Այո, Կամերայինը մեռնող թատրոն է, հիշում եմ՝ երբ այդտեղ էի աշխատում 1 ներկայացման համար գրեթե 1 տարի պահանջվեց. Հակոբյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորելու վերաբերյալ կամերայինցիների եւ մնացածի դժգոհություններն անընդունելի են:

Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, նա 1 տարի առիթ է ունեցել աշխատել Պետական կամերային երաժշտական թատրոնում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Հակոբյանը հայտնեց, որ տեղյակ է նախագծի գոյության մասին, կարծում է, որ այն դրական փոփոխություններ կբերի ոլորտում. «Չէի ասի, թե անթերի նախագիծ է, բայց վատն էլ չէ»:

Ինչ վերաբերում է երկու թատրոնների համատեղ աշխատանքին, ապա, ըստ Հրակոբյանի, այն իրատեսկան է, դժվար թե որեւէ խոչընդոտ լինի. «Երկու թատրոններն էլ երաժշտական են, նրանց ոճերն էլ գրեթե նույնն են, այնպես որ խնդիր չեմ տեսնում»:

Ըստ կամերայինցիների՝ ԿԳՄՍ նախարարությունն իրենց թատրոնը համարում է մեռնող, գրեթե մեռած: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հրաչյա Հակոբյանն էլ է այն կարծիքին, որ Կամերային թատրոնը մեռնող է: Նա ասաց՝ այո, մեռնող թատրոն է: «Ես դա հասկացել եմ դեռ այն ժամանակ, երբ առիթ ունեցա աշխատել այդ թատրոնում: Հիշում եմ՝ բեմադրվում էր «Մոխրոտը» ներկայացումը, որի համար մեզ գրեթե 1 տարի պահանջվեց: Երեւի մի 10 ամիս այնտեղ այդ ներկայացման փորձերն էին ընթանում, ես եւս ընդգրկված էի այդ ներկայացման մեջ ու զարմացած էի, թե ինչու է ամեն ինչ այսքան ձգձգվում: Չեմ կարծում, թե դա այն ներկայացումն էր, որ ահռելի մեծ աշխատանք էր պահանջում, որի փորձերն այդքան երկար պիտի տեւեն: Ներկայացումը շատ թեթեւ էր եւ կարելի էր առավելագույնը 3-4 ամսում ավարտել»,-մանրամասնեց Հակոբյանը, նշելով, որ իր պատմածը, եթե չի սխալվում, եղել է 2009 թվականին:

Հարցին, թե թատրոնից դուրս գալուց հետո հետաքրքրվե՞լ է, այնտեղ ինչ ներկայացումներ են բեմադրվել կամ ինչ աշխատանք է առհասարակ արվել, Հակոբյանն ասաց. «Դուրս գալուց հետո շատ ծանրաբեռնված եմ եղել, ժամանակ չեմ ունեցել հետաքրքրվել, արդյոք թատրոնը պրոգրես ունեցել է, թե չէ: Բայց կարծում եմ՝ եթե էական առաջխաղացում լիներ, նախ, ես կիմանայի այդ մասին, հետո ԿԳՄՍ նախարարությունը նման նախագիծ չէր բերի եւ առաջարկի: Ի վերջո նման նախագիծ բերելն ինքնանպատակ չէ: Ռեսուրսները պետք է ճիշտ գնահատվի եւ տնօրինիվի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43701 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել