Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կընդլայնվի. քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

07/09/2021 schedule19:48

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է այս ամռանը փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագրի ընդլայնման հարցը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզառազմական ճամբարի 12-օրյա ծրագիրն այս տարի կյանքի է կոչվել առաջին անգամ` հունիսի 22-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում: Փորձնական ծրագրին մասնակցել են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Երևանի թիվ 97, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցների 100 աշակերտներ՝ 86 տղա և 14 աղջիկ:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են  ռազմամարզական ճամբարի ծրագրի պատասխանատու Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը, նույն դպրոցի մասնագետները, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, փորձնական ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների զինղեկները:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել են ճամբարային ուսումնական ծրագրի հիմնական արդյունքները, քննարկվել է ծրագրի ընդլայնման կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մարզառազմական ճամբարը «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական բաղադրիչն է:

«Շատ կարևոր է, որ երեխաները մարզառազմական ճամբարին վերաբերեն ոչ թե որպես ամառային միջոցառման, այլ հասկանան, որ ճամբարը ՆԶՊ առարկայի ուսուցման պարտադիր բաղադրիչ է: Այս առումով շատ կարևոր է նախապատրաստական աշխատանքը, որ մինչև ճամբարային ծրագրի մեկնարկը պետք է կատարվի դպրոցներում»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ ՆԶՊ առարկայի նոր չափորոշչում կարևոր տեղ է տրված գործնական պարապմունքներին, որոնց ծավալն ընդհանուր առարկայական ծրագրում ավելի քան 70 տոկոս է կազմում:

2021-22 ուսումնական տարում ռազմամարզական ճամբարի ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի մարզի դպրոցների ավագ դասարաններում՝ հաշվի առնելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ու առարկայական ծրագրերը փորձարկման նպատակով ներդրվել են հենց այդ մարզում:

Դիմելով քննարկմանը մասնակից զինղեկներին`ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հորդորել է նրանց առաջարկներ և դիտողություններ ներկայացնել ՆԶՊ առարկայի չափորոշչի վերաբերյալ, որոնք հաշվի կառնվեն լրամշակման և վերջնական խմբագրման ընթացքում:

Քննարկման մասնակիցները ՆԶՊ առարկայի ուսուցման որակը բարձրացնելու տեսանկյունից կարևորել են հատկապես նյութատեխնիկական հագեցվածության, զինղեկների` պարտադիր ատեստավորման շրջանակում իրականացվող վերապատրաստումների արդյունավետության խնդիրները:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), համազորային կանոնադրություններ, անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն և այլ դասընթացներ` մասնավորապես զարգացնելով գործնական հմտությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
928 դիտում

Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել