Երևան
12 °C
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը։ Առողջապահության ենթակայության տակ գործող Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հայ բժիշկները ոսկրածուծի փոխպատվաստումն իրականացրել են աֆրիկացի երկու երեխաների դեպքում։ Փոխպատվաստումը Հայաստանում հասանելի դարձնելը ֆինանսավորել են մի շարք միջազգային հիմնադրամներ՝ «Սիթուս» հիմնադրամը՝ առողջապահության նախարարության միջոցով, «Ժպիտների քաղաք» հիմնադրամը:
«Ոսկրածուծի պատվաստումը մեր գերագույն նպատակներից մեկն է, մեր տասնամյակների երազանքն է, չափազանց կարևոր նշանակություն ունի մեր երկրի առողջական բնագավառի համար, որ բնորոշի մեր առողջապահական մակարդակը։ Նրանցից առաջինը վիրահատվել է հուլիսի 7-ին, երկրորդը՝ հուլիսի 13-ին։ Երկուսն էլ այժմ իրենց լավ են զգում: Վիրահատությունից հետո և ընթացքում որևէ բարդություն չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը։
Փոխպատվաստման ենթարկված երեխաներից մեկը 5 տարեկան է, Աֆրիկյան Հանրապետության Նիգերիա քաղաքից, մյուսը՝ 1․8 տարեկան՝ Քամերոն քաղաքից։ Նրանց փոխպատվաստման համար դոնոր են հանդիսացել իրենց քույրերն ու եղբայրները։ Առաջին երեխայի դոնորը նրա զույգ քույրն է եղել, երկրորդինը՝ 12 տարեկան եղբայրը։
Ոսկրածուծի փոխպատվաստումն առաջին անգամ Հայաստանում իրականացնելիս հայ բժիշկներին աջակցել է նաև իտալացի բժիշկ Լորենս Ֆոլկները, որը ոսկրածուծի փոխպատվաստման տրասպատ կենտրոնների կայացման օժանդակող է, այդ թվում՝ Հայաստանում։ Ոսկրածուծի բաժանմունքի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի խոսքով՝ փոխպատվաստումն իրականացվել է մանգաղաձև բջջային անեմիա հիվանդության պարագայում, որը Հայաստանում չի հանդիպում, քանի որ մեր գենետիկայում այդ հիվանդությունը չկա․ «Երեխաները 18 օր ստացել են դեղամիջոց, որից հետո իրականացվել է պատվաստումը, այսինքն՝ դոնորից վերցնում են ոսկրածուծի ցողունային բջիջը, ներարկում հիվանդին։ Այս հիվանդությամբ հայ երեխաները չեն հիվանդանում, այն շատ հաճախ հանդիպում է Հնդկաստանում, Աֆրիկայում»,- ասուլիսի ընթացքում ասաց բժիշկը։
Նրա խոսքով՝ հայ մանուկների մոտ հանդիպող հիվանդությունները լինում են արյան չարորակ և ոչ չարորակ ժառանգական հիվանդությունները, օրինակ՝ թալասեմիան, որը ենթադրում է անընդհատ արյան փոխպատվաստում, պլաստիկ սակավարյունությունը և չարորակ սուր ներյոպլաստիկ լեյկեմիան։
Ոսկրածուծի փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում պիլոտային բնույթ է կրում։ Բացի երկու երեխաներից, փոխպատվաստման պետք է ենթարկվեն դեռ 10 երեխաներ։ Մասնագետների խոսքով՝ ոսկրածուծի փոխպատվաստումը, որը իրականացվեց մանգաղաձև բջջային անեմիայի պարագայում, հնարավորություն կտա, որ հետագայում փոխպատվաստում հնարավոր լինի իրականացնել չարորակ հիվանդությունների դեպքում։
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի կարծիքով՝ ոսկրածուծի փոխպատվաստումը հնարավորություն կտա լուծել միանգամից երկու հարց՝ այն մարդիկ, ովքեր կունենան նման խնդիր, այլևս կարիք չեն ունենա մեկնել արտերկիր, իսկ մյուսով լուծվում է նաև բժշկական տուրիզմի հարցը։ «Բժշկագիտության տեսակետից սա մեծ քայլի սկիզբ է»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT