Երևան
12 °C
2021 թ. ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը ավելի է ոչ միայն 2020-ի ճգնաժամային տարվա, այլեւ 2019-ի եւ 2018-ի նույն ամսվա ցուցանիշից. 2018 թ. ապրիլին հավաքագրվել է 126.4 մլրդ, 2019-ի ապրիլին՝ 166.8 մլրդ, իսկ 2020-ի նույն ամսում՝ 151.7 մլրդ դրամ:
2021 թ. հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է 513 մլրդ դրամ, 2020-ին 500.7 մլրդ դրամ, 2019-ին 466.4 մլրդ դրամ, 2018-ին 366.3 մլրդ դրամ: Առաջին կիսամյակի (հունվար-հունիս) հաստատված ցուցանիշը կազմում է 665 մլրդ դրամ եւ արդեն փաստացի 77 տոկոսը հավաքագրվել է: Թվային տվյալներն ուսումնասիրել ենք՝ ելնելով ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի հրապարակումներից:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլ ամսվա հավաքագրումների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ եւ համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:
- Պարո՛ն Խուրշուդյան, ապրիլին հավաքագրված ռեկորդային հարկային եկամուտները ինչո՞վ է պայմանավորված:
- Պայմանավորված է ժամկետով: Ապրիլին ամփոփվում են եւ մինչեւ ապրիլի 20-ը վճարվում են նախորդ տարվանից մնացած մի շարք հարկատեսակներ: Բայց ամբողջ տարվա կտրվածքով այդ մեկ ամիսն էական ազդեցություն չունի:
- Հավաքագրման այս ծավալները թույլ տալի՞ս են ասել, որ տնտեսությունը շտկում է մեջքը, ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում:
- Ոչ, եթե տնտեսագիտորեն ասենք՝ ուղղակի ՀՆԱ-ի դեֆիլյատորն աճել է: Ավտոմատ անուղղակի հարկերի աճի մի մասը գնաճով է պայմանավորված, իսկ մյուս մասը՝ հիմնականում բնապահպանական վճարներով: Արտահանումը արտարժույթով է տեղի ունենում, իսկ արտարժույթն աճել է, ինչպես նաեւ որոշ մետաղական հումքերի գներն են աճել: Այսինքն պարզապես գնային գործոնն է մեր տնտեսության մեծացել:
Երբեմն նույնիսկ տնտեսագետներն են այս սխալն անում, եւ ուզում եմ շեշտել՝ պղնձի գնի աճը մեր տնտեսությունը չի աճեցնում, տնտեսությունը չափվում է քանակական աճով: Եթե իքս քանակի պղինձ էիր արտահանում եւ հիմա էլ ես այդքան արտահանում, դա 0 տոկոս ՀՆԱ-ի աճ է: Այս դեպքում կաճեն հարկերը եւ ՀՆԱ-ի դեֆիլյատորը: Պետք չէ դիտարկել, որ միջազգային շուկայում արտահանման գներն աճեցին, ուրեմն դա տնտեսական աճ է: Եթե կազմակերպությունը լրացուցիչ ներդրում անի այդ հավելյալ շահույթ ստացած գումարներով, միայն այդպես կարող է նպաստել տնտեսության աճին:
- 4 ամսվա կտրվածքով եւս հավաքագրումների աճ է նկատվում ոչ միայն ճգնաժամային 2020-ի, այլեւ՝ 2019-ի նկատմամբ: Ի՞նչն է, ըստ ձեզ, նպաստել հավաքագրումների բարձրացմանը:
- Այն արդյունքները, որոնք հիմա տեսնում ենք՝ անցյալ տարվա տարեվերջի արդյունքներն են: Սովորաբար առաջին եռամսյակում են վճարում՝ ե՛ւ ավելացված արժեքի հարկը, ե՛ւ շահութահարկը եւ այլն: 2020-ի տարեվերջին շատ մեծ ծախսեր եղան՝ հիմնականում աշխատավարձերի գծով, օրինակ՝ ՄՈԲ-ին տրված աշխատավարձերը, բայց դա շարունակական չէ, դրա համար 2021-ի առաջին եռամսյակի ցուցանիշները ես հակված չեմ վերագրել ամբողջ տարվա վրա: Պետք չէ հարկային աճից ավտոմատ ենթադրել, որ տնտեսական աճ է լինելու: Պետք է ուղղակի նայել, թե տնտեսությունում ինչ է տեղի ունենում:
- Ձեր գնահատմամբ, տնտեսությունն ու հարկային եկամուտները համաչա՞փ են ընթանում:
- Մեր եկամուտների հավաքագրումը երբեք համաչափ չի եղել: Դա դարձել է մի տեսակ կայուն, քանի որ ուղղակի հարկերը մեծ կշիռ ունեն, մասնավորապես՝ եկամտահարկը: Ցավոք, ուղղակի հարկերն ամբողջական չեն արտացոլում մասնավոր տնտեսական ակտիվությունը, քանի որ այստեղ շատ մեծ դեր ունի նաեւ պետական հատվածը:
- Կառավարությունը նախատեսում է հարկային ճեղքը փակելու համար քայլեր իրականացնել, հարկային եկամուտների հավաքագրման վերականգնման ֆոնին նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
- Առանց հաշվարկ անելու այդ ռիսկի տակ մտնելը կարող է ի վնաս լինել: Հարկերը, կարելի է ասել, բնակչության եւ պետության միջեւ պայմանագիր է: Կապ չունի՝ հարկերը կբարձրացնեն, թե կիջեցնեն, ամբողջ հարցը փոխադարձ վստահության եւ պայմանավորվածության մեջ է: Օրինակ՝ մարդիկ պատրաստ են սեփական գումարները հանրային այլ ծրագրերի ուղղել, բայց պետության միջոցով պատրաստ չեն: Մենք խոսում ենք վերաբաշխման եւ սկզբունքայնության մասին: Կարծում եմ՝ պատերազմից հետո պետք է հանրային ավելի կարեւոր ծրագրեր արվեին, բայց ցավոք սրտի հատկապես մինչեւ ընտրությունները անորոշությունը մնում է եւ վստահության ռեսուրս չկա կտրուկ փոփոխություններ անելու:
- Հարկային հավաքագրումների տեմպերն այս պահին հնարավորություն տալի՞ս են սոցիալական ծրագրեր անելու, աշխատավարձ կամ թոշակ բարձրացնելու:
- Այս պահին ռիսկային կամ ճգնաժամային իրավիճակ ես չեմ տեսնում, հարկերը նորմալ հավաքվում են, մի քիչ ցածր, մի քիչ բարձր, բայց վտանգավոր ոչ մի բան չկա: Սակայն սոցիալական ուղղությունը լուրջ սոցիալական քաղաքականության շարունակությունը պետք է լինի եւ ոչ թե նվեր, սուբսիդիա կամ պարզապես բնակչությանը փող տալ: Դա պարզապես ինքնախաբեություն է, շատ կարեւոր է, որ մենք մեր տնտեսության պոտենցիալը մեծացնենք:
- Ըստ ձեզ, պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունն այս պահին ինչպիսի՞ն է: Կարելի՞ է այն դրական գնահատել:
- Ընդհանուր հարկային քաղաքականությունը իներցիոն շարունակվում է արդեն տասնյակ տարիներ: Էական փոփոխություն հարկային տրամաբանության մեջ ես չեմ տեսնում: Փոքր շտկումներով առաջ ենք գնում զուտ նորմատիվ հարկային դաշտի առումով: Իսկ այն, ինչ փոխել են, օրինակ՝ եկամտահարկի համահարթեցումը, ես դեմ եմ եղել, այն, ըստ իս, անհավասարություն մտցրեց: Դա շտկվեց դրոշմանիշային վճարների փոփոխությամբ:
- Ռիսկի գնալու եւ հարկային քաղաքականության լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա՞ տնտեսությունն ավելի աշխուժացնելու համար:
- Տնտեսության մեջ փոփոխությունը մարդկանց վարքագծի փոփոխություն է ենթադրում, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մարդիկ այդքան հեշտ վարքագիծ չեն փոխում: Եթե ես ավելի հարկ եմ վճարում, երբեմն մտածում եմ՝ դե լավ, հօգուտ պետության է, ոչինչ: Երբ բոլորս այդ կետին հասնենք եւ ընդունենք ամբողջ բյուջետային համակարգը որպես մեր բոլորի համակարգ, այդ օրը կարող ենք ասել, որ կայացել ենք, եւ հարկային փոփոխություններն այդ օրը շատ հեշտ կլինի անել՝ փոխելով մեր վարքագիծը: Այս պահին ես չեմ կարող այդ գնահատականը տալ, որովհետեւ քաղաքական անորոշությունը մեծ է, անվտանգության անորոշությունը մեծ է: Դրանք խանգարում են կտրուկ փոփոխություն անել, եւ նման դեպքերում ցանկացած որոշում կայացնող նախընտրում է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, որովհետեւ փոփոխությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, նույնիսկ, եթե դրական մտադրությամբ է այն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT