Երևան
12 °C
2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը: Աշխատանքային ժամն ավարտվել է, աշխատակիցները, սակայն, շենքից դուրս գալ չեն կարող:
Ծնողները մեկ անգամ ևս կրկնեցին իրենց պահանջը. դուռը չեն բացի այնքան ժամանակ, քանի դեռ Գյումրի չեն եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և չեն ասել, թե երբ են իրենց որդիներին Հայաստան վերադարձնելու:
«Մեր տղաները սրտանց մեկնել էին հայրենիքը պաշտպանելու, սակայն մեր զինվորականների անփույթ ու անգրագետ վերաբերմունքի պատճառով Խծաբերդում գերեվարվել են ադրբեջանցիների կողմից:
Էս ժամանակահատվածում մենք դիմել ենք պետական տարբեր կառույցների, նաև ՀՀ ղեկավարի հետ հանդիպում եղավ հենց այստեղ (նկատի ունի մարզպետարանը-խմբ.), ամեն հարց բարձրացվեց մեր կողմից:
Մինչ օրս ծնողներս գտնվում ենք խաբված վիճակում: Մենք գիտենք, որ միջազգային օրենքներ կան. պատերազմի դադարից անմիջապես հետո առանց որևէ նախապայմանի հետ են վերադարձվում երկու կողմերի գերիները: Հմի էս մեր երեխեքի հարցը էս ի՞նչ դառավ:
Ես դա Փաշինյանին ասել եմ էստեղ հանդիպման ժամանակ: Ասել եմ՝ մեր երեխաները հաստատ որպես առևտրի առարկա են մնացել թուրքի ձեռքում: Հարց տվեցի, թե ինչ է ուզում հակառակորդը, որ մենք չունենք տալու կամ համաձայն չենք, էդ ոնց բոլորը բոլորի դիմացը դուրս եկավ արենայից և դարձավ գերիների վերադարձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
Գերեվարվածների հարազատները հայտարարում են, որ իրենց ոչ իշխանության, ոչ ընդդիմության շահերն ու ձգտումները չեն հետաքրքրում, նաև զգուշացնում են, որ թույլ չեն տվել ու թույլ չեն տա, որ տղաների կյանքի հարցը քաղաքականացվի:
«Եթե քաղաքականությունը կապում են մեր երեխաների կյանքի հետ, բայց մեզ դա չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում են միայն մեր երեխաները, որոնց արդեն 7 ամիս չենք տեսել: Մարդկանց հոգեկանն է խանգարվել արդեն: Սա ամենաահավոր պատիժն է, որ մարդուն, ծնողին տրվել է:
Հլը բերեք ծնողներին նայենք, գոյություն ունի՞ մեջները մե ղեավարիմ երեխա. թե՛ գերեվարվածների, թե՛ անհետ կորածների, թե՛ զոհվածների մասին է խոսքը: Ի՞նչ է կատարվում մեր հանրապետությունում, կա՞ մե ղեկավար անձմ, թող ըսե, որ իմ երեխես էլ է ընդեղ: Էդ պավեստկա (ծանուցման թերթիկ-խմբ.) կոչվածները թող հլը բացեն, նայեն, ով ում ուր է տարել:
Մեր ՄՈԲ-ին Գուսաննաից և Ոսկեհասկից տարել են ու տարան անվերադարձ առայժմ: Հիմա դիմում ենք էդ կառույցներին, մեզ ասում են՝ ուզել են, տարել ենք, տվել Արցախի ՊԲ-ին: Եկել է մի պահ, որ ոչ մեկը պատասխան չի տա:
Էլ սպասելու տեղ չկա, ոչ էլ խոսքերին հավատալու տեղ է մնացել, թող գան, պատասխան տան»,- պնդում է ծնողներից մեկը:
Նրանք ասացին նաեւ, որ այսօր Արման Թաթոյանի հետ են հանդիպել: Շատ անհանգիստ են, քանի որ տպավորություն են ստացել, որ ամեն ինչ նորից զրոյից են սկսում:
«Արման Թաթոյանը սրտանց ուզում է գործին օգուտ տված լինի, բայց անհասկանալի է մի բան, ոնց որ անցած 5-6 ամիսների մեր տարբեր հանդիպումներն ի չիք դարձան, և հիմա էլի պետք է սկսենք նամակներ գրել միջազգային կառույցներին, ստորագրություններ դնենք:
Կարծես էլի 0-ից պետք է սկսենք, բա անցա՞ծը: Մենք միաձայն, համբերատար, քաղաքակիրթ, ինչ ասել են, էդպես էլ արել ենք, չկա մեկը, որ ավելորդ քայլ արած լինի, բայց մեզ ասում են՝ հանգիստ նստեք տեղներդ, մի խանգարեք երեխաների վերադարձին: Մեր երեխեքի կյանքի հետ են խաղում, էլ չգիտենք՝ կտեսնինք մեր երեխեքին, թե չէ»,- ասաց նա:
Ծնողները ընդգծեցին՝ պահանջում են վարչապետի հետ անհապաղ հանդիպում, գա, վերջին խոսքը ասի:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:00-ից, Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը, արգելում են ելումուտն ու պահանջում, որ Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրանք վերջին ակցիան կազմակերպել էին մարտի 9-ին. փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև՝ Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև՝ երկաթգիծը: Այնուհետ օրվա ավարտին բացել էին բոլոր ճանապարհները ու նշել, որ իրենց որոշումը մանրամասնել չեն ցանկանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT