Դրամի արժեզրկման ժամանակ բենզինը թանկանում է, արժեւորման ժամանակ շուկան լուռ է. ինչու բենզինի գները չեն նվազում

Հայաստանում բենզինի շուկան արդեն մի քանի շաբաթ է չի արձագանքում դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը: Վերջին ամիսներին բենզինի գներն անընդհատ աճում էին, որոնք հիմնականում պայմանավորված էին միջազգային շուկայում գների աճով եւ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկամբ: Ընդ որում, վերջինիս ազդեցությունը շատ արագ էր նկատվում. օրինակ, եթե դրամն արժեզրկվում էր դոլարի նկատմամբ, հենց նույն օրն էլ լցակայաններում բենզինի գնի աճ էր նկատվում 10-20 դրամով:

Ապրիլին մեկ դոլարի փոխարժեքը հասել էր մինչեւ 540 դրամի, իսկ բենզինի շուկան շատ արագ դրան արձագանքել էր: Արդեն մեկուկես ամիս է բենզինի 1 լիտրի գինը 480-500 դրամ է: Այսօր դոլարի առք ու վաճառքը 480-490 դրամ է, սակայն  բենզինի գինը նույնն է մնում:

Նման դեպքերում քաղաքացիները խնդրի լուծում են սպասում հիմնականում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, որը, սակայն, այնքան էլ արագ չէ ուսումնասիրություններ իրականացնում: Իսկ ավելի կոնկրետ՝ մինչեւ 6 ամիս կարող է տեւել դա:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մեր տեղական շուկայում վառելիքի գները ոչ միայն դոլարի փոխարժեքով է պայմանավորված, այլեւ միջազգային գներով: «Եթե միջազգային շուկայում թանկանում կամ էժանանում է բենզինի գինը, մեզ մոտ անմիջապես այդ ազդեցությունը չի դրսեւորվում: Նախ բերված խմբաքանակը սպառվում է, հետո արդեն հաջորդ փուլի խմբաքանակի վրա է ազդում: Հիմա, եթե մեզ մոտ փոխարժեքի նվազում է եղել, սակայն տեղական շուկայում բենզինի գինը նույնն է մնացել, ենթադրվում է, որ միջազգային շուկայում վառելիքի գինն է ավելի թանկացել»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ հարցի հիմնական հասցեատերը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է:

Դիտարկմանը՝ ներմուծողները անգամ ցածր գնով ներմուծած լինելու դեպքում արագ արձագանքում են թանկացումներին, իսկ նվազեցման դեպքում լուռ են, պատգամավորն արձագանքեց. «Ցավոք սրտի, միշտ այդպես է եղել: Թանկանալու ժամանակ սովորաբար արագ թանկացնում են, որպեսզի հետագա թանկացումների ռիսկը չեզոքացնեն, այսինքն իրենք իրենց ապահովագրեն: Շուկան այնպիսին է, որ 2-3 մեծ խաղացող են ու նրանք են թելադրում խաղի կանոնները»:

Ըստ նրա` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բոլոր լծակներն ունի հասկանալու՝ այդտեղ չարաշահում տեղի ունեցե՞լ է թե՛ գնանկման, թե՛ գնաճի ժամանակ: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ խոշոր խաղացողները պայմանավորվածություն ձեռք բերեն գնի վերաբերյալ, Թունյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ մեկին մեղադրել դրա մեջ: Ամեն դեպքում հասարակության մեջ բենզինի շուկայի նկատմամբ ավանդաբար այդ կասկածը եղել է, որ կարող են պայմանավորվել: Երեւի հիշում եք, որ ժամանակին միաժամանակ նույն օրը, նույն ժամին բոլորը գինը փոխում էին՝ ավելացնում կամ նվազեցնում»:

Նա ընդգծեց՝ դա շուկայական տնտեսության մրցակցային կանոնների խախտում է, հակամրցակցային համաձայնություն, եւ եթե ապացուցվի, որ նման բան կա, ապա դրա համար համապատասխան պատիժներ կան սահմանված:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը մեր զրույցում նշեց, որ եթե նույնիսկ կան գործոններ, որոնք տրամաբանորեն նպաստում են գների նվազմանը կամ աճին, ապա կան նաեւ որոշ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս, որ դա տեղի ունենա անմիջապես. «Այսինքն, եթե կա ազդեցություն եւ արդյունքը որոշ ժամանակ հետո է լինում, դա կոչվում է կոշտություն»:

Ըստ նրա՝ կոշտությունը միշտ էլ ավելի ընդգծված բնույթ ունի, երբ գները նվազում են: «Ինչ վերաբերում է մեր շուկային, վերջին 2 օրերի ընթացքում փոխարժեքի կտրուկ տատանումների նոր ալիք է նկատվում, բայց վառելիքի շուկայի գները պայմանավորված են այն պրոցեսներով, որոնք տեղի են ունեցել շատ ավելի վաղ, օրինակ՝ պաշարների ձեռքբերումը: Այսինքն այս պահին սա չի անդրադառնա այն ձեւով, ինչպես քաղաքացիներն են ցանկանում»,- ասաց տնտեսագետը:

Քթոյանի խոսքով՝ փոխարժեքը գործոններից մեկն է, որը նպաստում է գների նվազմանը, բայց կան նաեւ այլ գործոններ, որոնք հակառակ ուղղությամբ են գներն ուղղորդում, եւ արդյունքում չի արձանագրվում գների այն փոփոխությունը, որը ցանկալի կլիներ: «Այստեղ 2 ասպեկտ կա, մի դեպքում համեմատաբար բարձր գներով ձեռք բերված պաշարներն են, որոնք դեռ առկա են, եւ մյուսը՝ փոխարժեքի գործոնը, որը նոր է սկսել ընդգծված ձեւով արտահայտվել: Հիմա կարելի է ակնկալել, որ եթե փոխարժեքի այս միտումները շարունակվեն պահպանվել, առաջիկա 10 օրերի ընթացքում մենք կունենանք վառելիքի շուկայի գների վրա ազդեցություն: Օրինակ՝ 10 դրամով կարող է բենզինն էժանանալ»,- նշեց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է իր լիարժեք գործառույթն իրականացնի. «Իհարկե, շուկայում արհեստական մենաշնորհներ չկան, բայց դեռեւս կա հնարավորություն ոչ ֆորմալ ձեւով որոշակի համաձայնությունների գալ ու որոշակի ժամանակահատված՝ 1 շաբաթ, 10 օր, գները պահել ցանկալի մակարդակում: Հետո, երբ արդեն ճնշում լինի, դրա արդյունքում կնվազեցնեն գները»:

Քթոյանն ընդգծեց, որ նախորդ 2-3 տարիներին հնարավոր չի եղել վառելիքի շուկայում մրցակցությունը խթանել, ինչը պայմանավորված է շուկայի առանձնահատկություններով. «Շուկան փոքր է, հագեցած է: Նոր եւ հզոր խաղացողը, որը կարող էր ազդեցություն ունենալ, նպատակահարմար չի համարում կատարել այն ներդրումները, որոնք անհրաժեշտ են շուկա մտնելու համար: Իսկ փոքր խաղացողներն էլ պրոցեսի վրա էական ազդեցություն չեն կարող ունենալ»: Դիտարկմանը՝ ստացվում է, որ շուրջ 1 տարի առաջ նոր խաղացողի մուտքը բենզինի շուկա այդքան էլ չազդեց ոլորտի վրա, նա արձագանքեց. «Որպեսզի մրցակցության ազդեցությունը կամ նոր խաղացողի մտնելու ազդեցությունը գների վրա հասկանանք, պետք է փորձենք պատկերացնել կամ մոդելավորել, թե ինչ կլիներ, եթե այդ խաղացողը չլիներ: Օրինակ՝ թե որքան կլինեին գները»:

Տնտեսագետը նշեց՝ միգուցե նոր խաղացողի մուտքը հնարավորություն է տվել 10-20 դրամով զսպել գների աճը:

Նրա խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ նավթի համաշխարհային շուկայում 1 տարվա կտրվածքով 80- 100 տոկոս գներն աճել են, իսկ վառելիքի շուկայում գները դրան համապատասխան չեն աճել:

Ըստ Քթոյանի՝ ՀՀ-ն երկար ժամանակ ունեցել է խեղաթյուրված մրցակցային միջավայր ու այդ պայմաններից անցումն ավելի առողջ մրցակցային միջավայրի՝ երկար ժամանակ է պահանջում. «Մենք նախկինում ունեինք արհեստական միջամտություն մրցակցությանը, որի արդյունքում շուկայում առաջանում էին խոշոր խաղացողներ: Հիմա նույնիսկ եթե պրոցեսները տեղի են ունենում օրենքի սահմաններում, այնուհանդերձ նախկինում գերիշխող դիրք զբաղեցրած տնտեսվարողները հիմա էլ շարունակում են այդ գերիշխող դիրքն ունենալ: Եթե անգամ նրանք խաղան շուկայական կանոններով՝ միեւնույն է, ունեն առավելություն ավելի փոքրերի համեմատ: Մրցակցային միջավայրի ձեւավորումը տասնամյակների պրոցես է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5923 դիտում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից