունքում ստացած վերլուծությունը շատ օգտակար է լինում բիզնեսին եւ ներդրողներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3951 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ