Երևան
12 °C
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (շուրջ 13 մլրդ 104.5 մլն դրամ) ավելացնել 2 մլրդ 784 մլն դրամի չափով:
Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու հիմնական ոլորտների՝ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ) եւ թեմատիկ գիտական հետազոտություններին (1 մլրդ 638 մլն դրամ):
Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին հատկացվող միջոցները ուղղվելու են ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից եւ կարեւորագույն նշանակություն ունեցող սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաեւ այդ սարքավորումների վրա հետազոտական աշխատանք իրականացնող անձնակազմի վերապատրաստմանը:
Նրա խոսքով՝գիտական ժամանակակից սարքավորումները գիտական կազմակերպություններին տրամադրելու համար մրցույթ է անցկացվելու, որը նախատեսվում է իրականացնել տարվա երկրորդ կիսամյակում:
«Գիտական սարքավորումների համար հատկացվող գումարի չափը չի ֆիքսվում,ընդհուպ կարող են լինել բարձր արժողությամբ սարքեր: Սարքի ձեռքբերման համար կարեւոր է սարքի կարեւորությունը, առկայության դեպքում հնարավոր բեկումնային հետեւանքները, շահագրգիռ կազմակերպությունների քանակը եւ այլն: Ծրագրի կարեւոր նախապայմաններից է տարբեր շահագրգիռ կազմակերպությունների կոնսորցիումների ձեւավորումը, որպեսզի սարքերն օգտագործվեն համատեղ: Շահագրգիռ կառույցներ կան, որոնք եւս ցանկանում են գիտահետազոտական աշխատանքներ կատարել ադ սարքով: Շահագրգիռ կառույցները կարող են լինել տարբեր գերատեսչություններ, գիտական այլ կազմակերպություններ: Շահող գիտական կազմակերպությունը պարտավոր է իր ինտերնետային կայքում տեղադրել տվյալ սարքից օգտվելու ընթացակարգերը՝ ժամանակացույցով եւ այլն, որպեսզի շահագրգիռ կառույցները եւս տեղեկանան եւ կարողանան օգտվել սարքից», - ասաց նա եւ ավելացրեց.
«Հետագայում նախատեսում ենք, որ ընդհանուր օգտագործման սարքերի կենտրոններ լինեն, որոնք կարող են տեղակայվել եղած գիտական կազմակերպություններում: Օրինակ՝ մի գիտական կազմակերպություն արդեն ունի բավականաչափ թարմացված ենթակառուցվածքային բազա, դրան ավելացնելով անհրաժեշտ այլ գիտական սարքավորումներ՝ մենք կարող ենք ունենալ համապարփակ գիտական սարքավորումների կենտրոն, որտեղից կարող են օգտվել ոլորտի այլ գիտական կազմակերպությունները:
Քանի որ սարքավորումները կարող են լինել նաեւ համեմատաբար թանկ եւ եզակի, ապա անհրաժեշտություն է դառնում ադ սարքավորումների վրա աշխատողների վերապատրաստումը: Չնայած ցանկացած սարք գնելու դեպքում, գնի մեջ ներառվում է վերապատրաստման ծառայությունը, բայց եթե վերապատրաստում չի իրականացվում, Գիտության կոմիտեն կվճարի կազմակերպությանը, եւ այն կիրականացվի: Ընդ որում, վերապատրաստումները կարող են իրականացվել թե՛ այստեղ՝ մասնագետներին հրավիրելով մեզ մոտ, թե՛ տվյալ սարքն ունեցող արտասահմանյան ինչ-որ գիտական կազմակերպությունում»:
Թեմատիկ գիտական հետազոտությունները դրամաշնորհային մրցույթներով են: Դրանց հատկացվող լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են մեծացնելու երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը եւ հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ: Հատկացվող ֆինանսական միջոցներով նախատեսվում է.
- Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների քանակը ավելացնել շուրջ 50-ով: Այն կնպաստի գիտության ոլորտոմ կադրերի ներգրավմանը եւ ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավոր հավաքած դիմողներին։
- Գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը ավելացնել շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կապահովի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողի աշխատանքը խրախուսելու համար: Խումբը պետք է ունենա արտերկրի հեղինակավոր գիտնական ունեցող խորհրդատու, իրականացնի հավակնոտ թեմայով հետազոտական ծրագիր եւ գիտական աշխատանքը տպագրի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում:
Առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագրով կտրամադրվի շուրջ 50 դրամաշնորհ՝ մինչեւ 5 տարի ժամկետով: Նոր ներդրվող ծրագիրը թույլ կտա օգտագործել հայաստանյան առաջատար գիտնականների ներուժը. «Ծրագրով մեր մրցունակ, ուժեղ գիտանակաները, որոնք ունեն վերջին 10 տարվա շատ լավ անցած ակադեմիական ուղի, միջազգային մրցունակ գիտական արդյունքներ, տպագրված հոդվածներ, պետք է ձեւավորեն մինչեւ 7 հոգանոց հետազոտական խմբեր եւ հավակնոտ, բեկումնային թեմայով հետազոտական ծրագրերի իրականացնեն: Այսինքն՝ ոչ թե սովորական գիտական խնդիրներ, այլ երկրի տնտեսության կաիքներից բխող, ֆունդամենտալ գիտության մեջ հավակնոտ, եվրոպական մակարդակի մրցունակ թեմաներ»,- նշեց գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:
Երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը կավելացվի շուրջ 10-ով: Դրամաշնորհները տրամադրվելու են ռազմական ուղղվածության հետազոտական թեմաներին: Հետազոտությունները հանրապետության անվտանգության համար ունեն մեծ նշանակություն: Դրամաշնորհները տրամադրվելու են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի հետ համագործակցությամբ:
«Կարեւոր է այն, որ մրցույթում ֆիքսել ենք հստակ ճանապարհ՝ գաղափարից մինչեւ շուկա: Քանի որ ռազմարդյունաբերության կոմիտեն ունի նաեւ իր բյուջեն եւ այն ծրագրերը, որոնք հաջողությամբ կավարտեն Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, իրենք շանս են ստանալու շարունակել արդեն ռազմարդյունաբերության կոմիտեի բյուջեով»,- ասաց Արթուր Մովսիսյանը:
Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի քանակը կավելացվի շուրջ 10-ով: Ծրագիրը կարեւոր ուղղություն է տնտեսության զարգացման տեսանկյունից:
Դրամաշնորհները տրամադրվելու են տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով զբաղվող գիտական խմբերին՝ 25 տոկոսի չափով մասնավոր հատվածից համաֆինանսավորման առկայության պայմանով: Ծրագիրը իրականացվելու է Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:
«Այստեղ ունիկալությունն այն է, որ սովորաբար ծրագիրը երկու տարով է արվում, հիմա մենք նախատեսում ենք այն իրականացնել 3 տարի ժամկետով: Սա կատարվում է, որպեսզի այդ հետազոտության արդյունքը, պրոդուկտը դեպի շուկա մտնելու ճանապարհ ունենա», - պարզաբանեց Մովսիսյանը:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT