Խնդիրը Արգիշտի Քյարամյանի կամ Աղազարյանի հետ կապված չէ, այլ այն, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը. Քոչարյան

22/10/2024 schedule17:59

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է օրերս Ազգային ժողովում՝ խորհրդարանական լսումների ժամանակ, նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյրամյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը:

Պատգամավորը կարծում է, որ խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, ինչպես նաև՝ Հովիկ Աղազարյանի, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների հետ: Ըստ նրա՝ խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է:

«Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա եւ պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց։ Բայց որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա։ Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսևորում էր»,- ասաց Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ գաղտնիք չէ, որ արժեքաբանական տեսանկյունից ՀՀ-ում միշտ եղել են որոշակի խնդիրներ, հատկապես՝ ուժային կառույցներում, որտեղ ուժայինները ԽՍՀՄ-ից ժառանգած արժեքաբանությամբ, 1990-ականների ծանր շրջանի դրսևորմամբ, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով որոշակի ինքնուրույնության, պետության մեջ պետություն լինելու կամ առնվազն անձեռնմխելի բաստիոններ լինելու սկզբունքներով են ապրել։

«2018 թ. հեղափոխությունից հետո մենք փորձեցինք հիմք դնել ժողովրդավարության, իսկ սահմանադրորեն ամրագրված պառլամենտալիզմն իր տեղն ու դերը փորձեց ամրագրել։ Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։ ՀՀ-ում ամենաբարձր քաղաքական պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետն է, ով մշտապես գալիս է պառլամենտ, մասնակցում լսումներին, ընդդիմությունից ու լրագրողներից լսում հաճախ ծանր հարցեր, տալիս պատասխաններ»,- նկատեց նա:

Օրենսդիր մարմնի ներկայացուցչի նկատառմամբ՝ երբեմն լինում են քարկոծումներ ու ծանր քննադատություններ, սակայն ժողովրդավարությունը հենց դա է։

«Սա է պառլամենտարիզմը, իրական ժողովրդավարությունը, և բոլոր պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն այս միջավայրում աշխատելու։ Պառլամենտը Հայաստանի պետականության հիմնասյունն է, որտեղ գալը ամոթ չէ: Մեզնից շատերն են խուսափում պառլամենտական լսումներից: Տեղակալներին ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում։ Ալեն Դալեսը, Էդգար Հուվերն ու Ռոբերտ Մակնամարան են հաշվետվություն տվել ամերիկյան Կոնգրեսում։ ՀՀ երրորդ հանրապետության պառլամենտում հաշվետվություն է տվել ՀՀ պաշտպանության նախարար եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Պառլամենտը քաղաքական վերահսկողության բարձր աստիճան է, քաղաքական հավասարակշռության ինստիտուտ է։ Պառլամենտական լսումները, անկախ ամեն ինչից, հաջողված են լինում, անկախ ամեն ինչից՝ ծառայում են իրենց նպատակին, քանի որ այդ լսումների արդյունքում ձևավորվում է թափանցիկություն, ժողովուրդը տեսնում ու լսում է իրական խնդիրները և դրանց լուծման ուղիները»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ ցանկացած գերատեսչության ղեկավար կամ ոլորտի պատասխանատու իր ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես՝ խնդիրների համար պետք է հաշվետվություն տա խորհրդարանին, հասարակությանը, լրագրողներին եւ այլն։

«Կարծես թե մենք ձևավորել ենք բավական լավ ավանդույթներ՝ տարբեր պաշտոնյաների, դատավորների, պետական այլ պաշտոնյաների նշանակումներից առաջ պառլամենտական լսումներ ենք անցկացնում։ Նույնիսկ եղել է դեպք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետք է նշանակվեր պառլամենտական լսումներից հետո միայն։ Սրանք ավանդույթներ են, որ երբեք չեն եղել ՀՀ-ում, և սրանք են, որ պառլամենտարիզմի դասական ինստիտուտների միջոցով կայացնում են իրական, ժողովրդավարական պետություն։ Այս պարագայում ցանկացած պետական պաշտոնյա պետք է հասկանա, որ քննադատելը շատ նորմալ է։ Պետք է պատրաստ լինել լսելու ռեպլիկներ, սուր քննադատություններ։ Քաղաքական ընտրովի իշխանությունները հաճախ ենթարկվում են ծաղրի։ Հայաստանի Հանրապետությունը վերջին հինգ-վեց տարում այս ուղղությամբ դժվարին ճանապարհ է անցել։ Անխոս, կան ձեռքբերումներ, որոնք իրավունք չունենք կորցնել, սակայն հարկավոր է խորացնել այս ավանդույթները և ընդլայնել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նշանակվելուց առաջ պետք է գան ՀՀ Ազգային ժողով և համապատասխան հանձնաժողովներում ներկայացնեն իրենց ծրագրերը, լսեն սուր հարցեր ու տան համապատասխան պատասխաններ և նշանակվեն այդ պաշտոններում՝ Պառլամենտն ընդունելով որպես գործընկեր և դպրոց։

Պառլամենտարիզմի մեծ ավանդույթ ունեցող երկրները հենց այդպես են նշանակում ոչ միայն գերատեսչությունների ղեկավարներին, այլև բազում այլ առանցքային պաշտոնյաների: Հենց այդպես է ձևավորվում պատասխանատվությունն ու քաղաքական հասունությունը։ Անշուշտ, պառլամենտականներն էլ պետք է իրենց տեղում լինեն եւ պատրաստ լինեն աշխատել, խոսել, պահանջել, օրենքներ մշակել, ոչ թե լինել գործադիրի հետ միշտ համաձայնվողներ, կամ տաքուկ տեղ նստածներ, ովքեր մեկ տարվա ընթացքում մեկ ելույթ անգամ չեն ունեցել, մեկ օրենքի քննարկման անգամ չեն մասնակցել լիագումար նիստերից դուրս։

ՀՀ պետականության հզորացումը ժողովրդավարության լիարժեք հաստատումն է, օրենքի գերակայությունն ու թափանցիկությունը»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։

Տպել
370 դիտում

Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը

Մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Տատյանա Վալովայա

Ներկայացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերը

Ընդդիմադիրներից շատերի միայն տան պարիսպը 4-5 մետր է, բայց պայքարում են, որ պետությունը սահման չունենա. Չախոյան

Ձերբակալվել է Երևանի շենքերից մեկի պատի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը

Հայտնել էր, որ առաջնագծում է. Աննա Հակոբյանը հյուրընկալվել է անհետ կորած համարվող Գեղամ Գրիգորյանի տանը (տեսանյութ)

5 մեդալ` Եվրոպայի առաջնությունից. ինչ նվաճումներ ունեն բռնցքամարտիկները

Ինչ է գրել Ջո Բայդենը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. մանրամասներ

Դատավորները՝ հիբրիդային պատերազմի «զոհ». իրավագետը ահազանգում է, դիմում՝ իրավապահ կառույցներին

ՆԳ նախարարն ու ԳԴՀ դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Եվրոպոլի միջև ստորագրված և արդեն ուժի մեջ մտած համաձայնագրերին

Թրամփին են նվիրել «Քամալա Հարիսի նվաճումները» գիրքը՝ դատարկ էջերով (տեսանյութ)

Կարևորում ենք ՀՀ-ի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը. Պապոյանն ընդունել է դեսպանին

Մոսկվա-Պեկին համագործակցությունը պետությունների միջև հարաբերությունների կառուցման օրինակ են. Պուտինն ընդունել է Ծինփինին

Արման Վարդանյանը և Ալբերտ Վարդանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում են

«ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Մայքլ Քարփենթերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը

Հայաստանը որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի, և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ, չունի. Փաշինյան (տեսանյութ)

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը

Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է. նախագահը՝ Գանայի դեսպանին

Կեղծ է, տվյալ չլրացնեք. ինչ է զգուշացնում մեդիափորձագետը

Միրզոյանը ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության հասնելու գործում ՀՀ շահագրգռվածությունը

Աշտարակում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրգործը դատարանում է. դատախազի՝ հատուկ վերանայման բողոքը բավարարվել է

Խնդիրը Արգիշտի Քյարամյանի կամ Աղազարյանի հետ կապված չէ, այլ այն, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը. Քոչարյան

Բախվել են «BMW»-ն, «Կիա»-ն ու «Օպել»-ը. կա վիրավոր

Դուք սպառվել եք, դա ձեր սրբազանի մաշվածությունն է ասում, 5 հոգի մարդ չեք կարող հավաքել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Կամուրջ՝ հասարակության և հաշմանդամություն ունեցողների միջև. «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր է ստորագրվել

Խորհրդարանական ընդդիմությունն ակնհայտորեն սպառել է իրեն, նրանց նարատիվը ջախջախված է․ Ալեքսանյան (տեսանյութ)

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը (լուսանկարներ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Եղվարդի խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Օղի է արտադրել՝ առանց Էկոնոմիկայի նախարարության հատուկ թույլտվության. 15 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Բրյուսելի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 2 հայ կդառնա ավագանու անդամ

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 22-ին

Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Նոր նշանակում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա, սպասվում են կարճատև տեղումներ

Իրանի քաղաքացին «Տելեգրամ» հավելվածով ձեռք է բերել թմրամիջոց և փորձել այն իրացնել Երևանում. նա կալանավորվել է

Ֆերիկի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է միակ թեկնածուն՝ գործող գյուղապետը. քվեարկել է բնակչության կեսից էլ պակաս մարդ

Ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել