Երևան
12 °C
«Եթե մեր քաղաքական գործունեությունն ու ճանապարհը հիմնված լիներ փողի վրա, բիզնեսի վրա, շահադիտական նպատակների վրա, վստահաբար այս փորձությունը չէր անցնի: Շատ մեծ փողեր են մարդիկ փորձել ծախսել, դնել, որպեսզի հետպատերազմական իրավիճակն օգտագործեն իրենց նեղ քաղաքական շահերի համար, բայց դա նրանց մոտ չի ստացվի: Եվ սա արժեքների հաղթանական է ՀՀ-ում:
Մեր ռազմավարական նպատակը Հայաստանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, և սա մեզնից լուրջ ջանքեր է պահանջում հատկապես այս ժամանակահատվածում»:
Այս մասին ՔՊ-ի Շենգավիթի գրասենյակում համակիրնեի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանն ու մեկ անգամ ևս խոսեց հայ-ադրբեջանական սահմանի իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության, և դրանից բխող սպասվելիք հետագա գործողությունների մասին:
«Ի միջիայլոց, այս թեմայով որ խոսում եմ, հետո ինձ վերագրվում են մտքեր, վերնագրեր, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Երեկ ես ասում եմ, սահմանը 21-րդ դարում նույնն է, ինչ միջնադարում պարիսպը: Եվ հետևաբար, եթե ունենանք պարիսպ, դա մեզ ազատում է յուրաքանչյուր սարի ու բլրի վր ազինվոր ունենալու անհրաժեշտությոնից, որովհետև դեմարկացված և դելիմիտացված սահմանները պահպանվում են նախ սահմանապահների կողմից, որոնք պարեկություն են անում: Հիմա ձեզ հայտնի շրջանակներն ասում են, որ ես կոչ եմ անում, որ մենք հրաժարվենք ռազմավարական բարձունքների և այլն: Ես համոզված եմ, որ մեր հանրությունը սովորել է լրատվական մանիպուլիացաներին»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա, սահմանազատման և սահմանագծման աշխատանքը հեշտ չէ: Հայաստանը Վրաստանի հետ արդեն 30 տարի սահմանազատման աշխատանք է իրականացնում: Մինչ օրս հաջողվել է համաձայնության գալ 60 տոկոսի հարցում, մնացած մասով աշխատանքները դեռ շարունակվում են:
«Առավելևս Ադրբեջանի պարագայում բարդություններ ու տարաձայնություններ էին ծագելու, բայց դա չի նշանակում, թե ասում ենք, հարցը չենք քննարկում: Էդ հարցը բոլորիս է պետք: Էդ պարիսպը ինչքան մեզ է պետք, էնքան իրենց է պետք, որովհետև էդ պարիսպը նշանակում է , որ անհրաժեշտությունն ամեն սարի գլխին զինվոր ունենալու, վերանում է: Բայց դա չի նշանակում, թե սարը մեզ պետք չէ, կամ սարից հրաժարվում ենք: Դա նշանակում է, որ մեր սարը պաշտպանված է պարսպով: Սրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, ՀՀ քաղաքացու մտավախություններն այսօր նույնն են, ինչ 10-15 տարի առաջ են եղել: Հայաստանում Անկախությոինից ի վեր ոչ մի խաղաղ օր չի եղել: Խաղաղությունն այն է, երբ հակամարտությունը լուծված, կարգավորված, միջազգային իրավունքով ֆիքսված է, իսկ մենք անընդհատ զոհեր ենք ունեցել սահմանում ու ամենատերբեր լարվածություններ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT