Օղի է արտադրել՝ առանց Էկոնոմիկայի նախարարության հատուկ թույլտվության. 15 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

22/10/2024 schedule16:32

Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազությունից, Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության:

«2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս:

2020 թվականի հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով):

Ընկերության տնօրենի նկատմամբ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը դատարան է ուղարկվել 2022 թվականի ապրիլի 4-ին:

2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեղադրյալը հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 15 միլիոն դրամ վնասը վերականգնել է:

2024 թվականի հոկտեմբերի 17-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով (անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
196 դիտում

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը

Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է. նախագահը՝ Գանայի դեսպանին

Կեղծ է, տվյալ չլրացնեք. ինչ է զգուշացնում մեդիափորձագետը

Միրզոյանը ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության հասնելու գործում ՀՀ շահագրգռվածությունը

Աշտարակում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրգործը դատարանում է. դատախազի՝ հատուկ վերանայման բողոքը բավարարվել է

Խնդիրը Արգիշտի Քյարամյանի կամ Աղազարյանի հետ կապված չէ, այլ այն, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը. Քոչարյան

Բախվել են «BMW»-ն, «Կիա»-ն ու «Օպել»-ը. կա վիրավոր

Դուք սպառվել եք, դա ձեր սրբազանի մաշվածությունն է ասում, 5 հոգի մարդ չեք կարող հավաքել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Կամուրջ՝ հասարակության և հաշմանդամություն ունեցողների միջև. «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր է ստորագրվել

Խորհրդարանական ընդդիմությունն ակնհայտորեն սպառել է իրեն, նրանց նարատիվը ջախջախված է․ Ալեքսանյան (տեսանյութ)

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը (լուսանկարներ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Եղվարդի խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Օղի է արտադրել՝ առանց Էկոնոմիկայի նախարարության հատուկ թույլտվության. 15 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Բրյուսելի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 2 հայ կդառնա ավագանու անդամ

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 22-ին

Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Նոր նշանակում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա, սպասվում են կարճատև տեղումներ

Իրանի քաղաքացին «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել թմրամիջոց և փորձել այն իրացնել Երևանում. նա կալանավորվել է

Ֆերիկի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է միակ թեկնածուն՝ գործող գյուղապետը. քվեարկել է բնակչության կեսից էլ պակաս մարդ

Ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը հայտնել է, թե, ըստ իրենց, ինչն է խանգարում Խաղաղության պայմանագրի կնքմանը

ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

Վարչապետն աշխատանքից ազատել է իր օգնականին

Մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրգործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

Մեզ համար առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան (տեսանյութ)

Ըստ Քոչարյանի՝ «Հայաստան» և Սերժի՝ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ ՀՀ-ն պետք է չունենա սահմաններ և լինի անորոշ. Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, մինչ այդ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին

Երևանում տղամարդը պարտքը չվերադարձնելու դիմաց անպարկեշտ առաջարկություն է արել 21-ամյա աղջկան

Հայաստանի պատվիրակ Լեոյի՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը հասանելի են (տեսանյութ)

«Ցավոք, չեմ շփվում»․ Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը բախվել է «ԶԻԼ 130»-ին. 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Քաղաքացիական պայմանագրում» թևեր չկան, կա մի թև՝ Նիկոլ Փաշինյանի թևն է. Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան