Ընտրությունները չեն հետաձգվի. նախագահի կողմից ԸՕ փոփոխությունների չստորագրումը ինչ խնդիրներ կարող է առաջացնել

Չնայած Հանրապետության նախագահի կողմից «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» չստորագրմանը, իշխանությունները կհասցնեն առաջիկա արտահերթ ընտրությունները կազմակերպել այդ փոփոխությունների հիման վրա, ասել է թե՝ առանց ռեյտինգային ընտրակարգի, միայն համամասնական ցուցակներով:

Երեկ ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ընտրական փորձագետ Դանիել Իոաննիսյանը: Համադրելով ժամկետները՝ վերջինս ասաց, որ եթե նախագահը չի ստորագրում օրենքը, ընդունումից 21 օր հետո այն կարող է ստորագրել ԱԺ նախագահը: «Հանրապետության նախագահը ստացել է «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը» ապրիլի 2-ին, 21 օրը լրանում է ապրիլի 23-ին: Այսինքն շատ շուտով արդեն Ազգային ժողովի նախագահը կստորագրի այդ փոփոխությունները, դրանք կմտնեն ուժի մեջ: Այլեւս անայլընտրանք է դառնում այն, որ գալիք Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով»,- ասաց Իոաննիսյանը:

Դրանց ուժի մեջ մտնելուց հետո հունիսին 20-ին սպասվող ընտրություններին քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում բացի կուսակցություններից ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված որեւէ թեկնածուի։

Դանիել Իոաննիսյանի համոզմամբ, սակայն, ժամկետների խնդիր կարող է առաջանալ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթի դեպքում: Այդ փաթեթում, ինչպես հայտնի է, ներառված է նաեւ անցողիկ շեմի փոփոխություն, բոնուսային համակարգի պարզեցում, կոալիցիաներ կազմելու դրույթների փոփոխում եւ այսպես շարունակ: Այս ամենի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը հայցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, եւ արձագանքը սպասվում է այսօր կամ վաղը:

«Եթե Ազգային ժողովը դրանք ընդունի ապրիլի 26-ին կամ 27-ին եւ նախագահը 21 օր սպասացնի, 22-րդ օրը իր չստորագրելու հիմքով Ազգային ժողովի նախագահը ստորագրի, դա համարյա կհասնի մայիսի 20-ի կողմերը, երբ որ արդեն ընտրություններ նշանակված կլինեն: Եվ ընտրությունների նշանակումից հետո չի կարող այլեւս օրենսգիրք փոխվել: Այս առումով շատ կարեւոր է, որ Հանրապետության նախագահը ստորագրի փոփոխությունները նախքան Ազգային ժողովի ընտրությունները նշանակվելը»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ փաթեթում շատ կարեւոր կարգավորումներ կան, որոնք կնպաստեն, որ մենք ունենանք նախորդ ընտրությունների որակից դրական առումով տարբեր ընտրություններ:

Հավանաբար հաջորդ շաբաթ արդեն այդ մեծ փաթեթը քննարկման կդրվի ԱԺ-ում: Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է այս կարճ ժամանակահատվածում ընդունել նաեւ այդ փոփոխությունները, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց` հավանաբար արագացված ռեժիմով կքննարկեն առաջարկվող փոփոխությունները։ Սակայն նույնիսկ այդ պարագայում հնարավոր է որոշ դրույթներ չհասցնեն կիրառել սպասվող ընտրություններում:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումար նիստին ընդունել, բայց ԸՕ փոփփոխությունների նախագծի նախագահի կողմից ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»,- ասաց Դանիելյանը:

Հարցին՝ ընտրությունները չե՞ն հետաձգվի, Համազասպ Դանիելյանը պատասխանեց. «Ոչ, ամենեւին: Եթե կուզեք իմանալ, մենք այդ  բաղադրիչը (ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը) մեծ փաթեթից առանձնացրեցինք՝ հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ռիսկ կա, որ նախագահը կարող է չստորագրել, որ բավարար ժամանակ լինի այն ուժի մեջ մտնելու համար: Միայն այդ մասը առանձնացրինք, որովհետեւ դրա սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն չէր լինի, եւ նաեւ դա ավելի վաղ արեցինք որպես առանցքային խաղի կանոն, որպեսզի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախապես իմանան, թե ինչպես են այդ ընտրությունները անցկացվելու»:

Անհիմն եւ ոչ կառուցողական

Հանրապետության նախագահը, նախօրեին չստորագրելով ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները», եւ ընդգծելով, որ այն սահմանադրականության տեսանկյունից առերևույթ խնդրահարույց չէ, մի շարք դիտարկումներ էր արել: Իմքայլական Համազասպ Դանիելյանը, որ համակարգում էր այդ փոփոխությունները, երեկ լրագրողների հետ զրույցում անհիմն եւ ոչ կառուցողական համարեց դրանք: Ընդգծեց՝ Հանրապետության նախագահը դիտարկումներ անելու լիազորություն չունի, նա պետք է կամ ստորագրեր օրենքը կամ դիմեր ՍԴ:

Այնուհետեւ Դանիելյանը կետ առ կետ անդրադարձավ նախագահի դիտարկումներին: Խոսելով կոնկրետ այն դիտարկման մասին, ըստ որի Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում, պատգամավորը հիշեցրեց, որ նախագծի 4 համահեղինակներից երկուսը նախկինում ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով անցած պատգամավորներ են: «Պնդումը, թե սրան կողմ են միայն մեծամասնության ներկայացուցիչները,  սխալ է:  Ավելին՝ այս նախագիծը ստացել է զրո դեմ, զրո ձեռնպահ ձայներ, բոլորը կողմ են եղել, ովքեր քվեարկել են: Այսինքն այն խմբակցությունը, որ քննարկման ընթացքում մտահոգություններ է հայտնել նախագծի հետ կապված, անգամ իրենք դեմ չեն քվեարկել ինչ-ինչ պատճառներով. միգուցե չէին ուզում պատմության մեջ մնալ որպես ռեյտինգայինների փաստաթղթավորված պաշտպաններ»,- ասաց Դանիելյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ նախագահի մյուս դիտարկմանը, թե ԸՕ փոփոխություններին պետք է նախորդեին սահմանադրական փոփոխություններ: «Դեռ դեկտեմբերին առիթ եմ ունեցել անձամբ ՀՀ նախագահին ասելու, որ իրենց բոլոր մտահոգությունները, թե աշխատանքային կարգով, թե հրապարակավ պատրաստ ենք լսել և քննարկել: Մինչ այս պահը ստացել ենք ուղիղ զրո մտահոգություն ու դիտարկում»,- ընդգծեց նա:

Դիտարկումը, թե այս փոփոխությունները վտանգավոր են, քանի որ խորհրդարանական երկրի հետ կապված ռիսկեր է տեսնում, Համազասպ Դանիելյանի մոտ զարմանք է առաջացրել. «Որովհետև ընդամենը 3 տարի առաջ, երբ նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը, հետո իր երդմնակալության ժամանակ իր խոսքի մի զգալի մասը նվիրել էր նրան, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման համակարգ ընտրելիս: Որեւէ մտահոգություն չեմ հիշում  խորհրդարանական կառավարման հետ կապված»,- հիշեցրեց պատգամավորը:

Եվ վերջում, անդրադառնալով նախագահի այն մտահոգությանը, որ Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ, Դանիելյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում շատ հստակ ֆիքսված է, որ այդ ժամկետների սահամանափակումը չի կարող դիտարկվել որպես խոչընդոտ ավելի լավ ընտրական կարգավորումներ ունենալու համար:

Լրագրողների հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորում նախագահի կողմից նման մոտեցումները, Դանիելյանը պատասխանեց՝ նախագահի ինստիտուտը ապաքաղաքական է, հետեւաբար չի կարող քաղաքական պատասխաններ տալ:

Դանիելյանը շեշտեց, որ Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ չի մտնում օրենքները մեկնաբանելը. «Հստակ ֆիքսված է, որ եթե ԱԺ-ն ընդունում է օրենքներ, նախագահը այն ստորագրում է, եթե սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում, ուղարկում է ՍԴ, իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի այս նախագծի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա: Դա նաև արտացոլված է իր հրապարակային հայտարարությունում: Իսկ ինչ-որ մեկնաբանություններ տալ, մտահոգություններ հայտնել, այդպիսի  լիազորություններ սահմանադրությամբ նաատեսված չէ»,- ասաց պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3190 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել