Պետք է ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

21/10/2024 schedule13:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

287.jpg (739 KB)

Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՄԻՊ ինստիտուտը բարդ կոորդինատներում գտնվող ինստիտուտ է, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումը, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք նույնպես սովորաբար ունենում են յուրահատկություններ և առանձնահատկություններ, հանրությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար ՄԻՊ-ի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է: Պիտի պատասխանեմ նաև այն հարցին, իսկ ինչո՞ւ է կարևոր, որովհետև քիչ առաջ ասացի, որ երբեմն այստեղ կան նրբություններ:

283.jpg (644 KB)

Պիտի արձանագրեմ, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող Կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որ երբեմն Կառավարությունը, կառավարող թիմը, գործադիր մարմինները, տարբեր մարմիններ կարող են շատ նրբություններ չնկատել, շատ նրբությունների ուղղակի չտալ այնպիսի կարևորություն, ինչպիսի կարևորություն նրանք իրականում ունեն աշխատասենյակներից և պաշտոնական օրակարգերից դուրս: Կարող են շատ բաներ պարզապես չտեսնել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը բոլորին և ամենուր վերահսկելու հնարավորություն և ցանկություն ունի, բայց դա իրականում այնքան էլ այդպես չէ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին, արդարությանը, օրինականությանը, հարցեր, որոնք գտնվում են Կառավարության առաջնային օրակարգի տիրույթում, հարցեր, որոնք առաջ բերելով և առաջ քաշելով է, որ իշխանությունը հաղթել է ընտրություններում երկու անգամ:

Վարչապետի դիտարկմամբ՝ կարևոր է, թե ինչպես է տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը: «Այս առումով, ես և մեր Կառավարությունը շատ խոսում ենք ստանդարտների անհրաժեշտության մասին:

284.jpg (669 KB)

Ես պիտի ընդգծեմ, որ չգիտեմ՝ ինչքանով է դա բարեհունչ, բայց շատ կարևոր է նաև իրավունքի և արդարության երկու ստանդարտ ունենալը, որովհետև իրավունքն էլ պետք է ստանդարտ ունենա, արդարությունն էլ պետք է ստանդարտ ունենա: Եվ երբ ես ասում եմ, որ քաղաքացիների վերաբերմունքը պետական տարբեր ինստիտուտների նկատմամբ էլ ակնհայտորեն է, բայց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին շատ մեծ ամպլիտուդով տարբերվում է:

Բայց շատ կարևոր է, որ մենք իրավունքների այնպիսի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք նաև դա մարդկանց բացատրել: Մենք չպետք է մոռանանք, որ մենք, ի վերջո, մարդու իրավունքների հետ սկսել ենք առնչվել Խորհրդային միության փլուզումից հետո, անկախություն ձեռք բերելու արդյունքում, երբ մի ամբողջ սերունդ մեծացել է, ըստ էության, իրավունքների, եթե ոչ բացակայության, այլ խիստ նեղացման արդյունքում: Եվ երբ կոլապսի արդյունքում իրավունքը, ժողովրդավարությունը հայտնվել են առաջնային դիրքում, շատ դեպքերում օրինականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է: Շատ դեպքերում պարտականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է, քանի որ ժամանակին մարդիկ ունեցել են պարտականություններ և ոչ իրավունքներ, թվացել է, որ դրա փոփոխության արդյունքը հետևյալն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ: Եվ պետք չէ դատապարտել այն առումով, որ սա ինչ-որ առումով ճգնաժամային բնական արձագանք է: Դու չունես իրավունքներ և ունես միայն պարտականություններ: Հետո պարզվում է, որ դա սխալ է: Հետևաբար՝ սխալի հակառակը ճիշտն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրավունքի, արդարության ստանդարտը շատ կարևոր գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել:

285.jpg (608 KB)

Վարչապետի կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, մենք պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք չշփոթել, այդ թվում՝ օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար: «Ես չուզեցի ասել մարդկանց իրավունքները սահմանափակելու համար, որովհետև իրավունքն ինքնին իր մեջ ներառում է նաև որոշակի սահմանափակում, որը վերաբերում է ուրիշի իրավունքին:

Հետևաբար՝ շատ կարևորում եմ, որ մենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին ուղղակի ոչ թե ծննդյան տարեդարձ ենք նշում, այլ նշում ենք այսպիսի համաժողովով, որտեղ, իհարկե, համոզված եմ՝ իմ նշած հարցերի մի զգալի մասը քննարկման առարկա կդառնա: Եվ համոզված եմ, որ այս քննարկումը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

286.jpg (945 KB)

Տպել
234 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 21-ին

Արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը, կարծիք ձևավորող անձանց հետ քննարկում էինք այս հարցը. Հակոբյան

Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը. փոխվարչապետը՝ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի կողմից ավարտին հասցնելու մասին

Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, մյուսներում՝ անձրևի տեսքով

Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս. Գրիգորյանը՝ հայ-ռուս-ադրբեջանական խմբի աշխատանքների մասին

Իմ նկատմամբ սպառնալիք չի եղել, բայց պատերազմի սպառնալիք եղել է. Գրիգորյան

Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակից գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Պրահայում մասնակցել է «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել «ԿամԱԶ»-ի համասեփականատերերի ցանկից

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակիցները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների են արժանացել

Ավտոբուսից 3 ուղևորի ընկնելու և վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մանրամասներ (տեսանյութ)

«Միսս Տիեզերք»-ում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել է մասնակցությունից

Ակունք համայնքում ձյուն է տեղացել. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Պետք է ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Սահմանազատումը Տավուշից սկսվեց, որովհետև ամենաբարդ հատվածն էր. Մհեր Գրիգորյան

Խաղաղության պայմանագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը. Բայդենը նամակ է ուղարկել Ալիևին

Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին և հայտարարություն տարածել

IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից

ՄԻՊ ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով. Սիմոնյան

Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են խոշոր չափերով գումարներ. գործը դատարանում է

Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը

Մոլդովայում միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և եվրաինտեգրման հանրաքվե. ինչ արդյունքներ կան

Ուր է տանում Գյումրին «Բալասանյան դաշինք»-ը․ հնարավո՞ր են արդյոք նոր միավորումներ ավագանու կազմում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյան

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցը

Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ Երևանի որ դպրոցում ու ինչպես է վիրավորում ստացել 15-ամյա աշակերտը

Որպես անհետ կորած որոնվող Աստղիկ Կարապետյանը հայտնաբերվել է. հայտնի է՝ որտեղ է եղել նա

Վերջին շրջանում նոր՝ հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ. Տիգրան Ավինյան

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմն առայժմ հիբրիդային է, բայց գնալով վերածվում է «ուղիղ» պատերազմի. Լավրով

Խոշոր ավտովթար Երևանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է

Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Երևանցինե՛ր, խնդրում եմ՝ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարեք 2 տարբերակով՝ 100 դրամի կամ QR կոդի. Ավինյան

Վարդենիսում թույլ ձյուն է տեղում, Սիսիանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Տավուշում տեղի կունենա Դդմի տոնը