«Եթե կարծում են՝ այդ նույն ահաբեկիչներն իրենց դուռը չեն ծեծելու, սխալվում են». դեսպանների այցը Շուշի խնդրահարույց է

ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի: Սակայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանները բացակայել են: Շուշիում այցին մասնակցած դեսպաններին ուղեկցել է Ալիևի արտաքին քաղաքականության հարցով օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա հայտնել է, որ հրավերն ու այցելությունը կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով:

Ադրբեջանական մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ դեսպանների մերժումը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել Բաքվում. այնտեղ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, մեղադրում են «հայամետ» քաղաքականության համար:

Հիքմեթ Հաջիևն այս կապացությամբ տարածել է հայտարարություն, որտեղ այցին չմասնակցած դեսպանների քայլը որակել է որպես դեմարշ: «Այս քայլը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Շուշի այցելությանը մասնակցել են հետևյալ երկրների դեսպանները՝ Ավստրիա, Բելառուս,  Բուլղարիա, Բրազիլիա, Չինաստան, Աֆղանստան,  Ալժիր, Պաղեստին, Վրաստան, Խորվաթիա, Հորդանան, Իսրայել, Շվեդիա, Շվեյցարիա, Իտալիա,Կոլումբիա, Կորեա, Կատար, Լատվիա, Հունգարիա, Մալազիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդերլանդներ, Պակիստան, Լեհաստան, Սերբիա, Սաուդյան Արաբիա,  Տաջիկստան, Թուրքիա, Ուկրաինա,Ճապոնիա, Հունաստան, Բելգիա, ԱՄԷ, Չիլի, Էստոնիա, Իրաք,  Իրան, Ղազախստան, Լիտվա, Լիբիա, Ռումինիա, Սլովակիա, Սուդան, Վենեսուելա: Շուշի են այցելել նաեւ ՄԱԿ-ի  Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը մեր զրույցում շուրջ չորս տասնյակ դեսպանների այցը Շուշի  խնդրահարույց որակեց. «Պարզ հարց՝ նրանք արդարացնո՞ւմ են հանցագործությունը և մարդու իրավունքների խախտումները, շատ լավ հասկանալով Շուշիի սիմվոլիկան»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանների՝ Շուշի չայցելելուն, Հայրապետյանը նկատեց՝ երկրներն այս քայլով ևս մեկ անգամ հաստատում են իրենց դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և լուծումը կարող է լինել միայն խաղաղ բանակցության պայմաններում: «Ես նկատեցի,  որ Շուշի այցելած երկրների շարքում են ԵՄ երկրների ներկայացուցիչներ նույնպես, որոնք այդ քայլով հակասում են ԵՄ որդեգրած քաղաքականությանը: Այդ երկները պետք է ցուցաբերեն համապատասխան սկզբունքայնություն՝ իրենց ստանձնած դիրքորոշումը չխախտելու ուղղությամբ»:

Պատգամավորի խոսքով՝ դիվանագիտական հարաբերություններում առկա են խնդիրներ՝ որոնք պայմանավորված են ԱԳՆ-ի շուրջ ստեղծված իրավիճակով. «ԱԳՆ-ի նախարարի և փոխնախարարների հրաժարականներից հետո, այո, մենք ունենք խնդիրներ: Սակայն Մինսկի համանախագների այս դիրքորոշումը Հայաստանի համառ ու բարդ աշխատանքի արդյունքն է նաև, հսկայական աշխատանք է այս ուղղությամբ տարվում, և ես ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել»,-նկատեց Հայրապետյանը:

Դիտարկմանը, որ այցին ներկա է եղել նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, հարցին՝ ՀՀ-ն ի՞նչ կարող է սպասել ՄԱԿ-ի այս քայլից, Տաթևիկ Հայրապետյանը նշեց. «Դժվարանում եմ այս հարցով որևէ բան ասել: ՄԱԿ-ը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հումանիտար օգնության ցուցաբերման հարցում: Այս այցը ակնհայտ քաղաքական ուղերձներ է իր մեջ պարունակում, խնդրահարույց եմ համարում Շուշի գնալը»:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց՝ Ադրբեջանի ԱԺ-ի ամփոփիչ նիստը, որում անդրադարձել է եղել Զանգեզուրին. «ԱԺ փոխխոսնակը բաց տեքստով ասել էր՝ որքան Ղարաբաղի հարցն էր կարևոր և այն լուծվեց, այդպես էլ պետք է լուծել Զանգեզուրի խնդիրը, որը իրենք դիտարկում են որպես «ադրբեջանական հող»: Այսինքն՝ այդ այցին մասնակցություն ունենալը և ագրեսիան արդարացնելը հրահրում է նոր ծավալապաշտական նկրտումներ: Եվ Շուշի այցելած երկրների ներկայացուցիչները ակամայից այս ամենի մի մասն են դառնում»,-ընդգծեց պատգամավորը:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն էլ մեր զրույցում շեշտեց՝ այն երկրները որոնք գնացել են Շուշի, լեգիտիմացրել են պատերազմը:

«Սա շատ տհաճ երևույթ է, միջազգային իրավունքի և ընդանրապես բարոյական նորմերի կոպիտ խախտում: Ի՞նչ է ստացվում՝ դեսպաններն այլևս այլ բան չունեն անելու, գնում են ու լեգիտիմացնում են Ադրբեջենի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր քաղաքականությունը: Ինչպես կարող են երկրները, որոնք մարդու իրավուքների և ժողովրդավարության ջատագովն են համարվում, այդպիսի քայլի գնան: Եթե իրենք կարծում են, որ վաղը այդ նույն ահաբեկիչներն իրենց դուռը չեն ծեծելու, չարաչար սխալվում են:  Շատ ուրախ եմ, որ ԵԱՀԿ Միսնկի համանախագահ երկրներից որևէ մեկի դեսպանը ներկա չէր այդ հանդիպմանը, դա մեզ համար շատ կարևոր է»:

Խոսելով՝ ՀՀ-ի ու Արցախի կատարած դիվանագիտական աշխատանքի և դրա արդյունքների մասին, Բաբայանը շեշտեց՝ մենք այլևս չպետք է հլու հնազանդ հետևենք այս ամենին.«Սա ևս մեկ անգամ մեր աչքերը բացում է և մենք տեսնում ենք իրականությունը: Այլևս ոչինչ  չպետք է մոռացության մատնենք: Մեր քայլերի համար այլևս չպետք է պատասխան տանք որևէ մեկին, պետք է գործենք հանուն մեր ազգային շահի՝ առանց նայելու որևէ մեկի թույլտվությանը ու կարծիքին»,-եզրափակեց պաշտոնյան:

Դիվանագիտական կորպուսի ղեկավարների Շուշի այցի մասին զրուցել ենք նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

- Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Շուշի այցից հրաժարվելը:

- Սա շատ զգայուն խնդիր է: Հարցը միայն մեծաթիվ զոհերը չեն, մասնակցելու դեպքում՝ իրենք հաստատելու էին այն տեսակետը, որ հարցերի լուծումը պատերազմն է: Իսկ Մինսկի խումբը նախկինում հայտարարել է արդեն, որ խնդրի լուծումը պետք է լինի բանակցային եղանակով: Դրանից հետո պետք է գնային մի տարածք որտեղ վերջերս արյունալի պատերազմ է եղե՞լ, ինչպես նաև հիշենք Շուշիի անկումը, որը տարօրինակ պայմաններում տեղի ունեցավ, ինչը ռուս-թուրքական, ադրբեջանական համաձայնության արդյունք էր, գնան այնտեղ ի՞նչ անեն:

- Մոտ 4 տասնյակ երկներ են այցելել Շուշի: Կարո՞ղ ենք սա համարել ՀՀ կառավարության և ԱԳՆ-ի բացթողումը, դիվանագիտական թերի աշխատանք: Ո՞րը պետք է լիներ ՀՀ-ի անելիքը:

Այո, իհարկե, թերացում է սա: Մենք պետք է այնպես աշխատեինք, որ Շուշիի այցելած երկների ցանկը մեծ չլիներ: Պետք էր աշխատել, հասկացել երկրներին, որ այս թեման «դժվար է մարսվում»: Ես կարծում եմ, դժվար չէր լինելու բացատրել օրինակ՝ Հունաստանին, Բուլղարիային կամ Լատվիային: Այդ երկրներին շատ բան պետք չէր բացատրել, ընդամենը պետք էր ասել այն, որ դա Ալիևի կողմից պատերազմը լեգտիտիմացնելու ու արդարացնելու քայլ է, ինչը վտանգավոր հետևանքներ է ունենալու: ՀՀ-ի անելիքը բացատարական աշխատանքներ կատարելն էր: ...Այո, Արտաքին գործերի նախարարի բացակայությունը թուլացնում է մեզ: Ստորին օղակի բացակայությունը խնդիրներ է ստեղծում մեր երկրի համար: Նոր կառավարություն ձևավորելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել երկու կետի՝ սահման և դիվանագիտական հարաբերություններ: Ի վերջո հաջորդը այսպես կոչված «Զագեզուրի միջանցքի» հարցն է դրված: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի օրինականացվի Արցախի հետ կատարվածը: Եթե մենք դա թույլ տանք, կնշանակի՝ ճանապարհ բացել մյուս ալիքի համար:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք համարել, որ այն երկրների դեսպանները, որոնք մասնակցել են այս այցին, լեգիտիմացնո՞ւմ են պատերազմը:

Այո, կարող ենք: Այնտեղ  գովերգում են հաղթանակը, պատերազմն են փառաբանում: Սա եղել է պատերազմը օրինակացնելու ակցիա, իսկ երկների ներկայացուցիչները, իրենց կամքից անկախ, դարձել են դրան մասնակից:

- Պարոն Սաֆարյան, Շուշի այցելել է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը: Սա ի՞նչ կարող է նշանակել: ՀՀ-ն այս այցից ի՞նչ եզրահանգման պետք է գա:

- Այս հարցով մենք մեր դժգոհությունը պետք է արտահայտենք, որովհետև պատերազմի ընթացքում այս նույն գործակալությունը հրաժարվեց մուտք գործել այդ տարածք, պատճառաբանելով, թե Ադրբեջանը չի թողնում հումանիտար օգնություն ցուցաբերել: Ես հիշում եմ, որ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը անթույլատրելի, անհավասար հայտարարություն արեց՝ Գանձակի օդանավակայնի պայթյունի հետևանքով եղած զոհերի կապացությամբ, սակայն նույնպիսի մտահոգություն չհայտնեց Ստեփանակերտի կամ Շուշիի քաղաքացիական օբյեկտների վրա կրակելու և զոհերի վերաբերյալ: ՄԱԿ-ն իրավունք չուներ մասնակից լինելու այս ամենին: Պետք է նրանց բացատրել, թե ինչի մեջ են ներքաշվել: Այցի նպատակը եղել է հայկական տարածքների բռնի ազատագրման հերոսացումը՝ որը եղել է արյունալի ճանապարհով:

Նշենք, որ թեմայի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ին, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4145 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել