Երևան
12 °C
Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ շատ ակտիվ մասնակցելու է Հայաստանում սպասվող հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, նոր ուժ ձևավորելու, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին Արա Աբրահամյանի հետ մեր գրավոր զրույցը՝ ստորև.
- Պարոն Աբրահամյան, մարտի 27-ին հայտարարել էիք, որ պատրաստվում եք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ ձևաչափով է լինելու ձեր մասնակցությունը ընտրություններին, ո՞ր ուժերի հետ եք ներկայանալու:
- Ես այդ հայտարարությունը կատարել եմ, որովհետև այսօր տարածաշրջանում և Հայաստանում ծավալվող իրադարձությունները թույլ չեն տալիս կողքից դիտել, թե ինչպես է մեր հայրենիքը կորցնում իր սուբյեկտայնությունը: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել անկախության համար, որպեսզի հեշտությամբ հրաժարվենք դրանից՝ առանց հաշվի նստելու կորուստների հետ, որոնցից ամենազգայունը հազարավոր մարդկային կյանքերն են:
Ես 30 տարի եղել եմ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում՝ ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունենալով: Այսօր ես բոլոր հնարավորություններն ունեմ ապրել աշխարհի ցանկացած կետում, զբաղվել իմ գործերով՝ հասարակական գործունեությամբ, բիզնեսով, իմ առողջությամբ, կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները և այլն: Բայց ես որոշել եմ մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին, որպեսզի փորձեմ կանգնեցնել վտանգավոր միտումները, օգնեմ Հայաստանին՝ բռնելու զարգացման ճանապարհը: Դա իմ խղճի պահանջն է:
Իմ մասնակցության ձևաչափի մասին կհայտնեմ, երբ կհայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Կարող եմ ասել, որ ես ունեմ թիմ, ծրագիր և պատկերացում, թե ինչպես Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, նրա քաղաքացիների կյանքը դարձնել անվտանգ և սոցիալապես ապահով, վերադարձնել մարդկանց անձնական և ազգային արժանապատվությունը:
Մեր ձևավորած քաղաքական պլատֆորմին կարող է միանալ մեր գաղափարախոսությունն ընդունող յուրաքանչյուր ոք, որի հիմքում համամարդկային քրիստոնեական արժեքները և հայրենիքի նկատմամբ սերն են:
- 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ հայտարարել էիք, որ կուսակցություն եք հիմնելու և մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին, սակայն հետո չմասնակցեցիք առողջական խնդիրների պատճառով: Հնարավո՞ր է՝ այս անգամ էլ ընտրություններին մասնակցելու որևէ խոչընդոտ լինի, կամ անձամբ չմասնակցեք, սակայն սատարեք որևէ ուժի:
- 2016 թվականին իսկապես մտադիր էի մասնակցել ընտրություններին, բայց, ցավոք սրտի, հանկարծահաս բարդ հիվանդությունը թույլ չտվեց դա անել: Մի քանի տարի ես պայքարում էի հիվանդության դեմ և, փառք Աստծո, հաղթահարեցի այն: Բայց այս անգամ Հայաստանի գոյության խնդիրն է դրված: Ոչ մի պատճառ, այդ թվում՝ առողջական (որն առավել անհանգստացնում է իմ ընտանիքի անդամներին), չի կարող ազդել իմ վճռականության վրա:
- Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Ինչպե՞ս եք վերաբերում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դուք ո՞ր ընտրակարգի կողմնակիցն եք:
- Կարելի է մեկնաբանել, դատողություններ անել, թե որ ընտրակարգն է ավելի համապատասխանում Հայաստանին և այլն: Բայց այս դեպքում բանը ոչ թե մանրուքների մեջ է, այլ այն, որ այդ որոշումն ընդունվել է մեկ մարդու և նրա քաղաքական խմբակի քմահաճույքով և շահերի համար: Անթույլատրելի են երկրի օրենքների փոփոխությունների փորձերը կոնկրետ մեկ մարդու, այլ ոչ թե ողջ հայ ժողովրդի համար: Մենք արդեն գիտենք, թե ինչ հետևանքներ ունեցավ երկրի Սահմանադրության փոփոխությունը՝ հօգուտ մեկ անձի: Նաև տեսնում ենք, որ դրա պատճառով ամբողջ Հայաստանը և 10 միլիոնանոց հայությունը այդ իրավական թակարդի պատանդն են դարձել:
- Հարցազրույցներից մեկում կոչ եք արել քաղաքացիներին կաշառք չվերցնել այս ընտրություններին, որը կլինի ամենամեծ ներդրումը Հայաստանի վերածննդի համար: Կարծում եք՝ ընտրություններին կաշառք կբաժանվի՞, և ո՞ր քաղաքական ուժերի կողմից եք սպասում նման գործելաոճ:
- Ցավոք, Հայաստանի անկախության ողջ ընթացքում ընտրությունները երբեք ազնիվ չեն եղել: Երկրի ազգաբնակչությանն այս ծանր ֆինանսական և բարոյահոգեբանական վիճակում քաղաքական ընտրություններ պարտադրելն ինքնին արկածախնդրություն և խաբեություն է: Ես կոչ եմ անում ոչ այնքան բնակչությանը, որքան քաղաքական ուժերին, որոնք կմասնակցեն ընտրություններին, զերծ մնալ անթույլատրելի և ոչ արժանապատիվ մեթոդներից, այդ թվում՝ կաշառքից, լինի դա փողով, թե դատարկ խոստումներով: Ցավոք, Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցների մեծամասնությանը դա խորթ չէ: Իսկ մարդիկ, ներքաշվելով դրա մեջ, մոռանում են, որ ծանր ֆինանսական դրությամբ պայմանավորված՝ այսրոպեական թուլությունը զրկելու է իրենց զավակներին և թոռներին ապագայից:
- Ի՞նչ ակնկալիք ունեք այս ընտրություններից: Ինչպիսի՞ խորհրդարան եք ակնկալում տեսնել:
- Կուզեի տեսնել հայրենասերներից, պրոֆեսոնալներից և առաքինի մարդկանցից կազմված Ազգային ժողով, որը կգործի ոչ թե առանձին խմբերի, այլ ժողովրդի շահերից: Արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանը ամենայն հավանականությամբ անցումային կլինի: Այն պետք է մաքրի փաշինյանական խորհրդարանից մնացած «ավգյան ախոռները» և հիմք դնի նոր Ազգային ժողովի, որը գործնականում պետք է ներկայացնի Հայաստանի և ողջ հայ ժողովրդի շահերը, գործի հանուն դրա: Այդ խորհրդարանում անպայման պետք է ներկայացված լինի նաև սփյուռքը՝ առանձին պալատով:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան
Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին
Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում․ ԲՏԱ նախարար
Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին
Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին
Թալանվածը վերադարձվելու է, թալանողները պատժվելու են. այլընտրանք չի կարող լինել. Հովհաննիսյան
Վաղն էլ կանգնելու են ասեն՝ Քոչարյանը չի սպանել 30-40 մարդու, այլ՝ 20․ Ալեքսանյան
Քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, որ իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես. Թորոսյան
Վարորդական վկայականները կթվայնացվեն. ՆԳ նախարարը մանրամասնել է
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սարսափած են ԱԺ ամբիոնի մոտ կանգնելուց․ Ալեքսանյան
Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին
Ինչքան հերն էր հերոս, էդքան էլ՝ տղեն. փոքրիկ Քոչարյանին պատգամավոր շինելու արդյունքը. Չախոյան
Կուսակցականներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում․ Ժաննա Անդրեասյան
Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նախկին և ներկա աշխատակիցներ են ձերբակալվել
Անդրեասյանը, Գաբրիելյանը և Ղազարյանը ուղիղ եթերում կպատասխանեն կրթական ոլորտի հարցերին
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել
Ծիծաղելի ու խղճուկ է Արմենուհի Կյուրեղյանի և Աննա Գրիգորյանի հետևում թաքնվելը, հայհոյելն ու փախչելը. Սիմոնյան
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ
Հայաստանը Ղազախստանին է հանձնել սպանության մեջ մեղադրվող անձին
Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT