Երևան
12 °C
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին, Ռուսաստանին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին առաջարկ ներկայացրեց. ըստ ԱԽ նիստում Փաշինյանի հրապարակած պլանի՝ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի սահմանից, սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:
Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը, կհամաձայնի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ, ինչո՞ւ է Հայաստանը հապաղում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, եւ արդյոք դեռ պե՞տք է սպասելիքներ ունենալ ՀԱՊԿ-ից. այս հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ.
- Պարոն Մինասյան, մեր սահմանին իրավիճակը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ այսօր լուսադեմին մեր 6 զինծառայողներ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից: Կան այսպիսի տեսակետներ, որ իրավիճակի այս լարումը երեկ ԱԺ-ում վարչապետի հայտարարությունների, ՀԱՊԿ-ի քննադատության պատասխանն էր: Համամի՞տ եք այդ գնահատականի հետ, ինչով եք պայմանավորում այս լարվածությունը:
- Գնահատականի հետ համամիտ չեմ, կարծում եմ գործ ունենք ավելի բարդ եւ ընդարձակ գործընթացի հետ: Աանհրաժեշտ է իրավիճակի փոփոխությունը դիտարկել մայիսի 12-ից ի վեր: Այս ավելի քան 2 շաբաթվա ընթացքում մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրավիճակի միտումնավոր լարման փորձերին. օրինակ, հաճախակիացել են սահմանին զինծառայողների ձեռնամարտերի դեպքերը, տեղի ունեցավ հայ զինծառայողի սպանություն, գերեվարվեց 6 հայ զինծառայող: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է մեծացնել լարվածությունը սահմաններին եւ իրավիճակի հետագա զարգացումը տանել իր համար ցանկալի սցենարով՝ այն է Հայաստանի տարածքում սանձազերծել լայնածավալ ռազմական գործողություններ, ինչի արդյունքում նա կկարողանա լուծել ինչ-ինչ հարցեր, որոշակի նպատակներ:
- Կան քննադատություններ, թե ինչու իշխանությունները ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանից հույսները չեն կտրում եւ չեն դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Ի՞նչ կտա մեզ այդ խորհրդին դիմելը:
- Հայկական կողմը հստակ հայտարարել է, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նախ եւ առաջ դիվանագիտական եւ խաղաղ բանակցային եղանակներով: Ավելին՝ միջազգային տարբեր դերակատարներ, այդ թվում մեր գործընկեր երկրները, հանդես գալով հայտարարություններով՝ կոչ են անում իրավիճակը կարգավորել միմիայն խաղաղ միջոցներով: Հայկական կողմը մինչ օրս գործարկել է իր տրամադրության տակ եղած մի շարք դիվանագիտական եւ ռազմաքաղաքական մեխանիզմներ. դրանցից են ՀԱՊԿ-ի շրջանակում 2-րդ հոդվածով խորհրդակցությունների նախաձեռնումը, հայ-ռուսական երկկողմ դաշնակցային պայմանագրի շրջանակներում ռազմական աջակցության հարցով դիմումը, ինչպես նաեւ երկկողմ կոնսուլտացիները եւ խորհրդակցությոնները տարբեր երկրների հետ: Սակայն պետք է արձանագրել, որ գործադրված դիվանագիտական մեխանիզմները եւ տարբեր դերակատարների կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող ճնշումները դեռեւս չեն տվել բավարար արդյունք, եւ մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության աճին, ինչի արդյունքում իրավիճակը դարձել է բավական պայթյունավտանգ: Կարեւոր է, որ այս իրավիճակը հաշվի առնեն նաեւ միջազգային տարբեր դերակատարներ՝ փորձելով առավել հստակ դիրքորոշում որդեգրել եւ առավել գործուն լծակներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Իհարկե հայկական կողմի դիվանագիտական գործիքակազմը դեռեւս չի սպառվել. թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում 4-րդ հոդվածով դիմելու հնարավորությունը կա, զուգահեռաբար հայ-ռուսական երկկողմ ձեւաչափում դեռեւս կան հնարավորություններ, եւ կարծում եմ, այս առումով բավական կարեւոր է Հայաստանի Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի այցը Ռուսաստան: Ենթադրում եմ այնտեղ որոշակի ճշգրտումներ կլինեն այս առումով, եւ իհարկե, Հայաստանը կարող է դիտարկել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու հնարավորությունը կամ տարբերակը: Սակայն այստեղ կան մի քանի նրբություններ. ցանկացած քայլ պետք է բավական ճիշտ հաշվարկված լինի: Վերջին շրջանում Հայաստանի հանրային եւ քաղաքական շրջանակներում բավական ակտիվացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու պահանջը, սակայն այս առումով կարեւոր եմ համարում մի քանի հստակեցումներ անել ընթացակարգային առումով. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու համար բավական կարեւոր է ունենալ երկու կարեւոր երաշխիք. առաջինը վերաբերում է արդյունքին, այսինքն դիմումի առկայության դեպքում պետք է ունենալ բավարար երաշխիքներ, որ արդյունքում կընդունվի բանաձեւ՝ մեզ համար ցանկալի շեշտադրումներով, այսինքն կլինի հստակ արձանագրված, որ ադրբեջանական կողմը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, բացի այդ, կլինի արձանագրված պահանջ, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը, ինչպես նաեւ կնշվեն սանկցիաները, որոնք կարող կարող են կիրառվել ադրբեջանական զորքերի չհեռանալու դեպքում:
Երկրորդ կարեւոր հարցը, որ պետք է հաշվի առնել՝ դա բանաձեւի ընդունման իրատեսականությունն է: Ըստ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերի, որեւէ բանաձեւ ընդունվելու համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը քվեարկեն կողմ, եւ այդ 9 ձայների մեջ պարտադիր պետք է լինեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահագներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան: Եթե այս 5 անդամներից որեւէ մեկն էլ վետո կիրառի կամ անգամ ձեռնպահ քվեարկի՝ բանաձեւը կարող է չընդունվել: Եվ հետեւաբար, եթե հայկական կողմը որոշի գնալ այս քայլին, բավական կարեւոր է լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ տարվեն, որպեսզի մենք ունենանք իմ նշած երկու երաշխիքները: Հակառակ դեպքում մենք կարող ենք ունենալ գործընթացի տապալում կամ մեզ համար ոչ ցանկալի արդյունք:
- Որն ընդհանրապես կփակի մեր առջեւ բոլոր ճանապարհները՝ հակառակը Ադրբեջանի առջեւ բացելով դրանք:
- Բնականաբար:
- Նշում եք, որ պետք է երաշխիք ունենալ, որ դիմելու դեպքում կունենանք մեզ համար ցակալի բանաձեւ: Ի՞նչ կտա այդ բանաձեւը մեզ: Որքանով տեղյակ եմ՝ 90-ականներին Արցախի վերաբերյալ մի քանի այդպիսի բանաձեւեր ընդունվել են եւ չի կիրառվել: Ինչո՞վ է դա պարտադիր լինելու:
- Ինչպես ես նշեցի, բավական կարեւոր է այն արդյունքը, որին մենք ցանկանում ենք հասնել: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ունի բավական լայն գործիքակազմ եւ սանկցիաներ կիրառելու նաեւ պրակտիկ փորձ, սակայն արդյոք տվյալ հարցը քննարկելիս մեզ կհաջողվի՞ հնարավոր բանաձեւում ամրագրել տարբեր պատժամիջոցներ, թե՞ ոչ, դա բարդ է ասել:
- Դուք ասում եք, որ ՄԱԿ-ի ԱԽ դիմելիս պետք է վստահ լինենք, որ կունենանք բանաձեւ, բայց ՀԱՊԿ դիմելիս մենք վստա՞հ էինք, որ կունենանք արձագանք:
- Պետք է արձանագրել, որ ՀԱՊԿ-ին Հայաստանը դիմել է երկրորդ հոդվածով, որն ըստ էության նախատեսում է դիրքորոշումների համակարգման նպատակով կոնսուլտացիաներ երեք հիմնական ուղղություններով՝ 1. Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափով, 2. Պաշտպանության նախարարների խորհրդի ձեւաչափով, 3. Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի ձեւաչափով: Մինչեւ օրս տեղի է ունեցել միայն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ, մյուս երկու խողովակներով գործընթացը դեռեւս կազմակերպչական փուլում է գտնվում: Եվ այստեղ պետք է արձանագրել, որ այս կոնսուլտացիաների արդյունքում պետք է դուրս բերվեն նաեւ առաջարկներ, որոնք ՀԱՊԿ-ը կարող է կյանքի կոչել:
- Այդ առաջարկների մեջ կարո՞ղ է մտնել ռազմական աջակցությունը:
- Ինչ վերաբերում է ռազմական միջամտության հնարավորությանը, ապա նման տարբերակ նախատեսված է, երբ անդամ երկիրը դիմում է 4-րդ հոդվածով, այն է՝ ագրեսիա որեւէ անդամի նկատմամբ: Այն պահին, երբ Հայաստանը դիմում էր 2-րդ հոդվածով, դեռեւս որեւէ ռազմական բախում տեղի չէր ունեցել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերի եւ հայկական ստորաբաժանումների միջեւ: Ցանկացած դիմումի դեպքում անհրաժեշտ է հիմնավորել, որ ստեղծված իրավիճակը համապատասխան է կոնկրետ հոդվածին: Այդ դիմումից հետո մենք իրավիճակի որոշակի էսկալացիա ունենք, դա ակնհայտ է եւ բնականաբար լարվածության հետագա աճի պարագայում չպետք է բացառել, որ Հայաստանը կգործարկի նաեւ 4-րդ հոդվածով դիմելու մեխանիզմը:
- Իսկ ժամկետներ չկա՞ն այդ ԱԽ քարտուղարների կամ Պաշտպանության նախարարների մասնակցությամբ նիստերին:
- Ոչ, ժամկետները միայն վերաբերում են գործընթացի մեկնարկին, ինչը պահպանվել է: Պետք է նաեւ արձանագրել, որ դիմումից բխող մի շարք ընթացակարգեր ըստ էության գործարկվում են ՀԱՊԿ պատմության մեջ առաջին անգամ, եւ շատ հարցերում կա նաեւ ընթացակարգային ճշգրտումների խնդիր:
- Իսկ կա՞ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ռազմական օգնություն ակնկալելու հնարավորություն. մեր հանրության շրջանում կա որոշակի մտայնություն, որ հենց դիմեցինք, միանգամից օգնություն է լինելու:
- Որեւէ հարցի վերաբերյալ բանաձեւի ընդունման դեպքում տեսականորեն հնարավոր է նաեւ ռազմական գործողությունների մանդատի ամրագրում, սակայն դա բավական բարդ գործընթաց է եւ միեւնույն ժամանակ բավական քիչ դեպքերում է նման մանդատ ամրագրվում կամ տրամադրվում ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից: Տեսականորեն հնարավոր է, իրատեսականորեն, ցավոք սրտի, այդքան էլ մեծ չէ հնարավորությունը:
- Պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյանի այսօրվա առաջարկը՝ զինված ստորաբաժանումների հեռացում սահմանից, այնտեղ դիտորդների տեղակայում...Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը:
- Կարծում եմ առաջարկը դեռեւս շա նախնական գաղափարի տեսքով է եւ հստակ եզրակացություն անելու կամ գնահատականներ տալու համար դեռեւս վաղ է: Սակայն առաջին հայացքից կարող ենք արձանագրել, որ առաջարկված պլանը ինչ-որ առումով համահունչ է միջազգային տարբեր դերակատարների կողմից հնչեցված առաջարկին՝ այսինքն իրավիճակի դեէսկալացիա ապահովել կամ որոշակի սահմանային ճշգրտումներ իրականացնել: Սա մասամբ տեղավորվում է այդ կոչերի շրջանակներում, սակայն այստեղ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանը հրապարակային արձանագրում է այն հանգամանքը, որ փորձում է կամ տրամադրված է իրավիճակը հաղթահարել դիվանագիտական եւ խաղաղ միջոցներով: Եթե այս առաջարկը տապալվի կամ Ադրբեջանը բացահայտորեն մերժի, սա առավել կընդգծի հայկական կողմի հնարավոր ռազմական ուժի կիրառման հնարավորությունները:
- Իսկ որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կհամաձայնի այս տարբերակին, կարո՞ղ ենք ենթադրել:
- Բարդ է ասել, սակայն ադրբեջանական կողմի հայտարարությունները հաշվի առնելով ամենայն հավանականությամբ պաշտոնական Բաքուն չի համաձայնի գնալ այս ճանապարհով:
- Դեռ պե՞տք է պահպանել հույսը, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ քայլեր կանի:
- Միայն ՀԱՊԿ-ով չպայմանավորենք.պետք է արձանագրել, որ դեռեւս դիվանագիտական մեխանիզմները սպառված չեն, սակայն Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի մեծացմանն ուղղված քայլերը աստիճանաբար փոքրացնում են իրավիճակի դիվանագիտական հաղթահարման հնարավորությունների պատուհանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT