Հազարի տակ ուզում էր փախչեր ու բոլորին փախցներ. Փաշինյանը՝ Մովսես Հակոբյանի մասին

Խորհրդարանում պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց պատերազմը վարելու մասին մեկնաբանությունների և թերությունների մասին։ Մասնավորապես այն, որ վարչապետի հրամանով է տեղի ունեցել զորակոչի դադարը, այն պայմաններում, երբ մարտակոչով էր հանդես գալիս։

Պատգամավորը հիշեցրեց, որ «Մարտունի 3» զորամասի 7-րդ վաշտի զինվորների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են, որ պատերազմում կազմակերպչական մի շարք թերություններ են եղել, և երեխաներին Հադրութ են տեղափոխել այն հանձնելուց երկու օր անց։

Փաշինյանն էլ ի պատասխան՝ նշեց. «Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ. ուղիղ եթերում մարտակոչով հանդես ես գալիս, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում ես, հեռախոսը վերցնում, ասում՝ դադարեցրեք։ Այսինքն՝ այդ հայտարարությունը անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի։ Գիտե՞ք՝ որն է այդ խնդիրը. երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը:

Ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական զինված ուժերի տրամադրության տակ է։ Եվ ասեմ, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ։ Եվ այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում օր ու մեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, էդ մարդը, կարծում եմ, ընդհանրապես բազմաթիվ խնդիրներ ու բարդույթներ ունի։ Եվ ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա: Այդ մարդուն, իմիջիայլոց, արժե անվանել 7-րդ պաշտպանական շրջանի արծիվ, թե ոնց էր հազարի տակ ուզում փախչել ու բոլորին փախցնել այնտեղից: Չնայած արծիվները չեն վազում, ջայլամներն են ավելի լավ վազում»:

Փաշինյանն ընդգծեց՝ անհեթեթ են նաև այն խոսակցությունները, թե ինքն է ասել՝ պետք է գրավել «Լելե Թեփեն».

«Ասում են՝ Սերժ Սարգսյանը «Լելե Թեփեն» հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել: Կատարյալ անհեթեթություն: Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումը իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին ունեին այդ որոշումը իրականացնելու հնարավորություն: Ես այդ խոսակցությունը մոդեռացիա եմ արել, հարցրել եմ՝ դու ինչ կարծիքի ես, այս մեկն ինչ կարծիքի է, և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ դու ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է: Հետո տվել է հանձնարարական ու զեկուցել է՝ այո, դա պետք է անել և կարելի է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2763 դիտում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը