Կաշառքի համար նախատեսված 13 հազար ԱՄՆ դոլարը տանուլ է տվել խաղատանը․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

13/11/2024 schedule16:15

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր:

Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Գ. Մ.-ն մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում իր որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը և այդ նպատակով դիմել է իր մտերիմ, ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Բ. Հ.-ին, ով համաձայնել է օժանդակել համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու հարցում: Դրանից հետո, տեղեկանալով, որ իր ծանոթի ընկերը՝ Ա. Մ.-ն, մտերիմ հարաբերություններ ունի Երևանում գործող բժշկական կենտրոնների մեկի բժիշկ Ս. Հ.-ի հետ, իր ծանոթի միջոցով դիմել է Ա. Մ.-ին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը վերոհիշյալ բուժհաստատության բժիշկների միջոցով կազմակերպելու համար:

Այդ նպատակով Ա. Մ.-ն հանդիպել է բժիշկ Ս. Հ.-ի հետ, ով պատրաստակամություն է հայտնել քննարկել զորակոչիկին կեղծ հիվանդության հիմքով 13.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հարցը: Այնուհետև զորակոչիկի հայրը 2023 թվականի հունիսի 17-ին Բ. Հ.-ին փոխանցել է հիշյալ կաշառքի գումարը, որը վերջինս իր հերթին փոխանցել է Ա. Մ.-ին:

2023 թ. հուլիսի 26-ին Բ. Հ.-ն Ա. Մ.-ին տեղեկացրել է, որ նրա որդուն տարկետում են տրամադրել զինվորական ծառայության զորակոչից: Սակայն քննությամբ պարզվել է, որ Ս. Հ.-ն զորակոչիկին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու գործընթացը կազմակերպելու համար իրականում որևէ իրավասու պաշտոնատար անձի չի դիմել և կաշառքի միջնորդության պատրվակով  պայմանավորված գումարը՝ 13.000 ԱՄՆ դոլարը, Ա. Մ.-ից չի պահանջել ու ստացել, իսկ վերջինս այդ գումարն օգտագործել է սեփական կարիքների համար՝ դրանք տանուլ տալով խաղատանը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ զորակոչիկ 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակում հետազոտման նպատակով, ուղեգրվել է վերը նշված նույն բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ն կրկին հանդիպել է Ս. Հ.-ին և քննարկումներ ունեցել վերջինիս հետ, ապա զորակոչիկի հորը՝ Ա. Պ.-ին տեղեկացրել, որ հնարավոր է նրա որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու հարցը վերջնական լուծում ստանա:

Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար, ինչը բժիշկ Ս. Հ.-ն ընդունել է և 2023 թվականի հուլիսի 3-ին Ա. Մ.-ի միջոցով ստացել զորակոչիկի հոր կողմից տրված 300 ԱՄՆ դոլար կաշառքը:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դիմաց «B» և «C» կարգերի վարորդական վկայական տրամադրելու երկու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Ս. Կ.-ն  Ա. Մ.-ից ու ևս մեկ անձից Ա. Ա.-ի միջոցով ստացել է ընդհանուր 600.000 ՀՀ դրամ կաշառք՝ որի դիմաց ՃՈ տեսուչը, առանց հիշյալ անձանց՝ տրանսպորտային միջոց վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները ստուգելու, վերջիններիս տրամադրել է վարորդական վկայականներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի՝ այդ թվում՝ Ա. Մ.-ին, բժշկական կենտրոնի բժիշկ Ս. Հ.-ին, վերջիններիս օժանդակած Բ. Հ.-ին և Ս. Մ.-ին, ինպես նաև ՃՈ տեսուչ Ս. Կ.-ին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
495 դիտում

Մենք այսօր ունենք երկիր, այդ երկիրը հոգատարության կարիք ունի. Արշակյանը՝ իրական և պատմական Հայաստանի մասին

«Կեցցե հայ կամավորը, գինի լից» երգի կամավորը գոյություն ունի պետության չգոյության դեպքում. Փաշինյան

Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ

«Մանկական Եվրատեսիլ-2024»-ի երկրորդ բեմական փորձի ելույթներից հասանելի են հատվածներ․ ներկա է նաև Լեոն

Կա՛ պետություն՝ կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա՝ չենք լինի. Փաշինյան (տեսանյութ)

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Ընկեր Արթուրը խորհուրդ էր հարցնում ոչ ընկեր Արայիկից․ Հարությունյանը վերհիշել է իր և Խաչատրյանի հանդիպումը

Ինչո՞ւ չեք ասում՝ պարոն Քոչարյան, մի՛ ունեցեք թիկնապահ, կարող է մեկիս տա, «անդազահան» անի. Ռուբինյան

Թրամփը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է հանրապետական սենատորի․ հայտնի է՝ ով է նա

Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ո՛չ փողոցում են ձեզ ընդունում, ո՛չ ԱԺ-ում եք հարմարավետ զգում. մինչև 2026-ը կողմնորոշվեք. Թունյան (տեսանյութ)

Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը

Գեթ մեկ երկրորդ կարծիք չհնչեց. Աննա Հակոբյանը զուգահեռներ է անցկացրել

Իրական ՀՀ-ն սպառնալիք է ՀՅԴ-ի համար, որտեղ չկաք դուք, չկա գուբերնատոր դառնալու շանս. Հովհաննիսյան (տեսանյութ)

Տարել են մոթել և խաբեությամբ հափշտակել 20 մլն դրամ․ կինը դիմել է իրավապահներին

Ռոնալդինյոն Բաքվում մասնակցել է COP29-ին․ նրան ղարաբաղյան գորգ են նվիրել

Արմավիրի մարզում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի (լուսանկարներ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Ֆարերյան կղզիներին

Ռուսաստանի հետ մենք դաշնակիցներ չենք. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել

«ՎԱԶ-2121»-ը Սոթքի ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար

Էկոնոմիկայի փոխնախարարն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները

Այրվել են Տորֆավան գյուղի տորֆի դաշտերը

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը կլինի նախկին լրագրողը․ Թրամփի թիմը ներկայացրել է նրան

ՀՀ-ն ներկայացնող պարային զույգը Երևանում մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով. The Washington Post

Քանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին Հայաստան այցելել․ նախարարը տվյալներ է հրապարակել

Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել․ նախարար

66-ամյա Մադոննան բաժանվել է 28-ամյա բոյֆրենդից

Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամի հանդիպումը

ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

Գոռավան-Արարատ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Դժվար ենք 100 դրամանոց գտնում. ինչ խնդիրների են բախվում քաղաքացիները տրանսպորտից օգտվելիս. հարցում (տեսանյութ)

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ

Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի