Ընտրությունների շրջանում «Ֆեյսբուքում» եւ «Ինստագրամում» կիրականացվի հայերեն բովանդակության փաստերի ստուգում

Առաջիկա երկու ամիսներին (հունիս, հուլիս) «Ֆեյսբուքը» կիրականացնի հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում: Փաստերի ստուգման միջազգային ցանցը (IFCN) Վրացական «FactCheck Georgia»-ի եւ հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ պայքարելու է «Ֆեյսբուքում» եւ «Ինստագրամում» հրապարակված ապատեղեկատվության դեմ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ նման նախաձեռնություն ֆեյսբուքն անում է արդեն տարիներ շարունակ: «Անում է մի յուրահատուկ ձեւով, այսինքն իրենք իրենցով չեն անում: Փաստերի ստուգման միջազգային ցանցում ներգրավված են բազմաթիվ երկրների կազմակերպություններ: Ինստիտուտի կողմից ստուգվում է, եթե տվյալ կազմակերպությունը կողմնակալ չէ, որեւէ քաղաքական պատվեր չի կատարում եւ ունի մասնագիտական ներուժ՝ կեղծիքը ստուգելու մեթոդաբանություն եւ այլն՝ ստեղծում է համագործակցություն: Մեզ մոտ հիմա «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն» է իրականացնելու»,-ասաց Մարտիրոսյանը:

Ըստ մեդիափորձագետի՝ աշխարհում կան փաստերի ստուգման գործում մասնագիտացած կազմակերպություններ, որոնք ձգտում են բոլոր երկրներին ներգրավել իրենց ցանցի մեջ: «Այդ կազմակերպությունները փոքր երկրներով են սկսում հետաքրքրվել հիմնականում ընտրություններից առաջ: Համարում են, որ նախընտրական փուլում ամենաշատն է ապատեղեկատվության տարածումը»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով՝ նախընտրական փուլն է դրդապատճառ եղել մեզնով հետաքրքրվելու, իսկ Վրաստանի հետ նրանք ավելի վաղ են սկսել աշխատել:

Նկատենք՝ վրացական «FactCheck Georgia»-ը IFCN միջազգային հարթակում հավաստագրված է որպես անկողմնակալ մարմին:

Մեդիանախաձեռնությունների կենտրոնի «Մեդիա.ամ» կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի՝ հարեւան «FactCheck Georgia»-ի միջոցով աշխատելուն մանրամասնեց՝ որպեսզի փաստերի ստուգման գործում համագործակցես «ֆեյսբուքի» հետ, պիտի Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ լինես: «Հայաստանից այդ ցանցի անդամ կազմակերպություն չկա: Այսինքն դեռ չկա կազմակերպություն, որ անընդհատ պրոցեսում լինի ու անդամագրված լինի այդ ցանցին: Այդ իսկ պատճառով «ֆեյսբուքը» հայաստանի հետ աշխատում է հարեւան վրացական «FactCheck Georgia»-ի միջոցով»,-ասաց նա:

Վարդանյանի փոխանցմամբ՝ երրորդ կողմի փաստերի ստուգողները, տվյալ դեպքում՝ «FactCheck Georgia»-ն ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը գրելու են հոդված, որով մանրամասն ներկայացնելու են, որ տվյալ գրությունը կամ հոդվածը սխալ տեղեկատվություն է պարունակում: «Ֆեյսբուքն» ըստ գրված հոդվածի բովանդակության է առաջնորդվելու: Այն ունի գնահատման տարբեր աստիճաններ, կարող է լինել՝ ամբողջությամբ սխալ լուր, մասամբ սխալ, փոփոխված կոնտենտ եւ այլն: Ըստ այդ գնահատականների էլ ֆեյսբուքը կարող է տարբեր քայլեր իրականացնել, օրինակ՝ զգուշացնել, որ տվյալ լուրի նկարը հին է, ըստ այդմ նյութի, կամ որեւէ գրության հրապարակումը թույլ տա, բայց նկարը՝ ո՛չ:

Ըստ Վարդանյանի՝ «Ֆեյսբուքի»՝ այսպես կոչված խոչընդոտումները պարտադիր ուղեկցվում են բացատրող տեքստով: Բացատրում է խնդիրը, հղում անելով այն հոդվածին, որը գրվել է:

«ֆեյսբուքի գործողությունները լինելու են մեր կատարած աշխատանքի հիման վրա: Նպատակն է՝ հնարավորինս օգնել մարդկանց տարանջատել լուրերը ու օգնել, որ չխաբվեն: Մենք արդեն մի քանի տարի է՝ զբաղվում ենք փաստերի ստուգմամբ, ունենք փաստերը ստուգող թիմ: Ֆեյսբուքում անում ենք մոնիթորինգ՝ մուտք ունենք, սակայն միայն դրանով չենք սահմանափակվելու, ինքներս հնարավորինս ստուգելու ենք տարածվող նյութերի, տարատեսակ գրությունների իսկությունը»,- մանրամասնեց Վարդանյանը:

Վերջինս նաեւ շեշտեց՝ ամեն ինչը չէ, որ հնարավոր է ստուգել: Եթե կարդանք երրորդ կողմի փաստերի ստուգման կանոնները, ապա կտեսնենք, որ օրինակ՝ քաղաքական գործիչներն ու քաղաքական թեկնածուները ենթակա չեն ստուգման. «Իհարկե՝ իրենց էլ կարելի է իրենց ստուգել, բայց ըստ «ֆեյսբուքի» կանոնների, դա իրենց բովանդակության վրա չի ազդում: «Ֆեյսբուքը» համարում է, որ քաղաքական գործիչների խոսքը սոցիալական ցանցերում չպետք է սահմանափակվի: Թերեւս հիմնվում է այն բանի վրա, որ քաղաքական գործիչներն ավելի ուշադիր են իրենց հանրային խոսքի նկատմամբ»:

Հարցին, նախընտրական այս շրջանում առաջնորդվելու են օրինակ օգտատերերի բողոքների հիման վրա ստացած տեղեկություններո՞վ, Գեղամ Վարդանյանը պատասխանեց. «Մենք շատ կուզնայինք: Անչափ գնահատում ենք հետադարձ կապը, եւ շատ կուզենայինք, որ այս աշխատանքի ընթացքում լինեին դեպքեր, որ մարդիկ իրենք բարձրաձայնեն խնդիրը, մեզ ուղարկեն օրինակ այն ինչը գուցե մեր աչքից վրիպել է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1912 դիտում

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում