Ավտոբուսից 3 ուղևորի ընկնելու և վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մանրամասներ (տեսանյութ)

21/10/2024 schedule14:22

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթևեկության ժամանակ չպարզված հանգամանքներում բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։

Հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Վարորդի մասնակցությամբ դեպքի վայրում՝ Արարատի մարզի ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամասում, կատարվել է զննություն, զննության է ենթարկվել նաև ճանապարհի այդ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասում, կայանված վերոնշյալ ավտոբուսը։ 

Դեպքի վայրում արգելակման ու անվադողի հետքեր չեն եղել: Ավտոբուսի զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Պարզվել է նաև, որ ավտոբուսն ունի 36 ուղևորի համար նախատեսված նստատեղեր, իսկ հետևի դռան մոտ՝ սրահում, առկա է սեղմակ, որը սեղմելուց հետո ավտոբուսի դուռը փակվել և բացվել է:

Զննությունից հետո ավտոբուսը ճանաչվել է իրեղեն ապացույց և հանձնվել ոստիկանության պահպանմանը:

Ստուգվել է վարորդի՝ հնարավոր ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, վերջինս գտնվել է սթափ վիճակում:

Պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին Երևանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները, ընդհանուր՝ 33 հոգի, Երևան քաղաքից պատվերով, վերոնշյալ ավտոբուսով մեկնել են Վայոց ձորի մարզ՝ Նորավանք՝ էքսկուրսիայի: Երևան քաղաք վերադառնալիս՝ ժամը 19:20-ի սահմաններում, երբ հասել են ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամաս, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետևի դուռը, այս պահին քննությամբ ստուգման ենթակա, չպարզված հանգամանքներում բացվել է, ինչի հետևանքով երեխաներից մեկն ընկել է ճանապարհի եզրին, մյուս երեխան, ապա նաև  մոտ գտնվող ծնողներից մեկը իրար ետևից փորձել են օգնության հասնել,  սակայն չկարողանալով՝ նույնպես ընկել են ճանապարհին։

Ստացած մարմնական վնասվածքներով նրանք նախ՝ տեղափոխվել են «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից երկու անչափահասները տեղափոխվել են Երևան քաղաքի երկու տարբեր բուժհաստատություններ։ Ըստ բուժհաստատություններից ստացված տվյալների՝ տուժածների վիճակը բավարար է։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվոմ է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վիրավորները սովորում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 116 դպրոցում:  

«Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնալիս են եղել Երևան, երբ Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում ավտոբուսի դուռը բացվել է, որի հետևանքով 3 հոգի հայտնվել է դրսում։ 

Տպել
188 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 21-ին

Արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը, կարծիք ձևավորող անձանց հետ քննարկում էինք այս հարցը. Հակոբյան

Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը. փոխվարչապետը՝ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի կողմից ավարտին հասցնելու մասին

Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, մյուսներում՝ անձրևի տեսքով

Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս. Գրիգորյանը՝ հայ-ռուս-ադրբեջանական խմբի աշխատանքների մասին

Իմ նկատմամբ սպառնալիք չի եղել, բայց պատերազմի սպառնալիք եղել է. Գրիգորյան

Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակից գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Պրահայում մասնակցել է «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել «ԿամԱԶ»-ի համասեփականատերերի ցանկից

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակիցները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների են արժանացել

Ավտոբուսից 3 ուղևորի ընկնելու և վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մանրամասներ (տեսանյութ)

«Միսս Տիեզերք»-ում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել է մասնակցությունից

Ակունք համայնքում ձյուն է տեղացել. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Պետք է ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Սահմանազատումը Տավուշից սկսվեց, որովհետև ամենաբարդ հատվածն էր. Մհեր Գրիգորյան

Խաղաղության պայմանագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը. Բայդենը նամակ է ուղարկել Ալիևին

Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին և հայտարարություն տարածել

IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից

ՄԻՊ ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով. Սիմոնյան

Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են խոշոր չափերով գումարներ. գործը դատարանում է

Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը

Մոլդովայում միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և եվրաինտեգրման հանրաքվե. ինչ արդյունքներ կան

Ուր է տանում Գյումրին «Բալասանյան դաշինք»-ը․ հնարավո՞ր են արդյոք նոր միավորումներ ավագանու կազմում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյան

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցը

Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ Երևանի որ դպրոցում ու ինչպես է վիրավորում ստացել 15-ամյա աշակերտը

Որպես անհետ կորած որոնվող Աստղիկ Կարապետյանը հայտնաբերվել է. հայտնի է՝ որտեղ է եղել նա

Վերջին շրջանում նոր՝ հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ. Տիգրան Ավինյան

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմն առայժմ հիբրիդային է, բայց գնալով վերածվում է «ուղիղ» պատերազմի. Լավրով

Խոշոր ավտովթար Երևանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է

Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Երևանցինե՛ր, խնդրում եմ՝ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարեք 2 տարբերակով՝ 100 դրամի կամ QR կոդի. Ավինյան

Վարդենիսում թույլ ձյուն է տեղում, Սիսիանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Տավուշում տեղի կունենա Դդմի տոնը