Երևան
12 °C
Այս տարվա ապրիլի 1-ին Կառավարությունը հաստատեց բուհերի ընդունելության քննությունների նոր կարգը: Ըստ այդմ՝ ընդունելության քննությունների հայտագրումը ամբողջությամբ կիրականացվի առցանց, իսկ հայտագրման գործընթացը կկազմակերպվի երկու փուլով:
«Արմենպրես» լրատվական գործունեության մամուլի կենտրոնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը եւ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ներկայացրին ընդունելության միասնական քննությունների կարգի ու հայտագրման փոփոխությունները:
Լուսինե Գրիգորյանը նշեց, որ դիմորդը հայտագրման առաջին փուլով կարող է հայտագրել 1 բուհ - 1 մասնագիտություն (անվճար եւ վճարովի): Հայտագրման առաջին փուլի գործընթացը սկսվելու է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին:
Առաջին հայտով նշած ֆակուլտետը չընդունվելուց հետո (արդյունքները հաստատվելուց հետո) դիմորդը հուլիսի 19-26-ը կարող է լրացնել երկրորդ դիմում-հայտը թափուր տեղի համար՝ նշելով մինչեւ 6 մասնագիտություն՝ կրկին անվճար եւ վճարովի տեղերով՝ նույն այն քննություններով, որոնց համար առաջին անգամ հայտագրել է:
Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նման փոփոխությունը կնպաստի մասնագիտական կողմնորոշում ունեցող դիմորդներ ունենալուն.
«Հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրությունը, երբ հիմնականում դիմորդներն ընդունվում էին առաջին հայտով հայտագրված մասնագիտությամբ՝ այս տարի որոշվեց կիրառել այս պրակտիկան: Բացի դրանից՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա դիմորդներին արդեն կողմնորշված ընդունվել բուհ, եւ հույս ունենանք, որ այդ կողմնորոշվածությունը կնպաստի նրանց՝ ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությանը եւ այնուհետեւ որակյալ մասնագետ դառնալուն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ դիմորդներն իրենց մասնագիտության կողմնորոշումը պետք է դեռ դպրոցում կատարեն, իսկ ավագ դպրոցը օգնում է նրանց այդ ընտրության մեջ.
«Ավագ դպրոցի առաքելությունը նրանում է, որ արդեն ավագ դասարաններում աշակերտները նախօրոք ընտրում են այն հոսքերը, որոնք իրենք են ցանկանում, եւ 3 տարիների ընթացքում աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշման վերաբերյալ դպրոցները աշխատանքներ են տանում: Բացի դրանից՝ բուհերն էլ յուրաքանչյուր տարի ընդունելության բաց դռների օրեր են հայտարարում եւ շրջանավարտներին ծանոթացնում բուհի մասնագիտություններին: Սա եւս նպաստում է կողմնորոշմանը: Արդեն ընդունելության մեկնարկին դպրոցի շրջանավարտները պատրաստ են եւ արդեն գիտեն, թե ինչ մասնագետ են ուզում դառնալ»,- հավելեց մասնագետը:
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը, անդրադառնալով 1 բուհ - 1 մասնագիտություն սկզբունքին, նշեց, որ նման սկզբունքով հավասար պայմաններ են ստեղծում դիմորդների համար.
«Եթե նախկինում դիմորդը կողմնորոշված ուզում էր ընդունվել իր ցանկացած մասնագիտությամբ, նա կարող էր ընդհանրապես դուրս մնալ համալսարանից այն պատճառով, որ իրենից ավելի բարձր միավոր հավաքած ուսանողը լրացնում էր իր տեղը: Հիմա իրավաբանական ֆակուլտետ ընդունվողը կմրցի իրավաբանական դիմողի հետ, այլ ոչ թե, օրինակ, պատմական կամ եւ աստվածաբանական դիմողների հետ: Իսկ արդեն երկրորդ փուլի հայտգրման ժամանակ առաջնահերթությունը տվել ենք բարձր միավորին. առավելագույն միավոր հավաքածները, ըստ հայտերի հերթականության, ընդունվում են»,- ասաց նա:
Խոսելով հայտագրման գործընթացի մասին՝ նա ասաց. «Հայտագրման առաջին փուլին կարող են մասնակցել այս տարվա 12-րդ դասարանցիները, նախորդ տարիների շրջանավարտները, նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները: Այս տարվա շրջանավարտները գործերը հանձնելու են իրենց դպրոցում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները եւ նախնական ու միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրում առանձնացված դպրոցում: Այդ դպրոցների ցանկը դիմորդները կարող են գտնել ԳԹԿ-ի հայտարարություն բաժնում:
Դիմորդները պետք է դիմեն դպրոցի տնօրենին, որից ստանալու են ԳԹԿ-ից ուղարկված անձնական համարը: Այն ստանալուց հետո դիմորդն ինքը կարող է որոշել՝ անձա՞մբ է ցանկանում լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը, թե՞ դպրոցի օժանդակությամբ: Հայտը պետք է լրացնել dimord.am կայքում»:
Կարո Նասիբյանը հավելեց նաեւ, որ փորձել են լուծել նաեւ կայքի անխափան աշխատելու խնդիրը, ուստի այս տարի լիահույս են, որ կայքը ծանրաբեռնվածության խնդիր չի ունենա:
Կարո Նաիսիբյանը նշեց նաեւ, որ այս տարի եւս հաշվի են առել այն հանգամանքը, որ գուցե քննական կենտրոններում աշակերտների թվի սահմանափակում կլինի, եւ այդ պատճառով լրացուցիչ քննական կենտրոններ ունեն իրենց տեսադաշտում:
«Եթե նախկինում մեկ քննասենյակում տեղավորվում էր 80-100 աշակերտ, նախորդ տարի այդ թիվը սահմանափակվեց մինչեւ 40: Իհարկե, ամեն ինչ կախված է դիմորդների՝ առարկաների հայտագրումից: Ամեն տարի ամենից շատ հանձնում են հայոց լեզու եւ գրականության առարկայի միասնական քննությունը, սակայն այս տարի առարկաների թիվը սահմանվեց 2-ը՝ հայոց լեզվի եւ օտար լեզվի միջեւ ընտրություն դնելով: Եվ գաղտնիք չէ, որ երկար տարիներ հայոց լեզու առարկայից դիմորդների գնահատականը ավելի ցածր էր լինում, հետեւաբար կանխատեսում ենք, որ այս տարի հայոց լեզվից միասնական քննություններ ավելի քիչ թվով դիմորդներ կհանձնեն, եւ գուցե չառաջանա քննական կենտրոններ ավելացնելու հարցը»:
Կարո Նասիբյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի շրջանավարտների թիվը մոտավորապես 22 հազար է. կանխատեսվում է, որ միասնական քննությունների կմասնակցեն նրանց կեսից մի փոքր ավելին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT