15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն 2021 թվականին ավելացնել 2 մլրդ 942 մլն դրամով:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել՝ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար: Ինչպես նաեւ Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման եւ թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

«Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված են թվով 2 դպրոց՝ Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ եւ ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաեւ դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային կենտրոն, սպորտային կենտրոն: Այսինքն բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ:

Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում. «Այս նպատակով 1 մլրդ 396 մլն դրամ է նախատեսվում: Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ: Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 100 մլն դրամ, որպեսզի սկսվի նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը»,- ներկայացրեց Դումանյանը:

Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը կայացվում է ի կատարումն կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների:

«Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների շուրջ մեր պատկերացումներն ըստ էության ամբողջացրել ենք: Այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչեւ բարձրագույն եւ հետբուհական կրթություն եւ ինչ-որ առումով նաեւ գիտության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ այստեղ եւս մի կոմպոնենտ են ավելացնում՝ ժողովրդագրական ծրագրերը նույնպես պիտի դրվեն այս շղթայի մեջ, որպես նախնական եւ կարեւորագույն օղակ:

«Շատ կարեւոր եմ համարում բարձրաձայնել, թե մենք որ համայնքներում ենք իրականացնում: Առաջինը դպրոցաշինության ծրագիրն է, դա անցյալ տարի մենք մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով գործողությունները որոշակիորեն դադարեցին եւ մենք հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա մանրամասնեց, թե որ համայնքների, որ դպրոցների մասին է խոսքը՝

Արագածոտնի մարզում՝ Լուսակնի միջնակարգ դպրոց եւ Գարնահովիտի միջնակարգ դպրոց

Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոց

Արմավիրի մարզում՝ Արգինայի միջնակարգ դպրոց,

Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի «Բարեղամյանի անվան» հիմնական դպրոց եւ Շատջրեք գյուղի հիմնական դպրոց,

Լոռու մարզում՝ Մեդովկայի միջնակարգ դպրոց եւ Հագվու հիմնական դպրոց,

Սյունիքի մարզում՝ «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան» միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց,

Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոց,

Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոց,

Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոց եւ Կաթնաղբյուրի հիմնական դպրոց:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարեւոր է ընդգծել, որ տանում են գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականություն, բայց մյուս կողմից էլ պարտավոր են իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի կենտրոնի դպրոցի հետ:

«Այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Մենք իրականացնելու ենք նաեւ հեռավար կրթության ենթակառուցվածքների իրականացում, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի պատկերավոր ասած Երեւանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ եւ շահագրգռություն ունենան»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաեւ ներկայացրեց, թե Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից բացի, որ համայքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք,

Արարատի մարզի Արալեզ համայնք,

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք,

Լոռու մարզի Սպիտակ համայնք,

Կոտայքի մարզի Հրազդան համայնք,

Շիրակի մարզի Արթիկ համայնք,

Սյունիքի մարզի Կապան համայնք,

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք,

Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

Փաշինյանն ասաց, որ որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը՝ Կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում ստեղծի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ եւ այլն:

«Մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում. մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են իքս ժամից իքս ժամը: Դա կրթական պրոցեսի կարեւոր մաս է, երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձեւով իրականացնելու ենք նաեւ մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց՝ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է, որ հետագայում ամբողջ ֆինանսական ծախսերը կհոգա:

«2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաեւ սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայքնենրի եկամուտների ավելացման: Հիշում եք շատ մեծ աղմուկ եւ քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունը ապահովելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 1400 երեխա բոլոր մարզերում կգնան ժամանակակից մոդուլային մանկապարտեզներ, կկառուցվեն 15 դպրոցներ, որոնցից 3-ը Սյունիքի մարզում եւ դա այն փաստն է, որով արձանագրում են կրթական ոլորտը տանել դեպի բարեփոխումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1968 դիտում

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից