Խորհրդարանում մեծամասնության համար պայքարը կընթանա երկու ուժի միջև. սոցիոլոգ

Մի շարք քաղաքական ուժեր արդեն որոշում են կայացրել՝ մասնակցելու են հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: 

Ինչպես արդեն հայտնել ենք ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները, ՀԱԿ-ը, ինչպես նաև ձևավորվում են նոր դաշինքներ: Այսպես Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՀՀԿ-ն և «Հայրենիքը» ստեղծել են «Պատիվ ունեմ» դաշինքը, իսկ ՀՅԴ-ն ու նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորվել են Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած այս ուժերին դիտարկելով, կարող ենք կարծել՝ նոր ձեւավորվող խորհրդարանում կլինի 4 կամ 5 ուժ:

«Խորհրդարանում կտեսնենք «Քաղաքացիական պայմանագրին», «Բարգավաճ Հայաստանին», «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին եւ ՀԱԿ-ին»,-     նկատեց սոցիոլոգը:

Պողոսյանի խոսքով՝ այս խորհրդարանում չենք տեսնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը.

«ԼՀԿ-ն միայնակ չի կարողանա հայտնվել խորհրդարանում: 2018-ին ԼՀԿ-ն հայտնվեց ԱԺ-ում ՔՊ-ի հետ միասին: Հասարակությունը որպես ընդդիմություն մեծ սպասելիքներ ուներ «Լուսավոր Հայաստանից», բայց նրանք իրենց ընտրողներին հիասթափեցրին: Իրենք այդպես էլ լուրջ ընդդիմություն չդարձան: ԼՀԿ-ին բոլորն ընկալում էին որպես «Իմ քայլ»-ի արբանյակ: Ինքնուրույն դիրքորոշում իրենք չունեն: ԲՀԿ-ն էլ ուժեղ ընդդիմություն չի եղել, իհարկե, բայց նրանք ունեն եւ մարդկային, եւ ֆինանսական ռեսուրսներ, ունեն մեծ քաղաքական փորձ, այդ իսկ պատճառով իրենց 10 տոկոսը միշտ կարողանում են հավաքել»:

Նկատառմանը, որ շատերը սպասում էին ՀՀԿ- Քոչարյան դաշինքին, ինչը տեղի չունեցավ, արդյոք դաշինքների այսպիսի դասավորվածությունը («Հայրենիք»-ՀՀԿ, եւ Քոչարյան- ՀՅԴ-Վերածնվող Հայաստան), ավելի ձեռնտու են Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, Պողոսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ու Քոչարյանը չէին կարող միանալ. «ՀՀԿ-ն ասոցացվում է նախկինների հետ, Քոչարյանի համար «Հայաստան» դաշինքով ընտրություններին մասնակցելը ճիշտ ընտրություն էր: Այսպես իր գործոնն ավելի է ընդգծվում, խորհրդարան անցնելու շանսերը մեծ են, քան ՀՀԿ-ի հետ»:

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ մեծամասնություն կազմելու համար պայքարը երկու ուժերի միջեւ է ընթանալու. «Հիմնական պայքարը լինելու է ՔՊ-ի եւ Քոչարյանի դաշինքի միջեւ: Այս անգամ ՔՊ-ն, սակայն, շանս չունի կրկնելու 2018-ի արդյունքները, կարող է հավաքել մինչեւ 35 տոկոս ձայն: Մեծամասնություն հնարավոր է դառնալ միայն արդեն խորհրդարանի ներսում դաշինքներ կազմելով, սակայն, կարծում եմ, այդ դաշինքները հեշտությամբ կկազմվեն, երկրորդ փուլի կարիք չի լինի»:

Խոսելով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս քաղաքական ուժերի մասին, Գեւորգ Պողոսյանն ասաց, որ մնացյալ ուժերը շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու.

«Քաղաքագետները մի խոսք ունեն, ասում են՝ Spoiler կուսակցություններ, դրանք այն կուսակցություններն են, որոնք գնում են ընտրություններին ուղղակի ձայներ վերցնելու համար»:

Դիտարկմանը, որ 2018-ի արտահերթ ընտրություններին մեծ էյֆորիա կար, հեղափոխությունը նոր էր եղել, սակայն ընտրությունների մասնակցության տոկոսը բավականին քիչ էր՝ 48, 63 տոկոս, եւ հարցին՝ այս ընտրություններին կտեսնենք քաղաքացիների մասնակցության ավելի ցա՞ծր, թե՞ բարձր մասնակցություն, սոցիոլոգը նշեց. «Իմ կարծիքով՝ այս ընտրություններին մասնակցության տոկոսն ավելի բարձր կլինի, քանի որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն այս անգամ շատ են, իսկ ամեն մեկն ունի ընտրողների զանգվածը, շահագրգռվածությունն ավելի մեծ է: Գտնում եմ՝ այս անգամ մասնակցությունը կկազմի 50-55 տոկոս: Անցած ընտրություններին, այո, էյֆորիան մեծ էր, շատերը չգնացին ընտրություններին, քանի որ գիտեին ելքն ինչպիսին է լինելու»:

Խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, Գեւորգ Պողոսյանն ասաց, որ հարցումները ցույց են տալիս՝  քաղաքացիները սպասում էին սրան.

«Քաղաքացիների մեծ մասը սպասում էին արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ տեսնում են նոր խորհրդարան ունենալու անհրաժեշտություն»:

Նկատենք՝ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցման տվյալների համաձայն՝ քաղաքացիների 58 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա:

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով կուսակցությունների համար անցողիկ ընտրական շեմը 5 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 7:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10684 դիտում

Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել

Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին

Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան

ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ

Պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացմանը․ նախարար

Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան

Սրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարին

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին

Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան

Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ

Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձերպեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան

47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը

Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել

Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան

Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ

Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ

ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան

Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան

Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ

Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան

Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր

«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը

2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան

Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ

Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան