Երևան
12 °C
Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն:
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ փաստաթղթի կնքման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստագետներ:
«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են, և նման գործընկերային հուշագրի ստորագրումը երկու երկրների արվեստի բուհերի միջև շատ ուրախալի է: Մշակութային այս կառույցների միջև սա նոր բարեկամության սկիզբ է»,- նշել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Ողջունելով հուշագրի կնքման արարողության կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը վստահություն է հայտնել, որ վավերացվող փաստաթղթում ամրագրված համագործակցությունը գործնական փուլում կիրականացվի բարձր մակարդակով: Նախարարի տեղակալը նաև ցանկություն է հայտնել հետագայում քննարկման արդյունքում նմանատիպ հուշագիր ստորագրել նաև մյուս բուհերի հետ՝ մասնագիտական այլ ոլորտներում ևս համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով:
«Նմանատիպ հուշագրերի ստորագրումը արվեստի, կրթության, գիտատեխնիկական ոլորներում առավել կսերտացնի երկու երկրների մասնագիտական շրջանակները՝ ապահովելով շարունակական և արդյունավետ համագործակցություն»,- նշել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ երկու երկրների Գեղարվեստի և Արվեստների ակադեմիաների միջև այս հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի մասնագիտական տարբեր շրջանակներին մասնակցելու փոխանակումների ծրագրերին, սեմինարներին, դասախոսություններին, վերապատրաստման դասընթացներին, տարբեր աշխատարաններին, և գիտական կարողությունների խթանմանն աջակցելու նպատակով կիրականացվեն փոխադարձ մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված այլ ծրագրեր ևս:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ համագործակցության հիմքեր ստեղծելու և այն զարգացնելու կարևորագույն գործոնը երկկողմ ճանաչողությունն է: Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև մշակույթի ոլորտում ընթացող համագործակցությունը հենց այդ գործոնն է, որը հնարավորություն է ընձեռում շարունակել փոխգործակցությունը նաև մյուս ուղղություններով: Դեսպանը հորդորել է նաև իրականացնել համատեղ աշխատանքները՝ նախանշելով առաջիկա անելիքների ձևաչափն ու ժամանակացույցը:
ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ նշել է, որ երկուստեք ջանքեր են գործադրվել նման փաստաթղթի ստորագրումը իրականություն դարձելու ուղղությամբ, ուստի պետք է քայլեր ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար: Նա տեղեկացրել է, որ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ՝ արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» խորագրով մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետները: Առաջիկայում կընտրվեն հաղթողներ և Հայաստանում կբացվի նույն խորագրով ցուցահանդես:
ԿԳՄՍՆ-ն նշում է, որ հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն և համատեղ աշխատանքներ կիրականացնեն բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ` խթանելով ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում: Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹբիլիսիում կրկին բողոքի ակցիաներ են. Ռուսթավելի պողոտան փակ է. տեսանյութ
Քարկոփը շուտով նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ կունենա. տեսանյութ
«Բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել. Մկրտչյան
Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ. ՏԿԵ նախարարն ընդունել է Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին
Բեռնախցիկներում սիգ, տարաներում էլ իշխանի ձկնկիթ է հայտնաբերվել. փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. ԱԺ «Հայաստան» խմբակցություն
Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը. Կոնջորյան
Փարաքարում փրայմրիզի վերջին օրն է. լուսանկարներ
Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շուրջ 250 թափուր հաստիք ունի. որքան է վարորդի աշխատավարձը, ինչպես պետք է դիմել
Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Նիկոլ Փաշինյան
Էրդողանի ղեկավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել. Ստամբուլի քաղաքապետը հայտարարություն է արել
Թեհրանի համար կարևոր են Հարավային Կովկասի անվտանգությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Իրանի ԱԳՆ
Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. հանդիպում է ծրագրված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Պատրաստակամություն կա, չկա պայմանավորվածության հստակություն. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին
Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ փուլը․ ֆրանսիական աջակցությունը՝ նաև մշակույթում
Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում
Հայաստանի և Իտալիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. ԱԳ փոխնախարարն ընդունել է դեսպանին
Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան
ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը
Տիգրանաշենի ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին
26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի՝ 753 մլն դրամ է հափշտակել
Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը
Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի պատգամավորները ծեծել են իրենցից մեկին հայհոյած քաղաքացուն. տեսանյութ
Որոշ տարածաշրջաններում մառախուղ է
ՀՀ-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարն ընդունել է բարեկամական խմբի ղեկավարին
Ընդմիջում ենք անում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել. ինչ է քննարկվել. տեսանյութ
Այրվում է Տուլայի զինվորական հոսպիտալի շենքը. տեսանյութ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ
Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է. Նիկոլ Փաշինյան
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար բռնության են ենթարկել երեխաներին
Ծայրահեղության մեջ ընկնել չարժե, ընդամենը ընթացակարգ է. Վարդանյանը՝ ԵՄ անդամակցության շուրջ ՌԴ արձագանքի մասին
Սիրիայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ծառայություններ մատուցել
Արտաշավանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. գործի նյութերը հանձնվել են դատարան
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Դըկոտինյի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT