Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

21/10/2024 schedule21:30

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ ԿՈՊ 29-ը Ադրբեջանին հենց այնպես չի տրվել, այլ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համատեքստում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արձանագրում է վերոնշյալը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի զրույցում՝ մեկնաբանելով Բայդենի նամակը՝ ուղղված Ալիևին:

«Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, որից հետո, եթե նա չգնա խաղաղության, ըստ էության, կհետևեն կոնկրետ քայլեր: Իհարկե, մի հանգամանք կա. եթե նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվի Դոնալդ Թրամփը, ապա իրադարձությունները այլ հունով կզարգանան, բայց եթե ընտրվի Հարրիսը, ապա մինչև տարեվերջ, նույնիսկ՝ ԿՈՊ 29-ը, կարծում եմ՝ Ալիևը կգնա որոշակի փաստաթղթի ստորագրման: Կրկնում եմ՝ սա Բայդենի կողմից վերջնաժամկետ էր Ալիևին»,- համոզված է Առաքելյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս հայտարարությունը վերջին ամիսների, կամ գուցե տարիների ԱՄՆ ամենաբարձր մակարդակով Ալիևին ուղղած կոչ հիշեցում է և ենթատեքստում զգուշացում. «Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Հարրիսը, ապա համոզված եմ, որ սա չի լինի հերթական ինչ-որ հայտարարություն Ալիևի համար, կլինեն նաև հետևանքներ. գործնական ընթացք կունենան պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունները»:

Միաժամանակ նա նկատում է, որ նամակի և դրա բովանդակության հետ չեն կարող հաշվի չնստել Ադրբեջանում. «Մեկ փոքր դիկտատորի քմահաճույքները չեմ կարծում, որ պետք է լուրջ ազդեցություն ունենան այնպիսի խոշոր խաղացողների վրա, ինչպիսին ԱՄՆ-ն է, առավել ևս, երբ տարածաշրջանում կան լուրջ շահեր: Միացյալ Նահանգների այս տեսակետը՝ խաղաղության գնալու հետ կապված, պաշտպանում է նաև Իրանը, դա որոշակիորեն ընդունում է նաև Թուրքիան, և հետևաբար տարածաշրջանում միակ ֆիգուրը Ալիևն է, որ բոյկոտում է խաղաղության գործընթացը»,- ասում է Առաքելյանը:

Վերջինս կրկնում է՝ հնարավոր սցենարներից մեկը Հարրիսի ընտրվելու դեպքում այն է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը կգնա խաղաղության գործընթացի, իսկ նրա չընտրվելու դեպքում, եթե Բայդենի ադմինիստրացիան մինչև իր գործառույթների ժամկետի ավարտը որոշակի պատժամիջոցներ կիրառի, Թրամփի գալուց հետո դրանք դուրս են գալու. «Դրա համար մեզ համար շատ կարևոր է հատկապես նման հայտարարության ֆոնին, որ նախագահի պաշտոնում ընտրվի Հարիսը: Իսկ պատժամիջոցների փաթեթը կարող է լինել անհատական պատժամիջոցներից մինչև պետության կոնկրետ տնտեսական ստրատեգիական ոլորտներին ուղղված, տվյալ դեպքում՝ նավթի, գազի վրա դրվող պատժամիջոցները: Եվ, բնականաբար, անհատապես թե՛ Ալիևների ընտանիքի, թե՛ այդ օլիգարխիկ համակարգին հարող անձանց նկատմամբ որոշակի պատժամիջոցների կիրառումը»:

Տպել
888 դիտում

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել

Շեշտվել է մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը

Ջերմուկ, Գավառ քաղաքներում ձյուն է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Ռեստորանային համալիրի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել

Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Դեյվիդ Ալեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ. վարչապետը ներկայացրել է տեխնոլոգիական կլաստերը

IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ը

Այցելել էի Մխիթարյան ճեմարան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Օտարերկրացի 27-ամյա կինը թմրամիջոցներ է ներմուծել և իրացրել (տեսանյութ)

Խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160 միլիոն դրամ վնասը վերականգնվել է

Դմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած

Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժակի տոպրակից հայտնաբերվել են հեռախոսներ, ոսկյա զարդեր, կասկածելի դեղահաբ

Վարչապետը դասախոսական կազմի հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերի նախագիծը (տեսանյութ)

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 40 հարց է ընդգրկված

Հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր. փոխվարչապետ

«Վրացական երազանք»-ի 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

ՀՀ-ն հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ. Արշակյանը Վիենտյանում հանդիպել է խորհրդարանի նախագահին

Համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ կան. Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ԱՄՆ քաղաքացի կնոջը առևանգել, պահել են ձեռնաշղթայված, պահանջել 4 մլն դոլար. 5 անձի վերաբերյալ նյութերը դատարանում են

Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին

ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, քաղհասարակության ջանքերի մեկտեղում. նախագահ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 21-ին

Արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ