Սերժ Սարգսյանը ոչ միայն 7 շրջանները, այլեւ Ղարաբաղի կեսն էր տալիս Ադրբեջանին. Փաշինյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը պատրաստ էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր՝ ոչ, ավելին պետք է տաք... Ես ձեզ ավելին ասեմ՝ Սերժ Սարգսյանը ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց Ադրբեջանն էլի ասում էր՝ ոչ».

Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ իրեն ասում են դավաճան, բայց մեղադրանքը պետք է հիմնավորվի: Փաշինյանը, խոսելով Ղարաբաղի հարցում նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին, ընդգծեց՝ դավաճանը նրանք են:

«Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հենց հիմա ցանկացած ոք կարող է «Յութուբ»-ում փնտրել եւ գտնել, ասում է հետեւյալը, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր՝ ոչ, ավելին պետք է տաք: Բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նոր պայմաններ»,- հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով.

«Ես ձեզ ավելին ասեմ՝ Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց Ադրբեջանն էլի ասում էր՝ ոչ»:

Հիմնավորելու համար իր ասածը Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը խորհրդային միության ժամանակ Ղարաբաղում ապրածներին անվանել է «Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչներ»:

«Մեր նախորդ հարցուպատասխանից հետո, երբ որ ես ասում էի՝ երբ որ Սերժ Սարգսյանն օգտագործում է բնակիչ եզրույթը, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաեւ ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին հանրաքվեին, ինձ զարմացրեց, որ ՀՀԿ-ականները էլի արձագանքեցին, ասացին՝ դե խորհրդային միության ժամանակ եղած չափով պիտի մասնակցեին ադրբեջանցիները: Բայց այստեղ երկու սկզբունքային հարց կա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Առաջին սկզբունքը, ըստ նրա, այն է, որ Խորհրդային միության տարիներին, եթե հավատանք մարդահամարին, ԼՂ ինքնավար մարզում բնակվել է 40 հազար ադրբեջանցի:

«Եթե այդ 40 հազար ադրբեջանցին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ հիշատակած հանրաքվեի բերումով ստանում են ԼՂ բնակչի կարգավիճակ, ես հարց եմ տալիս, ասում եմ՝ էդ բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր, եւ մեր նախորդ հարցուպատասխանի ժամանակ ես ասում էի՝ էդ որ ես ասում եմ՝ Շուշիի հարց միշտ եղել է, իրենք ասում են՝ չի եղել, ես ձեզ ցույց եմ տալիս, որ միշտ եղել է: Էդ ԼՂ ադրբեջանցի բնակիչները (ես ինչ ասում եմ, հղվելու է միայն իրենց ասածների վրա, որ չստացվի՝ ես ինչ-որ բանակցային գաղտնիքներ եմ բացում), էդ 40 հազար ադրբեջանցին որտե՞ղ էր բնակվելու: Կարո՞ղ ենք ասել, որ ԼՂ նախկին բնակիչ լինելու բերումով, կարող ենք ենթադրել, որ նրանք բնակվելու են նույն տեղերում, ինչ բնակվել են նախկինում»,- հարց հնչեցրեց Փաշինյանը:

Մյուս սկզբունքը, ըստ Փաշինյանի, հետեւյալն է. 40 հազար ադրբեջանցին հանրաքվեին մասնակցելուց հետո, որի ընթացքում, ենթադրենք, 130 հազար հայ ինքնորոշվեց, կարո՞ղ են ասել, որ իրենք ունեն ինքնորոշման իրավունք, իրենք էլ ինքնորոշվում են այն հատվածում, որտեղ բնակվում են:

«Իսկ ինչպե՞ս է որոշվելու հանրաքվեի արդյունքը, որովհետեւ պետք է արձանագրվի, որ պետք է մասնակցի այսքան մարդ, կողմ պետք է քվեարկի առնվազն այսքան մարդ, էդպիսի հարցեր որոշված եղե՞լ են, ո՛չ, դա բաց է մնացել: Հաջորդ՝ ավելի սկզբունքային հարցը, որ ես ասում եմ. արդյոք էն թղթում, որ իրենք պատրաստվում էին, իրենց ասելով, ստորագրել, արդյոք ձեւակերպվա՞ծ էր, թե որտեղ է լինելու տեղը հանրաքվեի, ո՛չ, եւ Ադրբեջանի մեկնաբանությունն այն է, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի տարածքում: Հաջորդ հարցը. արդյոք էդ բանակցած իրենց փաստաթղթում հստակ գրվա՞ծ էր, թե ով է ձեւակերպելու ի վերջո հանրաքվեի դրվող հարցը: Ո՛չ»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Այսպիսով, ըստ նրա, կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ ոչ միայն 7 շրջանները, այլեւ Ղարաբաղի կեսը Ադրբեջանին պատրաստ են եղել տալ: Փաշինյանի համոզմամբ՝ 2018-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հենց այդ մասին էր խոսում, երբ ասում էր, որ Ադրբեջանի առաջարկները մեզ համար անընդունելի են եւ անիրատեսական:

«Բա էդ ինչի՞ մասին էր ասում: Եվ ասում էր, որ այլեւս չպետք է հույս ունենանք, որ պատերազմով Ղարաբաղի հարցը լուծելու փորձեր չի անի: Հիմա էլ մեզ մեղադրում են, ասում են՝ դուք հրահրեցինք պատերազմը, դուք ձեր նոր կետից սկսեցիք: Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը եւ Ղարաբաղի կեսը տալիս, է դե մենք էլ էն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի: Եվ էլի եմ ասում՝ էս պատմությունը 2018-ին չի սկսվել, էս պատմությունը 1998 թվին է սկսվել, երբ որ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, եւ ՀՀ բարձր ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունը երկրների եւ ինքնիշխանությունը գոյություն ունեցող պետությունների կազմում»,- նկատեց Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց՝ ինչու ՀՀԿ-ն այս հարցերը իրեն չի տալիս, ինքն էլ պատասխանեց. «Որովհետեւ այս հարցերին պատասխանելուց հետո ասելու եմ՝ դե եկեք պարզենք՝ ով է դավաճանը, ով է կապիտուլյանտը եւ ով է հողատուն: Ես ասում եմ՝ դո՛ւք եք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան. դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք: Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք, մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ հողատու էությամբ շարունակել եք ձեր գործը, մենք պայքարել ենք ձեր կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Ձեր բադեն-բադենների համար ծախել եք Հայաստանը, Ղարաբաղը եւ դրա համար կրելու եք պատասխանատվություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3096 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել