Երևան
12 °C
Այսօր միասնական քննությունների երկրորդ փուլում ամենաշատ դիմորդներ ունեցող առարկայի՝ «Մաթեմատիկայի» քննությունն է։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում այս առարկայից հայտագրվել է 231 դիմորդ։
Նշենք, որ երկրորդ փուլում քննություն հանձնելու իրավունք ունեն քոլեջի, ուսումնարանների շրջանավարտները, զինվորական ծառայությունից զորացրվածները, սփյուռքի դիմորդները եւ նրանք, ովքեր առաջին փուլին ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել, օրինակ՝ ուշացել են կամ վատառողջ են եղել։
Քննության կազմակերպման գործընթացին այսօր հետեւեցինք Երեւանի N189 ավագ դպրոցի քննասենյակներում եւ դպրոցի բակում:
Սաստիկ շոգը, դրա հետ մեկտեղ դիմակ դնելու պարտադիր պահանջը նեղություն էր տալիս դիմորդներին: Քրտինքի մեջ կորած տղաներից մեկը դպրոցի բակում տեղը չէր գտնում. զայրացած հետ ու առաջ էր անում՝ դժգոհելով, որ գոնե այս եղանակին պիտի դիմակ դնելու պարտադրանք չլիներ։
«Սա ի՞նչ ձեւ ա, գոնե օդորակիչ տեղադրվեր, հատկապես՝ շոգ վայրերում, էս էրեխեքը երեք ժամ ո՞նց պիտի նստեն»,- դժգոհեց երիտասարդի մայրը։
Խնդիրը, սակայն, հարթվեց, երբ տղան մուտք գործեց քննասենյակ, որտեղ համեմատաբար հով էր եւ դիմակ դնելու խիստ պահանջ չկար:
Քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանի խոսքով՝ N189 ավագ դպրոցում գտնվող քննակենտրոնում հայտագրված 117 դիմորդից բացակայել է 17-ը: Բացակաների նման մեծ թիվը, ըստ ԳԹԿ փոխտնօրենի, ամենայն հավանակնությամբ պայմանավորված է նրանով, որ առաջին քննությունից դրական միավոր չեն ստացել, ուստի նպատակահարմար են համարել կա՛մ չընդունվել, կա՛մ մասնակցել հեռակա ընդունելության քննություններին, կա՛մ էլ գուցե մասնակցել հաջորդ տարի:
Կարո Նասիբյանի խոսքով՝ տարիների փորձը ցույց է տվել, որ երկրորդ փուլին սովորաբար դիմորդներն անհամեմատ ցածր են ստանում: Սա ԳԹԿ փոխտնօրենը բացատրեց այն հանգամանքով, որ, ի տարբերություն առաջին փուլի, երբ դիմորդները ավելի լավ են պատրաստված եւ հստակ նպատակով են գնում քննության, երկրորդ փուլին մասնակցող դիմորդների 1/3-ը նրանք են, ովքեր չեն հասցրել առաջին փուլին մասնակցել, դիմորդների 1/3-ը փորձելու համար է մասնակցում, իսկ մյուս 1/3-ը քննության է գալիս՝ մի բան փախցնելու:
Ըստ ԳԹԿ փոխտնօրենի՝ այս ամենի ապացույցն այն է, որ այս տարի եւս երկրորդ փուլին ավելի շատ հեռախոսից օգտվելու խորամանկություններ բացահայտվեցին, քան առաջին փուլին:
Նասիբյանը նշեց նաեւ, որ առաջին եւ երկրորդ փուլերի թեստերի մեջ բովանդակային էական տարբերություններ չկան, քանի որ թեստը կազմվում է նույն մասնագետի կողմից, եւ բովանդակային առումով համարժեքությունը պահպանվում է:
Քննական կենտրոնի ղեկավարը նշեց նաեւ, որ ԳԹԿ-ն երկրորդ փուլում կազմակերպական գործընթացի նկատմամբ ավելի խիստ մոտեցում է ցուցաբերում, որովհետեւ այս դեպքում քննական կենտրոնները շատ ավելի քիչ են՝ համեմատած առաջին փուլի հետ, ուստի գործընթացը վերահսկում են միայն փորձառու մասնագետները, որոնք նույնիսկ առաջին 5 րոպեի ընթացքում արդեն հասկանում են՝ ով է աշխատում, ով է արտագրում, ով պետք է արտագրի եւ այլն:
ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանն էլ նշեց, որ այսքան տարվա ընթացքում քննությունների պատմության մեջ ամենահետաքրքիր եւ արտառոց միջադեպն է տեղի ունեցել երեկ, երբ դրսում էկրանից քննությանը հետեւող մի ծնող, տեսնելով հեռախոսը հետը ներս բերած մի դիմորդի, մեծ աղմուկ է բարձրացրել:
Միջադեպին ականատես բորբոքված մի քանի ծնող համառորեն պահանջել են հետեւել կարգին՝ հեռացնել դիմորդին՝ չցանկանալով պարզել անգամ միջադեպի պատճառները։ Ըստ կարգի՝ դիմորդը հեռացվել է, սակայն, ըստ Էդուարդ Սանթրոսյանի, այստեղ խաչվում են իրավունքի եւ բարոյականության սահմանները: Ծնողներն առանց պատճառը պարզելու համառորեն իրենց ասածն էին պնդում, եւ նրանց այդպիսի քայլը 18 տարեկան երիտասարդի նկատմամբ, որ, ով գիտե, քննությունից հետո գուցե զորակոչվելու էր բանակ, այդքան էլ ճիշտ չէր:
Թեեւ քննական կարգում է գրված, որ հեռախոսը հայտնաբերելու դեպքում պետք է հեռացնել, սակայն, նրա կարծիքով՝ հեռացնել պետք է միայն այն դեպքում, եթե դիմորդը հեռախոսը օգտագործել է որպես օգտվելու միջոց: Որովհետեւ լարված լինելու դեպքում դիմորդը գուցե մոռացել է այն հանձնել:
Զրուցեցինք նաեւ դիմորդների հետ: Լիլիթը, որ երկրորդ փուլի քննությանը մասնակցում էր, որովհետեւ առաջին փուլի քննությունից ուշացել էր, նշեց, որ լրացուցիչ օրերի ընթացքում հասցրել է ավելի լավ պատրաստվել, վստահ է, որ անպայման ընդունվելու է Մանկավարժական համալսարանի Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա բաժինը:
Զինվորական ծառայությունից զորացրված մի երիտասարդ էլ անկեղծացավ, որ համարյա շատ բան մոռացել է մաթեմատիկայից, բայց ծնողներին խոսք է տվել, որ բանակից գալուց հետո անպայման բուհ է ընդունվելու, հիմա եկել է խոստումը կատարելու ժամանակը։
«էսօր աչքիս էլ ոչ մի բան չի գալիս, ճիշտն ասած՝ երկար մտածում էի՝ ինչ անեմ, տա՞մ բարձրագույն, թե՞ չէ։ Կիսատ վիճակ ա. երկու ընկերներով էինք բանակ գնացել. էսօր պիտի իրար հետ էլ քննություն հանձնեինք, բայց...»,- շարունակել չկարողացավ։
Տիգրանը պատմեց, որ իր հետ զինակից ընկերոջ եղբայրն է եկել, մտնելուց էլ ասել է՝ «Ախպերս հաստատ քեզ համար ուրախ կլիներ, էնպես որ տխրել չկա»:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT