Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ

21/10/2024 schedule16:01

Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները:

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը։

Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է՝

  • անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ այդմ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ).
  • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։ Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, վերջիններիս բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչև 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը կսահմանվեն համայնքի ավագանու կողմից:

Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։ Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թ. սեպտեմբերի 1-ից։

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող բեռի, օրինակ՝ ուսապարկ): Ապրանքների առաքում իրականացնող, հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նախաձեռնության առաջնային նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։

Տպել
267 դիտում

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել

Շեշտվել է մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը

Ջերմուկ, Գավառ քաղաքներում ձյուն է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Ռեստորանային համալիրի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել

Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Դեյվիդ Ալեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ. վարչապետը ներկայացրել է տեխնոլոգիական կլաստերը

IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ը

Այցելել էի Մխիթարյան ճեմարան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Օտարերկրացի 27-ամյա կինը թմրամիջոցներ է ներմուծել և իրացրել (տեսանյութ)

Խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160 միլիոն դրամ վնասը վերականգնվել է

Դմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած

Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժակի տոպրակից հայտնաբերվել են հեռախոսներ, ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ

Վարչապետը դասախոսական կազմի հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերի նախագիծը (տեսանյութ)

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 40 հարց է ընդգրկված

Հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր. փոխվարչապետ

«Վրացական երազանք»-ի 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

ՀՀ-ն հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ. Արշակյանը Վիենտյանում հանդիպել է խորհրդարանի նախագահին

Համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ կան. Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ԱՄՆ քաղաքացի կնոջը առևանգել, պահել են ձեռնաշղթայված, պահանջել 4 մլն դոլար. 5 անձի վերաբերյալ նյութերը դատարանում են

Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին

ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, քաղհասարակության ջանքերի մեկտեղում. նախագահ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 21-ին

Արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը, կարծիք ձևավորող անձանց հետ քննարկում էինք այս հարցը. Հակոբյան

Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը. փոխվարչապետը՝ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի կողմից ավարտին հասցնելու մասին