Երևան
12 °C
«Ես կուզենայի, որ մեր աշխատանքը, որ գուցե բոլոր ժամանակների պառլամենտի մեջ բացառիկ է, էսպիսի քննիչ հանձնաժողով, էսպիսի կարեւորության եւ էսպիսի ծավալի աշխատանք երեւի ոչ մի անգամ չի իրականացվել, [հրապարակվեր]»:
Ազգային ժողովում ընթացող փակ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Եվ հիմա, երբ որ եկավ եզրակացություն, որ մենք խնդիր ունենք գաղտնիության հետ, բնականաբար, իմ ցանկությունները մղվում են հետին պլան: Մենք շարժվում ենք պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջով»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ պատերազմի մասին զեկույցը գտնվում է խորհրդարանի Առաջին բաժնում, եւ գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած մեկը կարող է ծանոթանալ թե՛ զեկույցին, թե՛ զեկույցի հիմքում դրված նյութերին, որոնք ներկայացնում են երկրի նախագահի, վարչապետի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի, ՀՀ պաշտպանության նախարարի, զորքերի հրամանատարների խոսքերի ձայնագրություններ:
Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կդառնան հանրությանը:
«Վերջին հաշվով, այս զեկույցը, իմ կարծիքով, չպետք է մնա Առաջին բաժնում, եւ սրա ուսումնասիրման հաջորդ փուլը տեսնում եմ... այնտեղ կան դրվագներ, որ համապատասխան մարմինները պետք է ուսումնասիրեն՝ զինդատախազություն, քննչական մարմիններ»,- շեշտեց հանձնաժողովի նախագահը:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ փակ նիստում մեկ ժամանոց ելույթ է ունեցել, որտեղ ծաղկաքաղ է ներկայացրել զեկույցի 5 գլուխներից: Այդ ծաղկաքաղը, Քոչարյանի հավաստմամբ, վերաբերում է պատերազմի ժամանակ ունեցած սպառազինությանը, հետախուզությանը, կառավարմանը, քաղաքական որոշումներին, որոշումների կայացման բացթողումներին:
Ելույթից հետո պատգամավորները նրան նաեւ հարցեր են ուղղում կրկին փակ նիստում: Քոչարյանն ասաց, որ չի բացառվում՝ ԱԺ նախագահի առաջարկով իր ելույթի որոշ հատվածներ, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում, հանրայնացվեն, որպեսզի հասարակությունը փոքր-ինչ տեղեկացված լինի տեղի ունեցածի մասին:
«Այս պահին ես վստահ չեմ՝ դրանք որ մասերին կառնչվեն, բայց այդպիսի առաջարկ ԱԺ նախագահի կողմից հնչեցվել է, եւ մենք 2-3 օրվա ընթացքում կհրապարակենք»,- տեղեկացրեց Քոչարյանը եւ շարունակելով՝ ընդգծեց. «Հանրությունից չպետք է պահվի այն, որովհետեւ Ապրիլյան պատերազմի հետաքրքրությունը շարունակում է մնալ, որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ 44-օրյա պատերազմը շարունակությունն էր Ապրիլյան քառօրյա պատերազմի»:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ հանձնաժողովն ամբողջությամբ ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանը, պատերազմի պատճառներն ու հանգամանքները հայտնի՞ են իրենց, Քոչարյանն ասաց.
«Սպառիչ հարցերի պատասխաններ մենք գտել ենք, արձանագրել ենք, փաստագրել ենք, զեկույցի արժեքը հենց փաստագրման մեջ է, էդ ծավալի փաստաթղթեր, քարտեզներ, վկայություններ քննչական մարմինները դժվար կարողանային ստանալ: Մի հոգի է մերժել մեր հրավերը եւ այն միակ հարցի պատասխանը, որ հանձնաժողովը իմպերատիվ չի կարողացել ստանալ, այ էդտեղ է թաքնված. արդեն մյուս մարմինները պետք է պարոն Խաչատուրովին կանչեն, հարցնեն»:
Լրագրողի ճշտող հարցին, թե նրանից ի՞նչ պետք է ճշտեին, հանձնաժողովի նախագահը հարցով պատասխանեց. «Մոսկվայում ի՞նչ են խոսել»: Քոչարյանը նկատի ունի պատերազմի ավարտի վերաբերյալ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները:
Ասաց՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի նիստում ասել է, որ ինքն այդքան էլ տեղյակ չէ դրանից:
«Այն արդյունքը, որ պիտի Յուրի Գրիգորովիչից լսեինք, դա պետք է ամբողջացներ այդ փազլը»,- նկատեց հանձնաժողովի նախագահը:
«Թե ի՞նչ է խոսք տվել Մոսկվայում»,- փորձեց ճշտել լրագրողներից մեկը:
«Ապրիլյանի եւ 44-օրյայի միջեւ կապ կա՞, թե՞ ոչ»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հաղթել եմ Ալիեւին, բայց այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմը ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիայի գծի խախտում, եւ դա՝ հօգուտ Ադրբեջանի:
«1994 թվականի զինադադարը խախտված է, որը եռակողմ էր՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան: Հիմա հարց կառաջանա՝ ինչի՞ էն ժամանակ ստացվեց հրադադարը հանել, հիմա չստացվեց: Այ այդ հարցերի պատասխանն է, եւ եթե հետո լինի հնարավորություն, քննիչ հանձնաժողովը կստանա»,- նկատեց նա:
Քոչարյանը Յուրի Խաչատուրովի չգալը հանձնաժողով համարեց իրենց աշխատանքի գլխավոր բացթողումը: Վստահեցրեց՝ ինքն ամեն ինչ արել է, որ ԳՇ նախկին պետը գար հանձնաժողով: «Ինքը չեկավ, այ չգալու մեջ կա առեղծված: Կա մի դրվագ, որը կամբողջացներ, բայց այդ դրվագի պատասխանները, չկասկածեք, գտնվելու են»,- հավելեց պատգամավորը:
Հարցեր հնչեցին այն մասին, թե արդյոք պարզվե՞լ է՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, ըստ որոնց՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերի մեջ վառեիք չի եղել, սոված են մնացել զինվորները, դավադրություններ են եղել:
«Ես մեկ տարի դավադիրներ չեմ փորձել փնտրել, մենք փորձել ենք հասկանալ մեր պարտության, 2016-ի ձախողումների պատճառները: Խորքային պատճառները, ոչ թե մակերեսային. ոչ թե փամփուշտը կար, թե ոչ, սնունդ, վառելիք կար, թե այս պահին պակաս էր: Պատերազմի ժամանակ պակասություններ անպայման լինում են: Ուրիշ բան՝ կառավարման մեջ մեր բացթողումները անշրջելի հետեւանքներ ունեցե՞լ են, թ՞ե ոչ»,- ասաց Քոչարյանը եւ հարցին՝ պարզե՞լ եք այդ հարցի պատասխանը՝ արձագանքեց. «Իհարկե»:
Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած պատգամավորը վստահեցրեց՝ պարզել են նաեւ, թե հայկական կողմը երբ է իմացել պատերազմի հավանականության մասին: Սակայն հավելեց՝ չի կարող այդ մասին ասել:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ Քոչարյանն ասաց, որ ով էլ որ լինի իշխանության, դատապարտված է ուսումնասիրել ցանկացած պատերազմ, եթե դա հասարակության վրա ունեցել է լուրջ հետեւանքներ: Իսկ զոհերը արդեն լրջագույն հետեւանք է, նշանակում է այնտեղ խոսվում է թերությունների մասին:
«Խնդիրը ոչ թե պետք է դնել քաղաքական, այլ բարոյական, իրավական առանցքի մեջ: Մեր խնդիրը առանց շահարկումների, առանց քաղաքական առանցքի մեջ տեղավորելու, հրմշտոցիների եւ դավադիրների փնտրտուքի... Երբ որ ասում ես դավաճան, ուրեմն արդեն դու որոշել ես, վերդիկտը դրված է, ուրեմն կա՛մ դավաճանին պետք է կախել, կա՛մ գնդակահարել, իսկ դրանից առաջ պետք է հասկանալ ամեն ինչ, որ հետագայում պարտություն չկարողանանք կերտել: Իսկ պարտությունը առաջին հերթին դա անտարբերության դրսեւորումն էր տասնյակ տարիների, անտարբերություն բոլոր կառավարման ոլորտներում, բանակում՝ անթույլատրելի անտարբերություն, իսկ դա արդյունք էր բանակ թալանցած կոռուպցիայի եւ հովանավորչության»,- շեշտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Հարցին՝ Ապրիլյան պատերազմից հետո գործող իշխանությունը փորձե՞լ էր մինչեւ 44-օրյա պատերազմը շտկել բացթողումները, Քոչարյանը պատասխանեց.
«Որոշ բաներ շտկվել են, օրինակ՝ հակաօդային պաշտպանության բնագավառում ունենք շտկումներ, բայց դա բավարար եղա՞վ, ժողովրդի լեզվով ասած, օդն ամբողջությամբ փակելու: Իհարկե՝ ոչ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT