Այո՛, «աջերն» են մեղավոր, որ Սերժ Սարգսյանի դաշինքը անցավ ԱԺ. քաղաքագետը կանխատեսում է էպատաժի խորհրդարան, նոր արտահերթ

Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը դեռեւս որոշում չունեն՝ 8-րդ գումարման Ազգային ժողովում միավորվելո՞ւ են որեւէ հուշագրի ներքո, թե՞ գործելու են առանձին:

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի համակարգող Սոս Հակոբյանն ասում է՝ դեռ նույնիսկ մանդատները վերցնելու հարցը չեն որոշել, ուր մնաց՝ քննարկեն համագործակցության հուշագրերի հնարավորությունը:

Հարցին՝ դեռ կասկածո՞ւմ են՝ վերցնել մանդատները, թե ոչ՝ 7 տոկոսի շեմը չհաղթահարած, սակայն սահմանադրական կարգավորումների պահանջով ԱԺ անցած դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցը քնարկելու են իրենց դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո: Հիշեցնենք, ի թիվս 4 այլ ուժերի, ընտրությունների արդյունքներն այսօր Սահմանադրական դատարանում բողոքարկելու դիմում է ներկայացրել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

«Երբ որ որոշենք վերցնել մանդատները ու մտնենք խորհրդարան, եթե որոշենք, որ վերցնում ենք, նոր նման քննարկումները կարող են տեղի ունենալ»,- անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հետ հուշագրի հնարավորությանը՝ ասաց նա:

Ճշտող հարցին՝ ՍԴ որոշումի՞ց է կախված մանդատները վերցնելու հարցը, Հակոբյանը պատասխանեց. «Այդ թվում»:

Այսինքն բացասական որոշման դեպքում չե՞ք վերցնի՝ հետաքրքրվեցինք. «Ո՛չ, ես նման բան չասացի, կախված ՍԴ քննության արդյունքներից: ՍԴ որոշման գնահատականը կտանք՝ կախված դատաքննության ընթացքից, դրանից հետո նոր որոշում կկայացվի, եթե ունենանք իրավական որոշում, վերջնական որոշման մասին կհայտարարենք՝ մանդատները վերցնում ենք, թե ոչ»:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման միջոցառումներով նախատեսված վերջին միջոցառումը կոալիցիաների կազմումն է: Դրա վերջնաժամկետը հուլիսի 4-ն էր: Սակայն ընտրության այնպիսի արդյունքների պարագայում, ինչպիսին արձանագրվել է հունիսի 20-ից հետո, կոալիցիաների անհրաժեշտություն չկա: Եթե նույնիսկ լինեն կոալիցիաներ, ապա դրանք լինելու են ոչ թե Ընտրական օրենագրքով նախատեսված, այլ քաղաքական որոշման արդյունքում:

Պատճառը մեր զրույցում պարզաբանեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը. «Ընտրական օրենսգրքով կոալիցիան վերաբերում է այն դեպքին, երբ ոչ մի ուժ մեծամասնություն չի կազմել մանդատների բախշման որոշմամբ: Այդ դեպքում մենք ոչ թե ընդունում ենք  որոշում ԱԺ ընտրվելու մասին, այլ ընդունում ենք որոշում՝ մանդատների նախնական բաշխման մասին, որից հետո կուսակցությունները եւ դաշինքները կարող են կոալիցիա կազմել եւ այդ կոալիցիայի արդյունքում նոր Ազգային ժողովը համարվի ընտրված: Հիմա դրա կարիքը չկա, որովհետեւ ունենք մեծամասնություն կազմած ուժ: Բոլորը ունեն հնարավորություն՝ երբ ուզենան միանալու մեկ ուրիշ կուսակցության հետ, կոալիցիա կամ հուշագիր կնքել, բայց դա Ընտրական օրենսգրքով նախատեսված կոալիցիա չի լինի»:

Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը եւ կարող է խորհրդարանում միայնակ մեծամասնություն կազմել:

Ի սկզբանե բացառելով ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկի հետ իշխող ուժի համագործակցությունը՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանին խնդրեցինք գնահատել, թե որքանո՞վ է հնարավոր, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն հուշագրով: Մեր զրույցը այդ եւ այլ հարցերի շուրջ՝ ստորեւ.

- Պարոն Քոչինյան, ի՞նչ եք կարծում՝ նոր խորհրդարանում ընդդիմադիր ուժերը կաշխատեն միավորվա՞ծ, թե՞ առանձին: Կունենա՞նք քաղաքական հուշագիր:

- Կարծում եմ, որ չենք ունենա, որովհետեւ մի կողմից իշխող թիմը ունի բացարձակ մեծամասնություն եւ որեւէ կոալիցիայի կարիք չունի (չնայած դրա կարիքի դեպքում էլ դժվար էր պատկերացնել այդպիսի հնարավորություն՝ խորհրդարան անցած ուժերի հետ), մյուս կողմից 2 նախկին նախագահների գլխավորած ուժերը այնքան փոքր տոկոս են վերցրել խորհրդարանում, որ նրանք միասին հանդես կգան, թե առանձին- առանձին, ըստ էության որեւէ տարբերություն  չի առաջացնում: Այդ իսկ պատճառով ինձ թվում է առանձին էլ հանդես կգան խորհրդարանում եւ որեւէ միացում մենք չենք տեսնի:

- Այսօր Սահմանադրական դատարան դիմելու եւ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերջնաժամկետն էր, ունենք բողոքարկման դիմումներ: Ի՞նչ կարող է սա փոխել քաղաքական առումով:

- Գիտեք, համենայնդեպս այն տեղեկություններից ելնելով, որ ես ունեմ, ընտրությունները բողոքարկելու իրավական որեւէ հիմքի մասին խոսելը ժամանակի ավելորդ ծախս է: Բայց դա կարող է լինել քաղաքական ակտ՝ ունենալով 2 նպատակ. առաջին՝ դիմել ՍԴ եւ ուժեղ տղամարդու, վոյինի դերը մինչեւ վերջ տանել, ընտրողներին ցույց տալ, որ ինքը մինչեւ վերջ պայքարում է («Հայաստան» դաշինքի ղեկավարի մասին է խոսքը), երկրորդ՝ փորձել դիմել արկածախնդրության, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, թե հնարավոր է առեւանգել Սահմանադրական դատարանի որոշումը: Պետք է չմոռանանք, թե ում հետ գործ ունենք. մենք գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի հետ, որը բազմիցս է ապացուցել, որ ինքը քաղաքական գործընթացների մեջ ահռելի մեծ խաղադրույքներ դնող է, այսինքն կարող է վաբանկ գնալ: Այդ առումով դա պետք չէ մոռանալ, եւ ուշադրությունը չի կարելի թուլացնել:

- Իսկ դուք ի՞նչ նկատի ունեք՝ Սահմանադրական դատարանի որոշումը առեւանգել ասելով:

- Դե գիտեք, եթե մենք նայում ենք, թե ՍԴ կազմի մեջ դեռեւս ինչքան դատավորներ կան, որոնք նշանակված են եղել կամ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք, ես չեմ բացառում, որ կարող է լինել հնարավորություն, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի կամ առանձին ընտրատեղամասերի որոշումները, կամ վերահաշվարկ անի կամ երկրորդ փուլի  որոշումներ կայացնի:

- Պարոն Քոչինյան, արդեն քանի որ փոքր ինչ հստակություն կա, թե մենք ինչպիսի դասավորվածություն ենք ունենալու 8-րդ գումարման խորհրդարանում, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ առանձնահատկություն կունենա նորընտիր օրենսդիրը:

- Նոր խորհրդարանը, իմ գնահատմամբ,  լինելու է շատ ցածր որակի խորհրդարան՝ խոսույթի առումով: Մենք տեսնելու ենք անպտուղ  բանավեճ, վիրավորանքներ՝ կապիտուլյանտ-կապիտուլյանտը  դու ես, գող-գողը դու ես մակարդակի: Չեմ հավատում, որ մենք տեսնելու ենք պողպատե մանդատ: Ես նաեւ կարծում եմ, որ այս խորհրդարանը նույնպես իր ամբողջ կյանքը չի ապրելու եւ մենք նորից ստիպված ենք լինելու գնալ արտահերթ ընտրությունների: Մենք ունենք բարիկադների հակառակ կողմերում գտնվող ուժեր, որոնք անցել են խորհրդարան, որոնք միմյանց վերաբերում են թշնամաբար եւ 3 ուժ-երից առնվազն  2-ը՝ ընդիմադիրները, չունեն քաղաքական նպատակներ: Նրանք ունեն արդարադատությունից խուսափելու նպատակ, ունեն վենդետայի, անձնական վրեժխնդրության նպատակ, ունեն հարստահարությունները շարունակելու նպատակ, բայց այդ նպատակներից որեւէ մեկը քաղաքական չէ եւ կապված չէ ՀՀ հետ: Այդ է պատճառը, որ ես չեմ կարծում, թե այդ խորհրդարանը ծառայելու է ՀՀ շահերին, ես պատկերացնում եմ իրավիճակ, որ այս խորհրդարանը լինելու է էպատաժի, հայհոյանքի, վեճի, հրմշտոցի խորհրդարան, որը չի տալու մեր երկրին այդքան անհրաժեշտ բարեփոխումների մեկնարկը:

- Ո՞րն է լինելու այդ դեպքում խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու հիմքը:

- Սահմանադրությամբ միակ հիմքը վարչապետի հրաժարականն է, երկու անգամ չընտրվելը: Տեսեք խնդիրն ինչումն է. ըստ էության այս ընտրություններով մենք քաղաքական ճգնաժամի այս փուլը ավարտին հասցրինք: Ինչ-որ տրամաբանական հանգուցալուծման կհասնենք, երբ խորհրդարանը կազմավորուվի եւ կառավարութան կազմը ձեւավորվի: Բայց կարեւորն այն է, թե այս ճգնժաման  ինչից է առաջացել. առաջացել է Արցախյան պատերազմում Հայաստանի  կրած պարտությունից ու հետպատերազմական իրավիճակից: Արցախը ոչ մի տեղ չի  կորել եւ այդ պարտությունն էլ ոչ մի տեղ չի կորել: Այսինքն մենք այնտեղ ունենք մի խորքային խնդիր, որը անընդհատ  ի վիճակի է լինելու Հայաստանի ներքաղաքական կյանքում գեներացնելու նոր ճգնաժամեր: Եվ մենք տուրբուլենտության փուլ ենք մտնում Հայաստանում: Չեմ բացառում, որ այնտեղ կարող են լինել զարգացումներ, որոնք եւս մեկ անգամ Հայաստանի քաղաքական դաշտն այնպես կպայթեցնեն, էնպես կշարժեն, որ մենք ստիպված կլինենք նորից գնալ արտահերթ ընտրության: Սա կարելի էր կանխել, եթե գոնե ասենք թե Նիկոլ Փաշինյանի ուժից եւ նախկիններից բացի մեկն էլ մտած լիներ խորհրդարան:

- Իսկ ո՞ր ուժը պետք է լիներ խորհրդարանում, որպեսզի էդպես հավասարակշռեր:

- Ես կարծում եմ, որ աջ ուժերի դաշինք էր պետք Հայաստանում, մենք պետք է լայն  միացում տեսնենինք՝ Շիրինյան-Բաբաջանյան-Արամ Սարգսյան –Նորիկյան- Դավիթ Սանասարյան. այսինքն բոլոր աջերը պետք է միավորվեին եւ միասնական ճակատով գնային: Ու ըստ իս, հասարակությունը դրա պատվերը տվել էր, եւ երբ որ մենք ընտրությունների արդյունքներն ենք նայում, տեսնում ենք, որ եթե այդ ուժերը միասին գնային ընտրության՝ իրենց ստացած չոր թվերի գումարով նույնիսկ կանցնեին, դեռ չենք խոսում այդ միավորման դեպքում մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին: Ես գտնում եմ, որ աջ ուժերը բավական իմաստնություն, կամք ցանկություն իրենց մեջ չգտան՝ միավորվելու, եւ դրանից օգտվեց Սերժ Սարգսյանն ու նրա հովանավորած դաշիքնը: Այո՛, աջ ուժերն են մեղավոր, որ Սերժ Սարգսյանը եւ իր դաշինքը անցել են խորհրդարան:

- Եթե տեղյակ եք՝ արտահերթ ընտրություններ կանխատեսել է նաեւ Քոչարյանը՝ մեկուկես տարի անց: Նա ասում է, որ մանդատներն օգտագործելով վերցնելու են իշխանությունը: Ըստ ձեզ ի՞նչ է հաշվարկել:

- Ես ճիշտն ասած չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել Քոչարյանի հաշվարկները, որովհետեւ նա քաքականությամբ չի զբաղվում, զբաղվում է վրեժխնդրությամբ,  արդարադատությունից խուսափելով եւ այլն, դրանք այն հարթությունները չեն, որ ես կարող եմ մեկնաբանել: Անհնար է, որ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավարական ընտրություններով հասարակության քվեարկությամբ հասնի իշխանության: Եվ իմ մտահոգությունն այն է, որ եթե մենք 2, 3, 4 տարի հետո կրկին գնալու ենք ընտրության՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասնակցության պարագայում  մենք ունենալու ենք նույն պատկերը, որովհետեւ հասարակությունը նախկինների ու ներկաների միջեւ ընտում է ներկաներին: Եվ ես չեմ հասանում, եթե այդ մարդիկ իրոք չեն ուզում, որ ներկաները ընտրվեն, ինչո՞ւ են մասնակցում ընտրություններին:

- Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան տանդեմին մենք խորհրդարանում համերաշխ կտեսնե՞նք:

- Չեմ կարծում, որ համերաշխ կտեսնենք, նրանց միջեւ վաղուց համերաշխություն չկա:

- Բայց դա շատերը համարում են շղարշ՝ իրականությունը թաքցնելու համար:

- Չեմ կարող ասել, բայց ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը հարցեր ունի Սերժ Սարգսյանին, որովհետեւ իրենք ոճային առումով բավականին տարբեր դուրս եկան: Մասնավորապես, երբ որ մենք տեսնում ենք՝ Քոչարյանը  Մարտի 1-ին ինչպես վարվեց, իսկ Սերժ Սարգսյանը հեղափոխության օրերին ինչպես վարվեց….Քոչարյանն, ինձ թվում է, ունի մեղադրանք՝ ուղած Սերժ Սարգսյանին, որ այս ամենի մեղավորը ինքն է՝ էն որ իրենք դատարանների դռներն են ընկած եւ այլն, եւ այլն: Եվ հակառակ մեղադրանքն էլ կարող է լինել Սերժ Սարգսյանի կողմից, որ այդ արյունահեղություն, Մարտի 1 եւ այլն, կազմակերպել էր Քոչարյանը: Այսինքն իրենց  միջեւ ինձ թվում է, որ կա կոնֆլիկտ: Բայց այդ կոնֆլիկտն էլ կարող էր լինել հաղթահարելի, եթե լիներ հնարավորություն, որ խորհրդարանում միասին իրենց դերը բարձրացնեին: Բայց երկուսով միասին գրեթե երկու անգամ ավելի քիչ ձայն են հավաքել, քան Քաղաքացիական պայմանագիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3805 դիտում

ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում

Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել

Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին

Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ

Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը

«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր

Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը

Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)

Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ

Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին

Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը

Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին

18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները

Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից

Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին

Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները

Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից

Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է

ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել