Իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ. վարչապետը ներկայացրել է տեխնոլոգիական կլաստերը

21/10/2024 schedule19:59

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաք նախագծի մասին և նշել, որ այն հեղափոխական գաղափար է:

պ.jpg (352 KB)

«Պիտի ասեմ, որ իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ, այլ «Ակադեմիական քաղաք» նախագիծը փորձ է զարգացնելու և հետագա զարգացումն ապահովելու Հայաստանում հաստատված կրթական, գիտակրթական լավագույն ավանդույթների»,- նշել է վարչապետը և հավելել, որ ի սկզբանե որպես գիտակրթական միջավայր նախագծված Երևան քաղաքի կենտրոնն ավելի շատ դարձել է կոմերցիոն միջավայր, որն ինչ-որ չափով հակադիր է կրթական միջավայրին: «Գլոբալ առումով «Ակադեմիական քաղաքի» գաղափարը հետևյալն է՝ ձևավորել կրթական միջավայր, որի առանցքում կլինի հենց կրթությունը, գիտությունը, հետազոտությունը և կյանքը կկազմակերպվի կենտրոնում՝ ունենալով այս ռազմավարական նպատակները»,-ընդգծել է Կառավարության ղեկավարը:

պպ.jpg (1.30 MB)

Վարչապետը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության հետ համատեղ մշակված հայեցակարգային պլանի վրա է հիմնված լինելու հետագա բովանդակությունը:

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի առանցքային բաղադրիչներից մեկը՝ սոցիալական բաղադրիչը, ըստ որի՝ բոլոր ուսանողները, ովքեր անհրաժեշտությունը կունենան, կապահովվեն ուսանողական կացարաններով, ինչն այսօրվա բուհական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է: Վարչապետն անդրադարձել է նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար ուսման վարձի ճկուն համակարգին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բազմաթիվ ուսանողներ իրենց առաջին աշխատանքային փորձը կունենան հենց «Ակադեմիական քաղաք»-ում իրենց իսկ մասնագիտությունների գծով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ն իրականում բազմաշերտ նախագիծ է:

պպպպպպպպպ.jpg (1.05 MB)պպպպպպպպպպպ.jpg (1.05 MB)

Ընդգծելով նմանատիպ հանդիպումների կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այն, ինչ մենք առաջարկում ենք՝ ռազմավարական հայեցակարգային նախագիծ է, և հույս ունենք, որ այս կարգի քննարկումների արդյունքում այս նախագիծը նաև ձեր հարցադրումների, շեշտադրումների, առաջարկների, պատկերացումների բերումով էականորեն կզարգանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաք»-ի բոլոր կլաստերները կունենան իրենց ավագ դպրոցները և նշել, որ սա կարևոր է նրանով, որ դպրոցից բուհ սահուն անցում կատարելու հնարավորություն է ընձեռվում:

պպպպպպպպպպպպ.jpg (709 KB)

Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՏԵխնոլոգիական կլաստերը, խոսել է start up թաղամասի մասին, համոզմունք հայտնել, որ տեխնոլոգիական կլաստերը հնարավորություն կտա ակադեմիական զուտ ուսումնառությունը համատեղել գործնական, պրակտիկ հմտությունների ձեռքբերման հետ, աշխատանքային հմտությունները տեղում զարգացնել, փորձարկել, որն իր հերթին հնարավորություն կտա գնահատել տեխնոլոգիական կրթության որակը և մակարդակը:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին, նշել, որ այդ համատեքստում Կառավարության նախորդ նիստում հաստատվել է իտալական տրանսպորտային ընկերության հետ պայմանագիրը:

պպպպպպպպպպպպպպպպպպպպպպ.jpg (750 KB)

Մյունխենի Տեխնիկական Համալսարանի (TUM International GmbH) ծրագրերի ավագ ղեկավար՝ Ջորջետա Աուկտորն իր հերթին ներկայացրել է Մյունխենի Տեխնիկական Համալսարանի գործունեությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:

Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Ջորջետա Աուկտորը պատասխանել են ներկաների հարցերին:

պպպպպպպպպպպպպպպպպպպպպպպ.jpg (703 KB)պպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպ.jpg (549 KB)պպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպ.jpg (601 KB)

Տպել
397 դիտում

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել

Շեշտվել է մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը

Ջերմուկ, Գավառ քաղաքներում ձյուն է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Ռեստորանային համալիրի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել

Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Դեյվիդ Ալեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ. վարչապետը ներկայացրել է տեխնոլոգիական կլաստերը

IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ը

Այցելել էի Մխիթարյան ճեմարան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Օտարերկրացի 27-ամյա կինը թմրամիջոցներ է ներմուծել և իրացրել (տեսանյութ)

Խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160 միլիոն դրամ վնասը վերականգնվել է

Դմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած

Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժակի տոպրակից հայտնաբերվել են հեռախոսներ, ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ

Վարչապետը դասախոսական կազմի հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերի նախագիծը (տեսանյութ)

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 40 հարց է ընդգրկված

Հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր. փոխվարչապետ

«Վրացական երազանք»-ի 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

ՀՀ-ն հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ. Արշակյանը Վիենտյանում հանդիպել է խորհրդարանի նախագահին

Համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ կան. Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ԱՄՆ քաղաքացի կնոջը առևանգել, պահել են ձեռնաշղթայված, պահանջել 4 մլն դոլար. 5 անձի վերաբերյալ նյութերը դատարանում են

Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին

ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, քաղհասարակության ջանքերի մեկտեղում. նախագահ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 21-ին

Արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ