Երևան
12 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության անդամների հետ այսօր Արմավիրի մարզում էր: Այցն ամփոփվեց Արմավիրի մարզկենտրոնում՝ Արմավիր քաղաքում:
Քաղաքացիներին ողջունելուց հետո, Արմավիրում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի նահատակների հիշատակը, այնուհետ նշեց, որ Հայաստանի ժողովուրդը թեև վիրավոր, բայց միասնական պիտի կերտի երեխաների ապագան:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ ինքն Արմավիրի հետ քացր հիշողություններ ու պատմություն ունի, որովհետև ծառայել է 2 տարի այնտեղ: Նա նշեց, որ իր ծառայության տարիներին ծառի տակ թաքուն ծնողները ուտելիք են բերել իրենց զինվոր որդիների համար, սակայն այսօր ծաղրում են ներկա իշխանություններին՝ ասելով, թե բանակը ելակով չեն պահում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ հուսով է՝ հունիսի 20-ին կկատարի ընտրություն՝ իր խղճին հավատարիմ մնալով:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր խոսքում նշեց, որ պատերազմից առաջ Արցախի ամբողջ բնակչությունը կազմում էր 150 հազար մարդ, ինչը նշանակում է, որ Արցախից հեռացել է 4 անգամ Արցախ: Այս պարագայում, ըստ պատգամավորի, նախորդ իշխանություններն իրավունք չունեն խոսել Արցախի մասին, ու նաև որովհետև Հայաստանից արտագաղթը ահռելի չափերի է եղել:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ դիմելով Արմավիրի բնակչությանը նշեց, որ օրվա խորհուրդը ստիպում է լինել չափազանց անկեղծ: Նա նշեց, որ բարոյականությունն այն է, երբ օրենքի առաջ հավասար են բոլորը, սակայն տարիներ շարունակ այդպես չի եղել, դա եղել է Հայաստանի առաջին Հանրապետության սխալը: Այժմ պետք է ըստ գործչի, ընտրել իշխանություն, որը սպասարկում է ժողովրդին ու բարոյականության կրողն է:
Ելույթները եզրափակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն այսօր նորից ու նորից պատմություն են կերտելու, որովհետև քաղաքացիներն են երկրի ողնաշարը:
Նա նշեց, որ մի քանի քայլեր կան ու թվարկեց դրանք.
«Քայլ 1. Առաջին հերթին մենք պետք է հաղթահարենք ներքաղաքական ճգնաժամը՝ հունիսի 20-ին ընտրության գնալով: Մենք այս ընտրությունները նախաձեռնել ենք հենց այդ նպատակով, սակայն ոմանք կարծում են՝ ճգնաժամը խորանալու է: Մեր խնդիրն ընտրություններում ուղղակի հաղթելը չէ, այլ այնպես անելը, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հույս ունեն Հայաստանը դարձնել ներքաղաքական բախումների թատերաբեմ, բոլորն ընտրությունների արդյունքներով վեր ընկնեն տեղները:
Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ է ասում Քոչարյանասերժական քյաբաբանոցին և այս ընտրություններում ՀՀ քաղաքացին այո՛ պետք է ասի ապագային: Մեզ պետք է առնվազն 60 տոկոս քաղաքացիական կամարտահայտություն: Ես ուզում եմ հավատալ, որ ՀՀ քաղաքացին կասի իր վճռական խոսքն ու մեր թավշե մանդատը կփոխարինի երկաթե մանդատով:
Քայլ 2. Մենք ամբողջովին կլծվենք մեր սահմանների անմատչելիության գործին: Հայաստանի թե՛ ներսում, թե՛ դրսում կան ուժեր, որոնք կրկին ցանկանում էին Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ:
Մենք միջազգային մանդատի ներքո պետք է իրականացնենք մեր սահմանների ճշգրտում:
Մենք պատերազմը վարել ենք այնքան ժամանակ, ինչքան կարողացել ենք և կանգնեցրել ենք այն պահին, երբ հասկացել ենք, որ այն մեզ համար կարող է կործանարար լինել:
Մենք պարտվել ենք այնպես, ինչպես պարտվել ենք Ավարայրի ճակատամարտում: Մենք թույլ չենք տա մեր սրբազան պայքարը պղծել, մեր նահատակների արյունը պղծել:
Քայլ 3. Մենք պետք է լուծենք մեր գերիների վերադարձի հարցը: Ես ասել եմ, որ դա ժամանակի հարց է, որովհետև միջազգային հանրությունն աներկբա պահանջում է գերիների վերադարձը: Այս հարցն այսքան ձգձգվեց, որովհետև Հայաստանի ներսում եւ դրսում ոմանք հույս ունեին ներքին բախումներ հրահրել այդ և մի քանի այլ թեմաներով, բայց դա նրանց չի հաջողվի: Մենք այդ հարցը կլուծենք, երբ ցույց տանք, որ մեզ բախումներ ու իրենց օգտին լուծումներ չեն կարող պարտադրել: Այ սրա օգտին պետք է քվեարկեք հունիսի 20-ին: Մենք պետք է նաև վերականգնենք բանակն ու ձևավորենք գրագետ բանակ:
Քայլ 4. Նախ և առաջ, մենք պետք է ուղղենք մեր տնտեսական վիճակը: Տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հայ ժողովուրդը բնազդաբար կամ մտածված հասկանում է, որ ամենօրյա աշխատանքով պետք է արդյունք ստեղծենք՝ այն ծառայեցնելով մեր երկրի շահերին:
Պետք է շարունակենք դպրոցների ու մանկապարտեզների զանգվածային շինարարությունը:
Հաջորդ քայլով մենք պետք է հարստացնենք մեր ջրամբարների պաշարը: Մեր հարստություններից մեկը ջուրն է, մյուսը՝ պղինձը, որի գինն աննախադեպ աճել է: Այս ճանապարհին մենք այո, պետք է գնանք կոմունիկացիաների բացման, բայց դրանից վախենալ պետք չէ»:
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ միջանցքի հարց Հայաստանը չի քննարկել երբևէ և չի քննարկում: Նա նշեց, որ պետք է հաղթահարվի նաև ինտենսիվ գյուղատնտեսության պրոգրեսիվ աճը երկրում:
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT