Երևան
12 °C
«2018 թվականին ես էի ձեզ դուխ տալիս, 2021 թվականին դուք եք ինձ դուխ տալիս». Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Արագածավանում հանդիպումը սկսվեց ծաղիկների խոնարհումով եւ մեկ րոպե լռությամբ Հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների հիշատակը հարգելով: Արագածավանցիները Փաշինյանին դիմավորեցին ծափերով, նրանցից մեկն էլ որոշեց ծաղիկներ շաղ տալ այդ առիթով:
«Երեկվանից իմ ասած մի նախադասություն մեր ընդդիմադիրները շահարկում են, երբ ես ասել եմ՝ մեր գերիները մեզ կներեն, եթե մեկ-երկու ամիս ուշացումով վերադառնան հայրենիք, բայց Հայաստանի շահերից բխող անհամաչափ զիջումները չեն ների»,- հայտարարեց Փաշինյանը:
Ընդգծեց՝ եթե մեր գերիները վերադարձած լինեին բոլորով երկու ամիս առաջ, նրանք էլի մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձած կլինեին։
«Հասկանո՞ւմ եք, բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, ասենք՝ ապրիլին, բոլորը վերադարձել են մեկ-երկու ամիս առնվազն, 3 ամիս ուշացումով։ Ես միշտ գերեվարածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ ձեզ երբեք չեմ խաբի, մենակ մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղը էստեղ է լինելու ձեր հարազատը, որովհետեւ եղել են բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները, բայց չի եղել, ու դա ինձ դաս է եղել, որ ես այլեւս ժամկետ չասեմ, ինչքան էլ ծանր է։ Ավելի լավ է ժամկետ չասել ու սուտ դուրս չգալ»,- ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մասին՝ ասելով. «Չվախենաք այդ տերմիններից, ժողովուրդ, որովհետեւ դելիմիտացված եւ դեմարկացված սահմանը 21-րդ դարում նշանակում է պարիսպ քաշել սեփական ամրոցի շուրջ»: Նա հորդորեց չհավատալ, երբ իրենց ասեն՝ Փաշինյանն ինչ-որ բան ուզում է հանձնել. «Եթե դուք ինքներդ, որպես քաղաքացի, մարդ կգնայիք այդ քայլին, ուրեմն ես էլ կգնայի, եթե դուք չէիք գնա, ես էլ չեմ գնա»:
Խոսելով Ղարաբաղի հարցի լուծման մասին՝ Փաշինյանն ասաց. «Ըստ էության՝ 1996 թվականից մինչեւ 2018-ը գոյություն ունեցող բանակցային բովանդակությունը միայն մի հնարավորություն է թողել մեզ համար՝ Ղարաբաղը փուլային եղանակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու ճանապարհ: Ես հիմա ձեզ տարօրինակ բան կասեմ, բայց ուզում եմ՝ դուք իմանաք. այո՛, որոշակի ծանր եւ վիրավոր իրավիճակում, բայց ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան դա գոյություն ուներ 4 տարի առաջ: Տարօրինակ բան եմ ասում, բայց հավատացեք իմ այս արձանագրմանը»:
Ըստ վարչապետի թեկնածուի՝ մանրամասներ չի կարող ասել, բայց շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:
«Եվ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություներից հետո «անջատում՝ հանուն փրկության» բանաձեւի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT