Քվեարկության ընդհանուր քարտեզը մեզ արդեն պարզ է. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է նախնական արդյունքները (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՔՊ կուսակցության անդամներին, քննարկել նրանց հետ ընտրությունների նախնական արդյունքները:

«Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց և կայացրեց իր որոշումը: Այդ որոշման բովանդակությունը պարզ է, այն ձևավորվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր: Իսկ կանխատեսվում էր, որ այս ընտրություններում ՀՀ քաղաքացին հաղթելու է»,-դիմելով ներկաներին, այսպես սկսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ ուզում է մեկ անգամ ևս երախտիքի խոսքեր հայտնել բոլոր ՀՀ քաղաքացիներին, որոնց հետ երկար փորձությունների միջով անցնելուց հետո հաջողվեց վերգտնել իրար:

«Հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր մարզերի քաղաքների ու գյուղերի բնակիչներին, Երևանի բոլոր վարչական շրջանների բնակիչներին: Ուզում եմ ինչպես մեր նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ, հնարավորինս թվարկել ու հասցեական դարձնել իմ շնորհակալությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հերթով թվարկելով բոլոր մարզերի անուններն ու շնորհակալություն հայտնելով այնտեղ ապրող բնակիչներին՝ սկսելով Սյունիքի մարզից, ավարտելով մայրաքաղաք Երևանով:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները երկրորդ հեղափոխությունն արեցին, առաջինը թավշյա հեղափոխությունն էր, այս անգամ՝ պողպատյա:

«Ինչպես և ինչ պայմանավորվել ենք, բոլոր պայմանավորվածություններն ի կատար կածվեն անխուսափելիորեն, որովհետև բոլոր խոստումներն այլևս ժողովրդի կամքն են, իսկ ժողովրդի կամքը պետք է կատարվի անխուսափելիորեն: Բոլոր քաղաքներում և բոլոր մարզերում բոլոր ոլորտներում և բոլոր կառույցներում ուզում եմ արձանագրել, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է անշրջելիորեն: Այդ երևույթներն իսպառ վերացնել հնարավոր չի եղել, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում իշխանությունն այսուհետ ձևավորվելու է միայն թափանցիկ ընտրությունների միջոցով, աներկբա է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ՝ իշխանության շուրջ համախմբելու և մեր երկրին ծառացած խնդիրների լուծմանը ներգրավվելու համար:

ՀՀ քաղաքացին, ըստ վարչապետի պաշտոնակատարի, իրեն տվել է մանդատ՝ ղեկավարելու, առաջնորդելու երկիրը, սակայն այդ մանդատի շուրջ համախմբվելու համար քննարկումներ կլինեն: 

«Օրենքի և իրավունքի դիկտատուրան հաջորդ մանդատն է, որ տրվել է մեզ»,-նշեց նա՝ շարունակելով ու շնորհակալություն հայտնելով իր քաղաքական թիմին:

«Անցած 8 ամիսներին այս թիմն անցել է դժոխային փորձությունների միջով և հաղթահարել է: Բայց սա եզ ուզում եմ իմանաք, որ ոչ միայն անհատական ձեռբերումն է բոլորի, այլ նաև այն ամենի ապացույցը, որ մեր թիմը սերում է ժողովրդից: Բարձր եմ գնահյատում ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նախնտրական շտաբին՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, մեր բոլոր վստահված անձանց ու բոլորին, ովքեր ներդրում են ունեցել այս հաղթանակի գործում: 

Ճիշտ է, քվեարկության փոքր մասն է արդեն հաշվարկվել, սակայն քվեարկության ընդհանուր քարտեզը մեզ արդեն պարզ է: Մենք համոզիչ մեծամասնություն կունենանք, որովհետև մեզ տրված մանդատը համոզիչ է: Ես մեր բոլոր ընտրողներին վաղը, ժամը 20:00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա պողպատե մանդատի խորհրդանշական հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց նաև միջազգային գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն հայտնեց նաև ՌԴ նախագահին ու վարչապետին, ԱՄՆ նախահագահի վարկազմին ու նախագահ Բայդեին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին՝ այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ԵՄ նախագահ Շառլ Միշելին, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Իրանի նախագահ Հասան Ռոհանիին անհատապես, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Վարչապետի պաշտոնակատարը խաղաղություն մաղթեց տարածաշրջանին, այնուհետ՝ շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հույս հայտնելով, որ կհաջողվի պահպանել ու զարգացնել ընդհանուր շահերը: 

Վերջում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարդաց 61-րդ սաղմոսը: Մանրամասները՝ տեսանյութում.

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3748 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ