Երևան
12 °C
ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանում ապագա կա՛, սակայն այդ ապագան պետք է ինքներս կերտենք՝ վերագտնելով մեզ: Նա այն համոզմանն է, որ հետ նայելով՝ հնարավոր չէ առաջ գնալ: Պետք է պատմությունից դասեր քաղելով՝ նայել առաջ:
Վահագն Հայրապետյանի հետ մեր զրույցը՝ ստորև.
- Պարոն Հայրապետյան, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մեկ օր առաջ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքը, որին հրավիրված էիք նաև դուք և ելույթ ունեցաք: Ձեր խոսքում վստահորեն պնդեցիք, որ Հայաստանում կա ապագա: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան հունիսի 21-ին:
- Նախ ասեմ, որ դրամահավաքին ինձ ընկերներս էին հրավիրել, ես բազում ընկերներ ունեմ այնտեղ, իսկ ելույթս շատ հանպատրաստից եղավ: Ասել, որ հենց հունիսի 21-ին է լինելու դա, սխալ կլինի: Լինելու է այն ժամանակ, երբ մենք մեր մեջ վերագտնենք մեզ: Ես բոլոր բեմերից եմ դա պնդել, ոչ միայն հիմա և պնդելու եմ միշտ: Որովհետև ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն այն ստեղծագործ ժողովուրդն է, որ ի վիճակի է ստեղծել իր ապագան: Բայց դրա համար, ինչպես քիչ առաջ և ելույթիս ժամանակ էլ ասացի, մենք ինքներս պետք է փոխվենք: Ինքներս մեզ հետ համերաշխ պիտի լինենք, որ մեր միտքը բացվի ու սկսենք արարել, ինչ-որ բան ստեղծել, աշխարհին ներկայանալ: Մենք հեղափոխության ժամանակ մարմնով քայլը արեցինք, բայց մտքով դեռ չենք արել: Ամենատարրական բաներից պետք է սկսենք, օրինակ՝ մենք պետք է սովորենք հարգել օտարերկրացուն, չպետք է ծիծաղենք նրա հագուստի վրա պարզապես այն պատճառով, որ ոչ թե ինքը մեզ պես սև է հագել, այլ մի փոքր այլ ձևի գլխարկ է դրել կամ շոր հագել: Այդ ժամանակ դու ինքդ ես ծիծաղելի դառնում:
Ելույթիս կարևոր մեսիջներից մեկն էլ այն էր, որ հետ նայելով՝ մենք չենք կարող առաջ գնալ: Փորձեք քայլելու ժամանակ հետ նայել, տեսեք՝ ինչքա՞ն կարող եք առաջ գնալ: Չե՛ք կարող: Անցյալով պետք է հպարտանալ, մենք հիանալի պատմություն ենք ունեցել, բայց պետք է առաջ նայել: Ցավոք սրտի, մենք պատմությունը սովորում ենք, բայց պատմությունից չենք սովորում:
- Արցախյան վերջին պատերազմից կքաղե՞նք դասեր:
- Հուսով եմ: Մենք պետք է նախորդ պատերազմներից էլ դասեր քաղեինք, բայց, ցավոք սրտի, չէինք քաղել: Եթե քաղած լինեինք, ինձ թվում է՝ պատրաստ կլինեինք այս պատերազմին: Մեր թշնամի երկիրը միլիարդներով սպառազինություն էր գնում, պարզ է՝ մի օր մեր դեմ օգտագործելու համար, մեզ վրա կրակելու համար: Պետք է մենք էլ պատրաստվեինք: Գոնե հիմա վերջապես սովորենք և պատմությունից դասեր քաղենք: Ափսոս ենք, մենք ստեղծագործ ժողովուրդ ենք: Աշխարհի վրա էլ պետք չէ մատ թափ տալ, ասել՝ դուք ուր էիք, երբ ես այնտեղ էի: Դա լավ բան չէ և ճիշտ բան չէ:
- Շա՞տ քննադատությունների ենթարկվեցիք դրամահավաքին մասնակցելու համար:
- Այո՛, քարկոծեցին ինձ, անունս սկսեցին շահարկել: Ես խնդիր չունեմ, ամեն մարդ իր միտքն է արտահայտում: Սա նաև լյուստրացիայի պես մի բան է, որ բացահայտում ես մարդկանց, ովքեր երեսիդ ժպտում են, բայց իրականում քեզ այդքան էլ չեն սիրում: Շատերը անգամ ելույթը չեն էլ լսել, բայց քննադատում են: Մի անեկդոտ կա, ասում է՝ երբ փոքր էի, հայրս շատ խելացի բաներ էր ասում, չլսեցի, ասում է՝ ինչ էր ասում, ասում է՝ չլսեցի: Հիմա սա է: Չեն էլ լսում՝ ինչ ես ասում, բայց քննադատում են: Իրականում հիմա մենք մեզ հայելու մեջ ենք նայում, ասեմ, որ դա շատ հաճելի բան չէ, երբ իրականության աչքերի մեջ ուղիղ նայում ես: Լավ է, բայց վախենալու է: Շատերի համար դու ես հայելի դառնում, դրա համար սկսում են քեզ չսիրել:
- Ասում են՝ մշակույթն այն ուժն է, որ անգամ կարող է հանդարտեցնել միմյանց դեմ կատաղի կռվող բանակներին: Մշակույթի միջոցով հնարավո՞ր է արդյոք վերացնել այն ատելության մթնոլորտը, որ տիրում է այսօր մեր երկրում:
- Համամիտ եմ, բայց նայած, թե ինչի անունն ենք մենք դնում մշակույթ, որովհետև մենք հիմա շոու բիզնեսը խառնել ենք մշակույթի հետ: Միգուցե հնարավոր է, հիմա շատ բարդ է այդ հարցին հստակ պատասխանելը, որովհետև մենք մեր մշակույթն էլ չենք հարգում, ասում ենք՝ Արամ Խաչատրյան, Կոմիտաս, բայց դա էլ չենք հարգում: Մենք դրան անդրադառնում ենք այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան ապացուցել: Տեսեք, Արամ Խաչատրյանը Հայաստանի հիմնը գրեց, ի՞նչ արեցինք, վերցրինք, շպրտեցինք մի կողմ: Կամ մեր այժմյան հիմնը՝ «Մեր հայրենիք թշվառ անտեր», միլիոն հատ մեռնելու մասին բառ կա հիմնի մեջ, այս հիմնով մեր հայրենիքը սկսեց թշվառանալ ու անտերանալ: Զինանշանն էլ պետք է փոխվի, չի կարող շղթայված թրով և անհասկանալի կենդանիներով շրջապատված զինանշանով երկիրը հաջողություն ունենալ: Սրանք բոլորը նշաններ են, չենք նկատում, բայց վատ նշաններ են:
- Երեկ հրապարակվեց մի հայտարարություն, որտեղ 124 մտավորականներ կոչով էին հանես եկել, որ սատարում են «Հայաստան» դաշինքին և արժանացան հանրության քննադատությանը...
- Նախ ասեմ, որ ես միշտ դեմ եմ եղել կոչումներին, դրանք սովետական միությունից մնացած բաներ են, որ պետք է վերացնել: Կոչումը արվեստագետին ընդամենը տալիս է անվճար գերեզման, միակ առավելությունը դա է: Մտավորականների դերը հասարակության մեջ հենց այդ կոչումները արժեզրկեցին: Շատերը դրանք գումարով ստացան, շատերը՝ ծանոթով: Իհարկե, արժանավորներն էլ կան: Ինչ վերաբերում է առհասարակ մտավորականի դերին հասարակության մեջ, ապա ես չեմ կարծում, որ մտավորականը պետք է ինչ-որ իշխանությունից կախված լինի, ընդհակառակը, մտավորականը պե՛տք է ամենաազատը լինի: Ես իմ երկիրն եմ ներկայացնում, ոչ թե Կառավարությանը: Դրամահավաքին ունեցածս ելույթից հետո ինչ-որ լրատվամիջոցներ գրել էին՝ նախկին իշխանությունից բնակարան ստացող արվեստագետը... ծիծաղս եկավ, ես կյանքում ինչ-որ մեկից բնակարան չեմ ստացել, ես գնել եմ՝ ի տարբերություն շատ-շատերի, որոնք, այո՛, ստացել են:
- Իսկ գուցե մտավորականի դերը հասարակության մեջ արժեզրկվեց նաև այն ժամանակ, երբ մշակույթի գործիչները սկսեցին քաղաքականությա՞մբ զբաղվել:
- Գուցե դա էլ նպաստեց: Բայց կարող եք բացատրել՝ ի՞նչ գործ ունի մշակույթի գործիչը քաղաքականության մեջ: Ուրեմն նա այնքան չի կարողանում իր գործով զբաղվել, որ ստիպված մտել է այդտե՞ղ:
- Պարոն Հայրապետյան, հաշված օրեր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հետընտրական ոչ ցանկալի զարգացումների վտանգ զգո՞ւմ եք:
- Ըստ իս՝ մենք մեր մեջ կգտնենք բավարար գիտակցություն ու խոհեմություն, որպեսզի չտրվենք բազմապիսի սադրանքների և չգնանք քայլերի, որոնք անդառնալի կլինեն: Մենք այդ ժողովուրդը չենք, դա ամենավատ բանը կլինի, երբ սկսենք իրար ուտել կենդանիների նման: Ուզում եմ բոլորիս սեր և խաղաղություն մաղթել: Մենք պետք է շարունակենք ապրել և ստեղծագործել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT