Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժակի տոպրակից հայտնաբերվել են հեռախոսներ, ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ

21/10/2024 schedule18:30

Հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։

Ինչպես հայտնել են ՔԿԾ-ից, ր նշված բոլոր ապօրինի դեպքերն արձանագրվել են Քրեակատարողական ծառայողի օրվա նախօրեին և հենց տոնի օրը, ինչը փաստում է այն մասին, որ որոշ անձինք ակնկալել են նախատոնական և տոնական օրերին զգոնության պակաս և հսկողության թուլացում քրեակատարողական ծառայողների կողմից, սակայն ծառայողների աչալրջության շնորհիվ բոլոր նախատեսված փոխանցման փորձերը անմիջապես կանխվել և բացահայտվել են։

1.png (91 KB)

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետել արգելված իրեր։ Հոկտեմբերի 18-ին իրականացվող օպերատիվ միջոցառումների շրջանակներում նույն բաժնի ծառայողները հիմնարկի հարակից տարածքում նկատել են կասկածելի ավտոմեքենա և երկու քաղաքացու։ Ծառայողների կողմից անմիջապես հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդան քաղաքի ոստիկանության բաժին։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ավտոմեքենայում հայտնաբերել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել 4 բջջային հեռախոս, 2 USB լար, 2 ականջակալ։ Ավտոմեքենայում առկա է եղել նաև անօդաչու թռչող սարքը (դրոնը)՝ իր հեռակառավարման վահանակով, մարտկոցով և ներնետման սարքով։

Հոկտեմբերի 18-ին «Արթիկ» քրեակատարողական հինարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձին քաղաքացի Ա․ Վ․-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը։ Զննությամբ սառնարանի շարժիչի միջի թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար։

2.png (50 KB)

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

Հոկտեմբերի 18-ին հանձնուքի միջոցով կալանավորված անձին ապօրինի փոխանցման ևս մեկ փորձ արձանագրվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Թ.-ի կողմից կալանավորված անձին բերված հանձնուքը։ Արդյունքում՝ հանձնուքում առկա լուծվող սուրճի փաթեթների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։

Ն․Թ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա խուզարկության են ենթարկել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բուժակ Ա․Ա․-ին, որի մոտ առկա տոպրակից ծառայողները հայտնաբերել են 3 բջջային հեռախոս, 2 USB լար, անլար ականջակալ և լիցքավորիչ, ինչպես նաև՝ ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ և խոնավ շորի կտոր՝ ներծծված թմրամիջոցի նմանվող զանգվածով։

4.png (103 KB)

Ա․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

6.png (85 KB)

Տպել
284 դիտում

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել

Շեշտվել է մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը

Ջերմուկ, Գավառ քաղաքներում ձյուն է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Ռեստորանային համալիրի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել

Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Դեյվիդ Ալեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ. վարչապետը ներկայացրել է տեխնոլոգիական կլաստերը

IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ը

Այցելել էի Մխիթարյան ճեմարան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Օտարերկրացի 27-ամյա կինը թմրամիջոցներ է ներմուծել և իրացրել (տեսանյութ)

Խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160 միլիոն դրամ վնասը վերականգնվել է

Դմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած

Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժակի տոպրակից հայտնաբերվել են հեռախոսներ, ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ

Վարչապետը դասախոսական կազմի հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերի նախագիծը (տեսանյութ)

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 40 հարց է ընդգրկված

Հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր. փոխվարչապետ

«Վրացական երազանք»-ի 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

ՀՀ-ն հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ. Արշակյանը Վիենտյանում հանդիպել է խորհրդարանի նախագահին

Համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ կան. Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ԱՄՆ քաղաքացի կնոջը առևանգել, պահել են ձեռնաշղթայված, պահանջել 4 մլն դոլար. 5 անձի վերաբերյալ նյութերը դատարանում են

Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին

ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, քաղհասարակության ջանքերի մեկտեղում. նախագահ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 21-ին

Արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ

Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը, կարծիք ձևավորող անձանց հետ քննարկում էինք այս հարցը. Հակոբյան