Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին և հայտարարություն տարածել

21/10/2024 schedule13:22

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է երկրպագուների մի մասի կողմից իր հրաժարականի պահանջին։ 

Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ հրաժարական չի ներկայացնի, քանի որ մտահոգ է գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ 

Մելիքբեկյանի հայտարարությունը տարածել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը ներկայացնում ենք ստորև։ 

«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,

Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:

Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց:

2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից  հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։

Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար:

Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։  Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ:

Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։

Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։   

Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»:

Տպել
413 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 21-ին

Արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը, կարծիք ձևավորող անձանց հետ քննարկում էինք այս հարցը. Հակոբյան

Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը. փոխվարչապետը՝ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի կողմից ավարտին հասցնելու մասին

Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, մյուսներում՝ անձրևի տեսքով

Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս. Գրիգորյանը՝ հայ-ռուս-ադրբեջանական խմբի աշխատանքների մասին

Իմ նկատմամբ սպառնալիք չի եղել, բայց պատերազմի սպառնալիք եղել է. Գրիգորյան

Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակից գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Պրահայում մասնակցել է «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել «ԿամԱԶ»-ի համասեփականատերերի ցանկից

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակիցները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների են արժանացել

Ավտոբուսից 3 ուղևորի ընկնելու և վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մանրամասներ (տեսանյութ)

«Միսս Տիեզերք»-ում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել է մասնակցությունից

Ակունք համայնքում ձյուն է տեղացել. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Պետք է ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Սահմանազատումը Տավուշից սկսվեց, որովհետև ամենաբարդ հատվածն էր. Մհեր Գրիգորյան

Խաղաղության պայմանագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը. Բայդենը նամակ է ուղարկել Ալիևին

Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին և հայտարարություն տարածել

IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից

ՄԻՊ ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով. Սիմոնյան

Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են խոշոր չափերով գումարներ. գործը դատարանում է

Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը

Մոլդովայում միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և եվրաինտեգրման հանրաքվե. ինչ արդյունքներ կան

Ուր է տանում Գյումրին «Բալասանյան դաշինք»-ը․ հնարավո՞ր են արդյոք նոր միավորումներ ավագանու կազմում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյան

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցը

Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ Երևանի որ դպրոցում ու ինչպես է վիրավորում ստացել 15-ամյա աշակերտը

Որպես անհետ կորած որոնվող Աստղիկ Կարապետյանը հայտնաբերվել է. հայտնի է՝ որտեղ է եղել նա

Վերջին շրջանում նոր՝ հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ. Տիգրան Ավինյան

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմն առայժմ հիբրիդային է, բայց գնալով վերածվում է «ուղիղ» պատերազմի. Լավրով

Խոշոր ավտովթար Երևանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է

Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Երևանցինե՛ր, խնդրում եմ՝ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարեք 2 տարբերակով՝ 100 դրամի կամ QR կոդի. Ավինյան

Վարդենիսում թույլ ձյուն է տեղում, Սիսիանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Տավուշում տեղի կունենա Դդմի տոնը