Կալիֆորնիայի դեմոկրատների համաժողովը բանաձևով ԱՄՆ վարչակազմին կոչ կանի Բաքվից հայ գերիների ազատ արձակում պահանջել

Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում:

«Հայերն այսօր»-ը հայտնում է, որ բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և  պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 - 1923 թվականների  Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։  

«Այս բանաձևը հեղինակելը խորապես անձնական բնույթ ունի, քանի որ իմ ընտրողների շրջանում շատ ամերիկահայեր կան,որոնց ես հպարտորեն ներկայացնում եմ որպես Lոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ։ Որպես կուսակցություն՝ մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները  ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Իրավիճակը ծանր է, վտանգվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը, իսկ բռնապետներ Էրդողանի և Ալիևի կողմից շարունակվում են հայ ժողովրդի բնաջնջման իրենց առաքելությունն ավարտին հասցնելու սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն մինչ այժմ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների, այլև նաև ամերիկացիների հարկերից գոյացած  դոլարները ռազմական հանցագործություններն իրագործելու նպատակով անօրինաբար ծախսելու համար»,-ասում է Էլեն Ասատրյանը՝ հավելելով.

«Եթե մենք հիմա ուժեղ դիրքորոշում չդրսևորենք, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն միջազգային հանրությունից, որ  1915 թ-ին լուռ  հետեւում էր, թե ինչպես է տեղի ունենում Հայոց ցեղասպանությունը՝ ոչինչ չձեռնարկելով դա կասեցնելու համար: Հուսով եմ, որ իմ գործընկերներն ու Դեմոկրատական կուսակցության մեր առաջնորդները կանդրադառնան այս արդիական բանաձևի ծայրահեղ կարևորությանը, և կաջակցեն դրա ընդունմանը կուսակցական համաժողովում։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ընտրված անդամներին, երաշխավորներին և կառույցներին, ովքեր մինչև այս պահն աջակցել են բանաձևի կայացմանը»։

«Ցեղասպանությունը անցյալի մի ակնթարթ չէ, այն տեղի է ունենում նաև հենց հիմա ՝ աշխարհի տարբեր վայրերում: Միայն ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին հայերի դեմ Արցախում, և շատ հայեր վախենում են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ մեկ այլ ցեղասպանություն: Այս պարզ ճշմարտության բարձրաձայնումը կարող է օգնել կանխելու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները ՝ ցույց տալով, որ նրանք, ովքեր զբաղվում են զանգվածային սպանություններով, պատասխանատվություն են կրելու », - ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։ 

«Որպես ցեղասպանությունը  վերապրածների ժառանգ և որպես ցեղասպանության հետևանքով փախստական դարձաձ երրորդ սերնդի ներկայացուցիչ, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված վերջին հարձակումը ես համարում եմ որպես ցեղասպանության շարունակություն, բնիկ հայ ժողովրդի բնաջնջում իր պատմական հողերից և մշակութային ժառանգության ոչնչացում: Այս բանաձևն  արդիական է և կարևոր, քանի որ այն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին իմ ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար: Մեր հարկային դոլարներն այլևս չեն կարող աջակցել այս կառավարությունների ռազմական հանցագործությունների իրագործմանը », - ասում է  Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության

Տպել
1241 դիտում

ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում կրկին թեկնածու չի հաստատել. մանրամասներ

Ընդդիմությունը եկել էր ասեր՝ մեր վրա հույս չդնեք. Վլադիմիր Վարդանյան

Արտակարգ իրավիճակ Սյունիքում․ պարեկները մեծ դժվարությամբ օգնության են հասել վարորդներին

Ըմբիշ Հայկ Խլոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

ՌԴ-ում տղամարդը հրկիզել է միգրանտների հանրակացարանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ (տեսանյութ)

Սյունիքում ձյուն է տեղում. կա փակ ավտոճանապարհ

Եթե ճիշտ լինեին պնդումները, թե փաստաթուղթը ՀՀ շահերից չի բխում, Կանոնակարգը վաղուց վավերացրած կլիներ Բաքուն. Ստեփանյան

Մ23 ԱԱ. ըմբիշ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը

Մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Տատյանա Վալովայա

Ներկայացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերը

Ընդդիմադիրներից շատերի միայն տան պարիսպը 4-5 մետր է, բայց պայքարում են, որ պետությունը սահման չունենա. Չախոյան

Դատավորները՝ հիբրիդային պատերազմի «զոհ». իրավագետը ահազանգում է, դիմում՝ իրավապահ կառույցներին

Ձերբակալվել է Երևանի շենքերից մեկի պատի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը

Հայտնել էր, որ առաջնագծում է. Աննա Հակոբյանը հյուրընկալվել է անհետ կորած համարվող Գեղամ Գրիգորյանի տանը (տեսանյութ)

5 մեդալ` Եվրոպայի առաջնությունից. ինչ նվաճումներ ունեն բռնցքամարտիկները

Ինչ է գրել Ջո Բայդենը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. մանրամասներ

ՆԳ նախարարն ու ԳԴՀ դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Եվրոպոլի միջև ստորագրված և արդեն ուժի մեջ մտած համաձայնագրերին

Թրամփին են նվիրել «Քամալա Հարիսի նվաճումները» գիրքը՝ դատարկ էջերով (տեսանյութ)

Կարևորում ենք ՀՀ-ի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը. Պապոյանն ընդունել է դեսպանին

Մոսկվա-Պեկին համագործակցությունը պետությունների միջև հարաբերությունների կառուցման օրինակ են. Պուտինն ընդունել է Ծինփինին

Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում են

«ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Մայքլ Քարփենթերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը

Հայաստանը որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի, և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ, չունի. Փաշինյան (տեսանյութ)

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը

Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է. նախագահը՝ Գանայի դեսպանին

Կեղծ է, տվյալ չլրացնեք. ինչ է զգուշացնում մեդիափորձագետը

Միրզոյանը ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության հասնելու գործում ՀՀ շահագրգռվածությունը

Աշտարակում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրգործը դատարանում է. դատախազի՝ հատուկ վերանայման բողոքը բավարարվել է

Խնդիրը Արգիշտի Քյարամյանի կամ Աղազարյանի հետ կապված չէ, այլ այն, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը. Քոչարյան

Բախվել են «BMW»-ն, «Կիա»-ն ու «Օպել»-ը. կա վիրավոր

Դուք սպառվել եք, դա ձեր սրբազանի մաշվածությունն է ասում, 5 հոգի մարդ չեք կարող հավաքել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Կամուրջ՝ հասարակության և հաշմանդամություն ունեցողների միջև. «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր է ստորագրվել

Խորհրդարանական ընդդիմությունն ակնհայտորեն սպառել է իրեն, նրանց նարատիվը ջախջախված է․ Ալեքսանյան (տեսանյութ)

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը (լուսանկարներ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Եղվարդի խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Օղի է արտադրել՝ առանց Էկոնոմիկայի նախարարության հատուկ թույլտվության. 15 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է