Երևան
12 °C
Շիրակի մարզի տարբեր համայնքներում և Գյումրիում բնակվող ամենատարբեր զբաղվածություն ու մասնագիտություն ունեցողներ՝ համայնքապետեր, դասախոսներ, ուսանողներ, նաեւ ու հատկապես նրանք, որ զբաղվածություն չունեն, որոշել են դառնալ ԱԺ պատգամավոր և տարբեր կուսակցությունների ու դաշինքների ընտացուցակներով առաջադրվել են որպես թեկնածու:
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակներում Շիրակի մարզից և Գյումրուց ընդգրկված թեկնածուների մի մասին բոլորը ճանաչում են, մյուսների մասին հավանաբար գիտեն միայն նրանց ներկայացոնղ քաղաքական ուժերն ու թեկնածուների ընկեր-բարեկամ-հարևան-խնամիները:
«Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում Շիրակի մարզը ներկայացված է 3 թեկնածուով:
7-րդ համարը զբաղեցրել է «Մեդ Ալյանս» ՍՊԸ տնօրեն Դավիթ Կարապետյանը:
«Վարդևանյան» պարի թատրոնի ղեկավար, անկուսակցական Հովհաննես Վարդևանյանն ընտրացուցակում 25-րդն է:
ԱյԴի բանկի ներկայացուցիչ հանդիսացող Լևոն Մեդոյանը կուսակցության ընտրացուցակի 31 համարն է:
Հայ Ազգային Կոնգրեսը Շիրակի մարզից 4 թեկնածու ունի:
ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը ընտրացուցկի 28-րդ տեղում է: Թիվ 30-ը Եպրաքսյա Մեխակյանն է, անհատ ձեռներեց, Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր:
ԿԳՄՍ նախկին փոխնախարար, այժմ գործազուրկ, անկուսակցական Լուսինե Ռաշիդի Առաքելյանը զբաղեցրել է ընտրական ցուցակի 39-րդ տեղը: ՀԱԿ-ի ընտրացուցակում է նաև Հացիկ գյուղի անհատ ձեռներեց Գագիկ Վահրադյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի Շիրակի մարզի ներկայացուցիչներն են ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Ընտրացուցակում է նաև նրա օգնական Քնարիկ Հարությունյանը:
Ծնունդով Շիրակցի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընտրացուցակում 35-րդն է:
Այս ընտրացուցակով պատգամավորի թեկնածու է նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանն ու Կարապետ Մխչյանը ևս թեկնածուների թվում են:
ՔՊ ընտրացուցակում են նաև «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն, ՔՊ անդամ Դավիթ Առուշանյանը, Ներդրումների աջակցման կենտրոն, ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման մասնագետ Ջուլիետա Ազարյանը (ՔՊ), ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Ալլա Համբարյանը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գյումրեցի թեկնածուն «Գյումրի» ԲԿ կլինիկական հոգեբան Գայանե Բաղդասարյանն է:
«Ազատություն» կուսակցության ընտրական ցուցակում 9-րդը Գյումրիից մասնագիտությամբ լրագրող Լիլիթ Հովհաննիսյանն է, 38-րդը գործազուրկ Սուսան Կիրակոսյանը:
Փանիկ գյուղից իրավաբան Սոկրատ Գրիգորյանը, մանկավարժներ Սահակ Աբաջյանը, Մարիամ Պողոսյանը, Արմինե Կիրակոսյանը, ճարտարագետ Սերոբ Ավետիսյանը եւս այս կուսակցության ցուցակում են:
«Պատիվ ունեմ դաշինքում» Շիրակի մարզից ներկայացված է 13 հոգի.
Մարտուն Կամոյի Գրիգորյան, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ նախկին անդամ, գործազուրկ:
Արտակ Ավետիսյան - ՀՅԴ Գյումրու նախկին պատասխանատու, ըստ ընտրական ցուցակի «Փի Սի Էլեկտրոնիկս» ՍՊԸ տնօրեն, «Հայրենիք» կուսակցության անդամ
Գրետա Ջանոյան- ՀՀԿ անդամ, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ
Սուսաննա Տոնոյան- ՀՀԿ Արթիկի շ/կ կազմակերպիչ, ՀՀԿ
Նաիրա Աբրահամյան- Գառնառիճի միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀԿ
Նարեկ Միրզոյան- ՀՀԿ Գյումրու շ/կ կազմակերպիչ-համակարգող, ՀՀԿ
Վարսենիկ Եղոյան- Մարալիկի մշակույթի երիտասարդական կենտրոնի ռեժիսոր, սցենարիստ, հաղորդավար, անկուսակցական
Արտյոմ Կոշտոյան- ՀՀԿ Ամասիայի շ/կ, կազմակերպիչ, ՀՀԿ
Մարիամ Ջանոյան- Շիրակի թեմի Քրիստոնեական դաստիարակության պատասխանատու, ՀՀԿ
Սիրանուշ Ալեքսանյան- Գյումրի համայնքի «Շախմատի մանկապատանեկան» մարզադպրոցի գրադարանավարուհի
Կատյա Նախշքարյան- ՀՀԿ Անիի շ/կ, կազմակերպիչ, ՀՀԿ
Նաիրա Բաղդասարյան- չի աշխատում
Ալիսա Ասատրյան- Գյումրու «Ծիածան» ՀՈԱԿ գլխավոր հաշվապահ, ՀՀԿ
«Միասնական հայրենիք» կուսակցության ցուցակում Շիրակից ներգրավված է 2 քաղաքացի: Ընտրական ցուցակի 4-րդ համարում է Գեդեոն Ռիխտեր դեղատունը ներկայացնող անկուսակցական Սվետլանա Պետրոսյանը, 21-ում՝ անհատ ձեռներեց, անկուսակցական Վահե Բաղումյանը:
«Համահայկական ազգային պետականություն կուսակցության» Շիրակի մարզը ներկայացնող 15 թեկնածուներից միայն մեկը՝ Տուֆաշենի բնակիչ, անկուսակցական Մարինե Սահակյանն է աշխատում. նա «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի վաճառողուհի է:
Մյուսներն, ըստ ընտրացուցակի տվյալների, չեն աշխատում:
Վալերիկ Մինասյանը, Լուսինե Ֆահրադյանը, Հեղինե Կիկոյանը, Նազելի Հակոբյանը Հառիճ համայնքից են, Արթիկից ընտրացուցակում են Նառա Պողոսյանը, Գնել Աթոյանը, Անահիտ Պողոսյանը, Գրետա Հովհաննիսյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Փայլակ Աթոյանը:
«Միասնական հայրենիքի» ընտրացուցակում են նաեւ Շիրակի Գետք համայնքից Դավիթ Մկրտչյանը, անկուսակցական Տիգրան Զուռնաջյանը, Նոր Կյանքից անկուսակցական Արմենուհի Ավետիսյանը և Պայծառ Սահակյանը Տուֆաշենից:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը Շիրակի մարզից իր ընտրական կազմում ընդգրկել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանին, անհատ ձեռներեցներ Արսեն Վարդանյանին և Հովհաննես Խաչատրյանին(ԼՀԿ), անկուսակցական, «Ֆայտոն տուր» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղանդիլյանին: Վերջինս Գյումրու «Ցայգ» հը սեփականատեր, լուծարված «Շիրակ» հանրային ՀԸ նախկին տնօրեն Արթուր Ղանդիլյանի ավագ որդին է:
Այս կուսակցության ընտրացուցակով հավակնում են պատգամավոր դառնալ նաև «Վիդիս դիսթրիբյուշոն» շուկայի զարգացման պատասխանատուների թիմի ղեկավար Արման Խաչատրյանը, ՇՊՀ ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արմեն Մելքոնյանը, ՇՊՀ դասախոս Հակոբ Մելքոնյանը:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում Շիրակի մարզից ընդգրկված են Գյումրու թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրի դասատու Լիանա Սեֆերյանը, Հասմիկ Հակոբյանը:
«Հանրապետություն» կուսակցությունը Շիրակի մարզը ներկայացնող 4 թեկնածու ունի: Նրանցից 3-ը՝ Մարատ Վիրաբյանը, Արթուր Սարուխանյանը, Նորայր Պողոսյանը չեն աշխատում: Մյուս շիրակցի թեկնածուն՝ Հասմիկ Սարգսյանը դեղագործ է:
«Հայոց հայրենիք» կուսակցության Շիրակի մարզի թեկնածուների կազմում ևս գերակշռում են աշխատանք չունեցողները: Այս կուսակցության ընտացուցակում մարզը ներկայացնում են «ՔԻԳ Սոլյուշնս» գրասենյակի տնօրեն, անհատ ձեռներեց Արտակ Հարությունյանը, ԱԺ պատգամավորի օգնական, անկուսակցական Արուսյակ Հովհաննիսյանը, և աշխատանք չունեցող 4 թեկնածու՝ Կառոլինա Աբրահամյանը, Ժաննա Մնացականյանը, Կամո Ափոյանը, Արգիշտի Աճեմյանը:
«Ազատ հայրենիք» դաշինքի կազմում Շիրակի մարզից ընտրապայքարին կմասնակցեն ԱԻՄ նախագահության անդամ Աննման Խաչատրյանը, Արթիկի ավագանու անդամ Արտակ Չոփիկյանը (ԱԻՄ) և աշխատանք չունեցող Սամվել Չափիկյանը (ԱԻՄ): Երեքն էլ Արթիկից են:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում են Շիրակի մարզից «Ամբիոն» լրատվական կայքի խմբագիր, անկուսակցական Հասմիկ Վիրաբյանը, ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը, «Բնաքար տուֆ» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Ղարաղազարյանը, «Զաք գրուպ» ՍՊԸ տնօրեն Հովիկ Զաքարյանը, Գոգհովիտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վարուժան Հարությունյանը, Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Լենտեքս» ՍՊԸ գլխավոր ինժեներ Սուսաննա Աստոյանը, և գործազուրկներ Վալերիկ Հովհաննիսյանն ու Վարդուհի Դավթյանը:
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակում Շիրակի մարզից ընդգրկված են ռադիոտեխնիկ Արմեն Սամվելի Հունանյանը, աստվածաբան Գարիկ Մուրադյանը, ֆիզիկոս Գևորգ Գասպարյանը, մանկավարժ Սուսաննա Պետրոսյանն ու Նարինե Գրիգորյանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության շիրակցի թեկնածուներն են «Պոտենցիալ» ՍՊԸ իրավախորհրդատու Նարեկ Ներսիսյանը, «Այ օպտիկս» ՍՊԸ տնօրեն Վլադիմիր Մանուկյանն ու «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ հերթափոխի պետ Սարգիս Առակյանը: Ընտրացուցակում են նաև «Մեդետեք գրուպ» ՍՊԸ տնտեսագետ Էդգար Հարությունյանն ու գործազուրկ Գոռ Պապիկյանը:
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» Շիրակի մարզի միակ թեկնածուն Երևանի քաղաքապետարանի 187 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիանա Գրոևգյանն է՝ քաղաք Գյումրի, 209/147 տնակի փաստացի գրանցման հասցեով:
«Հայոց արծիվներ. միասնական հայաստան» կուսակցությունը Շիրակի մարզից 5 թեկնածու ունի ՝ Էլինա Շահբազյան, Սենիկ Գրիգորյան, Յուրիկ Ենգոյան, Արտյոմ Հարությունյան, Հայկ Կյուրեղյան: 5-ն էլ չեն աշխատում:
Հայաստանի եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում են Շիրակի մարզից ընդգրկված են «Կրիստալ քիմ. Մաքրում» Ա/Ձ Մարգանուշ Կարապետյանը, նույն «Կրիստալ քիմ. Մաքրում» Ա/Ձ-ից ընտրացուցակի 69-րդ համարը ներկայացնում է Նարինե Ղուկասյանը: Ընտրացուցակում են նաև Սառնաղբյուրից Սամվել Հովհաննիսյանը և Մարալիկից Սմբատ Ավետիսյանը:
«Հայաստան դաշինքի» Շիրակի մարզային թեկնածուները 9-ն են՝
Մովսես Մանուկյան (ՀՅԴ, Սառնաղբյուր) - Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ
Մհեր Մելքոնյան (ՀՅԴ,Արթիկ)– չի աշխատում
Անժելա Նալբանդյան («Վերածնվող Հայաստան», Արթիկ)- «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ փոխնախագահ
Կարապետ Պողոսյան («Վերածնվող Հայաստան», Գյումրի)-իրավապաշտպան
Հրայր Խաչատրյան -ք․ Գյումրի «Երևանյան 157 համատիրություն» նախագահ
Կարեն Արշակյան (ՀՅԴ, Մարմաշեն) – Մարմաշենի համայնքապետ
Արծրունի Իգիթյան (ՀՅԴ, Ախուրյան)- Ախուրյանի համայնքապետ
Կարեն Գալստյան (ՀՅԴ)– Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն
Բաբկեն Սարոյան (ՀՅԴ)– Գյումրի, չի աշխատում
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը Շիրակի մարզից ընտրական ցուցակում է ներառել Գյումրու թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Էմմա Ալեքսանյանին, «Իմպրովիզ» ՍՊԸ, ավագ ծրագրավորող Արտաշես Հարթենյանին, ՄԲՎԴ Գյումրու մարզային վարպետաց դպրոց, փոխտնօրեն Արամ Հակոբյանին («Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն):
Ընտացուցակում են նաև գործազուրկներ Սարատակի բնակիչ Արտյոմ Պողոսյանը, Արևշատից Վարազդատ Բարսեղյանը, Արթիկից Գագիկ Տոնականյանը, Գյումրիից Ժորա Մանուկյանը, Լիլիթ Ջուլֆալակյանը:
Ցուցակի 15-րդ համարը ներկայացնում է «Հայբուսակ» համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աղունիկ Սուքիասյանը, նույն հաստատության մեթոդիստ Գերասիմ Հարությունյանը:
Պատգամավոր դառնալու հավակնություններով «Ազգային-ժողովրդավարական բևեռի» ընտրացուցակում են նաև աշխատանք չունեցող շիրակցիներ Գալուստ Գրիգորյանը, Վալյա Հունանյանը՝ Ձիթհանքովից, Կարեն Հայրապետյանը, Սարգիս Հաջաթյանը, Արթուր Հարությունյանը, Մարալիկից Լուսինե Զիրոյանն ու Գագիկ Զիրոյանը, Հասմիկ Աղաբաբյանը, Անահիտ Մուրազյանը, Կարինե Գրիգորյանը:
Ընտրացուցակում են նաև «Հայբուսակի» բժշկական ինստիտուտի ուսանողներ Վարազդատ Թառլոյանն ու Հրաչ Հովհաննիսյանը, Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի աշխատակից Լաուրա Ասատրյանը:
«Ազգային օրակարգ», «Վերելք» և «Ազատական», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները Շիրակի մարզից թեկնածուներ չունեն:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔՊ վարչության արտահերթ նիստում քննարկվել է Գյումրու նախնական քվեարկության մասնակիցների հնարավոր ցանկը
Միրզոյանն ու ՄՔԴ նախագահը խոսել են միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերների մասին
Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ
Նավուրի անտառպետության տարածքում 18 թաց կանգուն ծառ է հատվել
Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն օղակել են ցուցարարներին․ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան. տեսանյութ
Իրավիճակը մոտեցել է անշրջելիության կետին, Վրաստանը կարող է վերածվել մի նոր Բելառուսի. Բլեյան. տեսանյութ
Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել. Տիգրան Ավինյանը՝ առաջին ուղևորների թվում. տեսանյութ
Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի ջատագով՝ ՀՀ-ն միջազգային գործողությունների առաջնագծում է. Միրզոյան
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանը զիջել է Իսրայելին
Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին. Աբբաս Արաղչի
Բախվել են «Նիսսան»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է
Առաջնահերթություններ և հանձնարարություններ. Արթուր Պողոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
Հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով. ՀՀ-ում ՄԻԱՎ ունեցողների 70%-ը տղամարդիկ են
Ձեռնոց նետենք տգիտությանը․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Էկոնոմիկայի փոխնախարարը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վրաստանում վերսկսվել է հակակառավարական ցույցը
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը Կառավարության համար կարևոր առաջնահերթություն են. վարչապետ
Գյումրու ավագանու անդամն ինքնաառաջադրվել է որպես քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու
AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի
Ինչ միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհներին. ՆԳՆ-ն մանրամասնել է
Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը. երգիչը հայտնել է պատճառը
Բուհական համակարգը պետք է զերծ պահել քաղաքական ազդեցություններից․ վարչապետ. տեսանյութ
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 23 հարց է ընդգրկված
Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. քաղաքի որ հատվածն է փակ լինելու
Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ և զոհ
ԲԴԽ-ն նոր նախագահ ունի
«Կա՛մ մեռիր, կա՛մ կարգուկանոն հաստատիր»․ Լուկաշենկոն Բելառուսի մշակույթի նախարարին դիմել է կոչով
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը
Ինչպիսի եղանակ է սպասվում դեկտեմբերին. Սուրենյանը մանրամասնել է
Կրթությունը՝ հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդ. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի
Դատախազությունը Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձման պահանջ է ներկայացրել
ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր
Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը․ ինչու պատգամավորը վայր չի դնում մանդատը
Երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն․ վարչապետն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
Ժամանակակից, գունավոր ու ապահով․ 30 տարվա դադարից հետո բացվել է Այգեվանի մանկապարտեզը
Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչները․ ինչ հարցեր են օրակարգում
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT