Դպրոցականներն ուսումնասիրել են երաժշտության ազդեցությունը մարդու մտավոր աշխատունակության վրա

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում  «Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա» նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի:

Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները՝ 12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աղաջանյանը, 10-րդ դասարանցիներ Անգելինա Մարգարյանը և Կարինա Ֆանարջյանը: Թիմը ղեկավարել է դպրոցի ուսուցիչ Կարինե Սամվելյանը:

Հետազոտությունն իրականացնելու նպատակով նախագծի հեղինակները մշակել են հարցաթերթիկ մասնակիցների երաժշտական նախասիրությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ հարցաթերթիկի միջոցով նպատակ է դրվել պարզելու, թե ի՞նչ է երաժշտությունը՝ որպես երևույթ, և ինչպե՞ս են երաժշտության տարբեր ժանրերն ազդում մարդու մտավոր աշխատունակության վրա։

Հետազոտությունն իրականացվել է շաբաթը մեկ անգամ նույն օրը (չորեքշաբթի)՝ նույն ժամին, հետևյալ հերթականությամբ՝ դասական երաժշտություն, ռոք երաժշտություն, տարբեր ժանրերի երաժշտության խառնուրդ և լռություն։ Կիրառվել է Անիֆիմովի հատուկ թեստը: Հետազոտության արդյունքում մշակվել են ստացված տվյալները, կատարվել են համապատասխան հաշվարկներ, ինչպես նաև կառուցվել են գրաֆիկներ:

Որպես արդյունավետության ցուցիչ սահմանվել է աշխատանքի ընթացքում կատարված սխալների թիվը, աշխատունակությունը որոշվել է՝ հաշվի առնելով տվյալ ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը, իսկ աշխատունակության դինամիկան՝ համապատասխան հաշվարկման բանաձևով: Նախագծի հեղինակները ներկայացված արդյունքները համեմատել են լռության ընթացքում ստացված արդյունքների հետ։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մասնակիցներն ամենաարդյունավետ՝ քիչ սխալներով, աշխատում են տարբեր ժանրերի երաժշտության խառնուրդի ներքո։ Մասնակիցների աշխատանքի արագությունն ամենաբարձրն է եղել լռության ժամանակ, իսկ ամենացածրը՝ դասական երաժշտության ներքո: Բացի դրանից՝ պարզվել է, որ աշխատունակության դինամիկան ամենաբարձրն է լռության պայմաններում, իսկ ամենացածրը՝ դասական երաժշտության ներքո աշխատելիս։

Անդրադառնալով հետազոտության օգտակարությանը և կիրառությանը՝ նախագծի հեղինակները վստահեցնում են, որ թիմային աշխատանքի ընթացքում ձեռք են բերել տվյալների հետ աշխատելու հմտություններ։

«Հետազոտության յուրաքանչյուր մասնակից հասկացավ, որ սեփական մտավոր աշխատանքը կարելի է դարձնել ավելի արդյունավետ՝ կատարելով հետազոտություն։ Մտադիր ենք մեր հետազոտությունը շարունակել՝ այս անգամ արդեն ուսումնասիրելու ականջակալներով և տարբեր ուժգնությամբ երաժշտություն լսելու ազդեցությունը մարդու մտավոր աշխատունակության վրա»,- ասում են նախագծի հեղինակները:

Նշենք, որ փառատոնի նպատակն էր դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ: Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների շուրջ 110 աշակերտներ:

Տպել
985 դիտում

«ՎԱԶ-2121»-ը Սոթքի ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար

Էկոնոմիկայի փոխնախարարն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները

Այրվել են Տորֆավան գյուղի տորֆի դաշտերը

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը կլինի նախկին լրագրողը․ Թրամփի թիմը ներկայացրել է նրան

ՀՀ-ն ներկայացնող պարային զույգը Երևանում մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով. The Washington Post

Քանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին Հայաստան այցելել․ նախարարը տվյալներ է հրապարակել

Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել․ նախարար

66-ամյա Մադոննան բաժանվել է 28-ամյա բոյֆրենդից

Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամի հանդիպումը

ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

Գոռավան-Արարատ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Դժվար ենք 100 դրամանոց գտնում. ինչ խնդիրների են բախվում քաղաքացիները տրանսպորտից օգտվելիս. հարցում (տեսանյութ)

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ

Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի

Թուրքիան սառեցրել է ​​հարաբերությունները Իսրայելի հետ․ Էրդողանը նոր հայտարարություն է արել

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի Հակոբ Արշակյանը

Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է իրավունքների իրացման պատշաճ համակարգ․ ՄԻՊ-ը հանդիպել է Սյունիքի մարզպետին

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր Տարվա և Սուրբծննդյան տոնավաճառին

Կրթվելը նորաձև է․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է. Սարուխանյան

ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, որը տարբերվում է մերից. Միրզոյան

Ռուսաստանը դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից․ Զախարովան կրկին մեղադրել է Արևմուտքին

Զախարովան հայտարարել է, որ իրենք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասը

Այդ մարդիկ ուղղակի որոշել են վատություն անել. վարչապետը՝ «Բալասանյան» դաշինքի մասին

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյանը կրկին հանդիպում է ունեցել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրության հետ կապված շահարկումներին

Այս տարվա ցուցանիշներն ավելի բարվոք են, քան նախորդ տարվանը. փոխվարչապետ Խաչատրյանը՝ վթարների զոհերի թվի մասին

ՀՀ-ն կանցնի արհեստավարժ բանակի, սակայն պարտադիր ժամկետային զինծառայությունը կշարունակվի. Պապիկյան

Ամենայն հավանականությամբ՝ դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Փողոցներում հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք «անիվներով դագաղ» են հիշեցնում. Փաշինյան (տեսանյութ)

Առողջապահության համապարփակ պարտադիր ապահովագրությունը կգործարկվի 2026 թվականին․ նախարար (տեսանյութ)

Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել

Բայդենը Սպիտակ տանը կհյուրընկալի Դոնալդ Թրամփին

Շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ ունենալուն. նախարար (տեսանյութ)

«Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

ԱԺ-ում ենք բյուջետային քննարկումների․ վարչապետը տեսանյութ է հրապարակել