Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ Երևանի որ դպրոցում ու ինչպես է վիրավորում ստացել 15-ամյա աշակերտը

21/10/2024 schedule11:45

Քննչական կոմիտեն դպրոցում անչափահասի կողմից հրազենային վնասվածք ստանալու մասին տարածվող լուրերի առնչությամբ մանրամասներ է հայտնել:

«Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս:

Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինս ավելի վաղ դուրս է գրվել հիվանդանոցից։

Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից օդամղիչ հրացանն առգրավվել է անհրաժեշտ հնարավոր ապացուցողական, վարութային գործողություններ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվել կատարվածի հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։

Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էիք, որ որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության էր դիմել մի աշակերտ, որը ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել էր մարմնական վնասվածք։

Տպել
351 դիտում

Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակից գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Պրահայում մասնակցել է «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել «ԿամԱԶ»-ի համասեփականատերերի ցանկից

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Ավտոբուսից 3 ուղևորի ընկնելու և վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մանրամասներ (տեսանյութ)

«Միսս Տիեզերք»-ում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել է մասնակցությունից

Ակունք համայնքում ձյուն է տեղացել. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Պետք է ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Սահմանազատումը Տավուշից սկսվեց, որովհետև ամենաբարդ հատվածն էր. Մհեր Գրիգորյան

Խաղաղության պայմանագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը. Բայդենը նամակ է ուղարկել Ալիևին

Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին և հայտարարություն տարածել

IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից

ՄԻՊ ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով. Սիմոնյան

Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են խոշոր չափերով գումարներ. գործը դատարանում է

Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը

Մոլդովայում միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և եվրաինտեգրման հանրաքվե. ինչ արդյունքներ կան

Ուր է տանում Գյումրին «Բալասանյան դաշինք»-ը․ հնարավո՞ր են արդյոք նոր միավորումներ ավագանու կազմում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյան

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցը

Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ Երևանի որ դպրոցում ու ինչպես է վիրավորում ստացել 15-ամյա աշակերտը

Որպես անհետ կորած որոնվող Աստղիկ Կարապետյանը հայտնաբերվել է. հայտնի է՝ որտեղ է եղել նա

Վերջին շրջանում նոր՝ հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ. Տիգրան Ավինյան

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմն առայժմ հիբրիդային է, բայց գնալով վերածվում է «ուղիղ» պատերազմի. Լավրով

Խոշոր ավտովթար Երևանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է

Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Երևանցինե՛ր, խնդրում եմ՝ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարեք 2 տարբերակով՝ 100 դրամի կամ QR կոդի. Ավինյան

Վարդենիսում թույլ ձյուն է տեղում, Սիսիանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Տավուշում տեղի կունենա Դդմի տոնը

«Ժոնգ-Տոնգ» մակնիշի 171 ավտոբուսներից 79-ը արդեն Երևանում են

Մահացել է Թուրքիայի պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ, Էրդողանի երկարամյա հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը

Երևանում դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա աշակերտ

Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է. Չախոյան

Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել

Լոռիում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Մեքենաների բախումից հետո մեկում հրդեհ է բռնկվել, մյուսը՝ գլորվելով ընկել ձորը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով

Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է. 2 երեխա և 1 ծնող ընկել են ավտոբուսից

Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկար)