Երևան
12 °C
Հիմա պետք է եռակողմ հանձնաժողով ստեղծվի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան, և վերջնականապես հարցը քննարկվի: Ես չգիտեմ՝ էդ ինչ քարտեզ գծած եկել են, թե՝ էս իմ սարն ա, էս իմ ծառն ա:
Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Որ կուրծք են ծեծում Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան: Պատերազմի ժամանակ 3 անգամ հրադադար հայտարարվեց, այդ պետությունները՝ թե՛ Ամերիկան, թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, արևմուտքը, ոչ թե չկարողացան, այլ չկանգնեցրին էդ պատերազմը:
Եթե այդ պետություններից մեկն ուզենար, որ կանգներ պատերազմը, կկանգներ այն: Սա մեծ հարց է:
Իմ խնդրանքը մեկն է. էսօր մեկը գոռում է՝ սա եվրոպամետ ա, սա ռուսամետ ա, ես հայամետ եմ, զինվոր եմ, սովորական գյուղացի տղա, զինվոր եմ, զենք վերցրել, կռվել եմ: էսօր մեզ ներքին կայունություն է պետք: Ասում ենք՝ թուրքը եկել, հասել է Սյունիք, նստել իրար ենք քննադատում՝ ով է ճիշտ, ով սխալ: Դա հետո կպարզենք: Եկեք հիմա էս արհավիրքի դեմն առնենք:
44-օրյա պատերազմում, որ մեր միս ու արյունն էր թափվում, մեր զինվոր, ազատամարտիկի, էդ ձեր նշած պետություններից մեզ որոշակի չափով օգնել է Ռուսաստանը: Եվ էսօր մենք, մեր աշխարհագրական դիրքից ելնելով, իրավունք չունենք քննադատենք Ռուսաստանին, որովհետև ուրիշ տարբերակ չունենք: Եկեք չբզբզենք, ունքը սարքելու՝ աչքն էլ հանենք:
Դիմել ենք ՀԱՊԿ-ին, որ օգնի, բայց չպետք է նստենք, սպասենք, թե ՀԱՊԿ-ն օգնի: Ես քաջատեղյակ եմ, թե ինչ է կատարվում սահմաններում: Բայց հո ես ինձ իրավունք չեմ վերապահում՝ ելնեմ էստեղ խոսեմ:
Ընդհանուր մի բան է եղել: Եթե մարտական գործողությունների ընթացքում վերցվեր դիրքերը, հասկանալի կլիներ: Ձյուն ա, ձմեռ ա, հենց էդ Իշխանասարի Սև լիճը, որ կա, մինչև էսօր ձյուն է: Եթե մեր ՊՆ-ն թերացել, մինչև էսօր էդտեղ դիրք չի դրել, խնդիր է, եթե չի կարողացել դնի, դա էլ ուրիշ խնդիր է:
Իրենք էլ չեն կարողացել իրենց կողմից գան, էսօր հնարավորություն է ստեղծվել, եկել են: Էդ գծի ուղղությամբ մարտական գործողություններ չեն եղել: Ուղղակի եկել, նստել են: Ընդամենը կարող եմ ասել, որ դիրք չի եղել, առաջ են եկել:
Հիմա պետք է խելոք լինենք, եռակողմ հանձնաժողով ստեղծվի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան, և վերջնականապես հարցը քննարկվի: Ես չգիտեմ էդ ինչ քարտեզ գծած եկել են, թե էս իմ սարն ա, էս իմ ծառն ա:
Մեր պետությունն էսօր վտանգի տակ է, ամեն մեկիս պարտականությունն է, որ խելոք լինենք: Ես համար 1 եմ տվել Երկրապահը, որ ՊՆ-ն թույլ տա գնանք, դեռ թույլ չեն տվել:
Մենք էդ իրավիճակում չենք, որ իրար քննադատենք: Ամենամեծ խաղաղությունն ուզում է պատերազմ անցած մարդը, որ կողքիդ ընկերը հող է ուզում, վիրավորվեց, կյանք էլ է ուզում: Եվ դու քեզ մեղավոր ես զգում, որ չես կարողանում դա տաս: Ես ավելի լավ է՝ գնամ, իմ երկրապահով զբաղվեմ»,- ասա Միքայելյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT