Արարատ Միրզոյանը Սլովակիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու սահմանային իրավիճակը

14/09/2021 schedule13:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական այցով Հայաստանում է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը: ԱԳ նախարարությունում ընդլայնված կազմով հանդիպումից հետո նա և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

ԱԳՆ-ն ներկայացնում է  նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ.

Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցով Երևանում գտնվող իմ գործընկեր՝ Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկին։

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր կարողացանք վերահաստատել, որ պետք է ջանքեր գործադրենք՝ այդ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու համար։

Սա, առաջին հերթին, վերաբերում է քաղաքական երկխոսությանը․ մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, որը վերաբերում է ինչպես մեր երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարաբերություններին, մեր համագործակցությանը տարատեսակ միջազգային հարթակներում և այդ հարթակներում միմյանց ցուցաբերվող աջակցությանը։

Մենք խոսեցինք նաև տնտեսական հարաբերությունների, այս առումով առկա դեռևս չիրացված հսկայական ներուժի մասին։ Մասնավորապես` անելիքներ և միասնական ջանքեր ունենք գործադրելու, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացնենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի զարգացման, ինչպես նաև մշակույթի և գիտության ուղղություններով: Նախանշել ենք նաև կոնկրետ միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով:

Ես մեր՝ Հայաստանի Հանրապետության երախտագիտությունն եմ հայտնել Սլովակիային և Սլովակիայի ժողովրդին ինչպես համավարակի ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այնպես էլ՝ արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար․ և սա վերաբերում է և՛ գործադիր իշխանության դիրքորոշմանը, և՛ Սլովակիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին:

Բնականաբար, հանգամանալից կերպով անդրադարձ ենք կատարել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսել ենք Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև ագրեսիայի օրերին թույլ տրված հանցագործությունների մասին: Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման, մասնավորապես՝ առաջին հերթին, հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելու մասին:
Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածության և

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու մասին։ Խոսել ենք, ընդհանրապես, բոլոր առկա խնդիրների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ մատնանշել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այսքանը այս պահի համար: Համեցեք, պարոն նախարար:

Տպել
758 դիտում

Շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ ունենալուն. նախարար

«Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

ԱԺ-ում ենք բյուջետային քննարկումների․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կաշառքի համար նախատեսված 13 հազար ԱՄՆ դոլարը տանուլ է տվել խաղատանը․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ռազմական ճանապարհով օկուպացված տարածքների հարցը լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել մեզ վրա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ԱՄՆ դեսպանատան մոտ վատացել է օտարերկրյա քաղաքացու ինքնազգացողությունը. նրան ցուցաբերվել է օգնություն

Շուրջ 10 ժամով կդադարեցվի Հրազդան քաղաքի մի մասի գազամատակարարումը

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Վեճի ընթացքում հարված ստացած տղամարդը հիվանդանոցում ստել է, թե ընկել է ծառից. դանակահարողը հայտնաբերվել է

Հարցրել եք ձեր շեֆին, գուցե հրաժարվի ՊՊԾ անվտանգությունից, պադավատներից. Գրիգորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Կոբախիձե

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունը

2007-ին ավտոմատով հարձակվում էին ժողովրդի վրա, ծեծում, հիմա ասում եք՝ բերետավորը ագրեսիվ է. Սուքիասյան

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնյան և ձերբակալված ևս մեկ անձը կալանավորվել են

Մեքենաները չկայանել Արմենակյան փողոցի երթևեկելի մասում. հայտարարություն

Նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 2-ը փակ է լինելու Շահումյան փողոցի մի հատվածը

Մի շարք շրջաններում սպասվում են ձյան, մյուսներում՝ անձրևի տեսքով տեղումներ

Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր ռազմարդյունաբերության որակական ցուցանիշը ավելի հաջողի. Քոչարյան

Ճապոնիայի վարչապետը քնել է խորհրդարանում իր վերընտրվելու քվեարկության ժամանակ (տեսանյութ)

«Բալասանյան» դաշինքի վարքագծի հետևանքով անտերության է մատնվել հանրապետության 2-րդ քաղաքը. Ալեքսանյան

Կողոպտել են ՔՈԱՖ-ի Լոռու այցելուների կենտրոնը

Բախվել ենք որոշակի իրավական կազուսի. Ալեքսանյանը՝ Գյումրու քաղաքապետի ընտրության մասին

Վրաերթ Երևանում. կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Արարատ Միրզոյանն այցելել է «Ericsson» ընկերություն

Կասեցվել է «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունը

Միրզոյանն ու Օլլե Բուրելը քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

Ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ բնական գազի մատակարարումը

Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթի թեկնածությունը

Մասկը և Ռամասվամին կղեկավարեն ԱՄՆ պետական ​​կառավարման արդյունավետությունը բարելավելու բաժինը

Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցմամբ ընդունելության գործընթացը

2024-ին քարսիթներ չօգտագործելու հետևանքով երեխաների մահվան 10 դեպք է գրանցվել. Անդրանիկ Քոչարյան

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է անվտանգության աշխատակցի մարմինը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Տաթևի ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ. մեկ օր այն փակ կլինի

Երևանում հրդեհվել է ավտոմեքենա

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել

Ռոնալդինյոն ժամանել է Բաքու