Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը. Փաշինյան

Ի հեճուկս ՀՀ կառավարության եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության եւ գործողությունների գործադրումը՝ միեւնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական եւ երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները: Որպես այդպիսին՝ ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ, ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո»,- նշեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը ցանկացած պահի սկսել բանակցային գործընթացը առաջարկվող ֆորմատով:

«Մենք արտահայտել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը: Այսուհանդերձ, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որեւէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ եւ գործողություններով վարկաբեկելով նաեւ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետեւանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների. «Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների, եւ այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը հետեւողական գործողություններ է ձեռնարկում՝ նաեւ վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման:

«Ի հեճուկս այն բանի, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որեւէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ՝ Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ եւ ուղղություններ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց, որ նախկինում բազմիցս ասել է՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց, եւ վերահիշատակված ձեւակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարեւոր հարց է մեզ համար, այլեւ գտնվում է Կառավարության առաջնահերթությունների շարքում:

«Մեզ համար միանշանակ է եւ աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, եւ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջեւան, Վրաստան, Իրան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, զորօրինակ, ԱՊՀ-ում ընդունված կանոններին համաձայն՝ մաքսային, սահմանային եւ այլ տեսակի հսկողություններով:

«Հաջորդ ուղղությունը, որով Ադրբեջանի գործողությունները հստակ վարկաբեկման եւ քայքայիչ միտում ունեն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է: Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում (խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է), այլեւ շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը»,- ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ. «Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սույն թվականի սեպտեմբերի ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որեւէ սադրիչ գործողություն»:

Միեւնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով. «ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա սկսելու գործընթացին, որեւէ կապ չունեն իրականության հետ. «Ընդհակառակը՝ մենք կողմ ենք, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռեւս մայիսի 27-ի անվտանգության խորհրդի նիստում բարձրաձայնել է մեր պատկերացումները՝ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետեւյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետ քաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում եւ սահմանային գծի մոնիթորինգ, ապա՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին ՀՀ-ն իր պատրաստակամությունը հայտնել է բազմիցս:

«Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս այս թեման մենք պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ համաձայն ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի՝ Կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար. «Այս գործընթացներն իրականացնելիս մեր Կառավարությունը գործելու է ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4074 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը

Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ

ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան

Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ

Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան

Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր

Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին

Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար

Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան

Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը

Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան

Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին

ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ