Երևան
12 °C
Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: Ucom-ն այս տարի հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։
Միջոցառման անցկացման ու նպատակների մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են միջոցառման կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
«Հայաստանում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկապես կարևորում է հետազոտությունների և մշակումների՝ R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան են միտված նաև օրենսդրական մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ R&D աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Եվ, բնականաբար, առավել արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն AI գործիքներով լուծումներ, իսկ հաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարևորագույն պայման համարելով նաև AI-ի զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
«Դեռևս 2019 թ. Silicon Mountains գագաթաժողովը անդրադարձել էր արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և ԱԲ-ի համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։ Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման և կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում և մեր առօրյա կյանքում։ Կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ՝ հաջողության ճանապարհին», - իր ողջունի խոսքում ասել է Արմեն Բալդրյանը։
«Այս թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։ Կարծում եմ շատ օգտակար են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել և թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Արդեն 7-րդ անգամ ենք կազմակերպում Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ամեն տարի ընտրում ենք այնպիսի թեմա, որն այդ ժամանակահտվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լին, բայց միևնույն ժամանակ բոլորիս համար հետաքրքիր։ Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետևանքներից և ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների և ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության և կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։ Վստահ ենք, որ շատ հետաքրքիր և հագեցած օր է մեզ սպասում, նաև հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին», - ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երեք ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված են լինելու հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։
Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու՝ «Infosys» ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր Նարայանա Մուրթին և Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։
Նշենք, որ գագաթնաժողովի ինովացիոն գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որը միջոցառման շրջանակում կազմակերպում է մասնավոր հատվածի համար B2B ձևաչափով հանդիպումներ՝ խթանելու գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառությունն ու նպաստելու նոր գործարար կապերի ստեղծմանը։
Միջացառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Գործընկերների թվում են նաև EasyPay, Visa, Synopsys ընկերությունները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Staffmedia-ն։
Միջոցառման մասնակցությունը անվճար է՝ հաստատված տոմսերով։ Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3M2rcLT։
Հավելյան տեղեկատվության համար կարող եք գրել կամ զանգահարել՝ ՏՀՏ գործատուների միություն:
Ո՞ր հերոսին ենք նսեմացրել, էն, որ զինվորի ուտելիքը իրենց շների, արջերի համար գողանո՞ւմ էին. վարչապետ
Իսպանիայում կրկին հորդառատ անձրևներ են
Մենք այսօր ունենք երկիր, այդ երկիրը հոգատարության կարիք ունի. Արշակյանը՝ իրական և պատմական Հայաստանի մասին
«Կեցցե հայ կամավորը, գինի լից» երգի կամավորը գոյություն ունի պետության չգոյության դեպքում. Փաշինյան
Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ
«Մանկական Եվրատեսիլ-2024»-ի երկրորդ բեմական փորձի ելույթներից հասանելի են հատվածներ․ ներկա է նաև Լեոն
Կա՛ պետություն՝ կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա՝ չենք լինի. Փաշինյան (տեսանյութ)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Ընկեր Արթուրը խորհուրդ էր հարցնում ոչ ընկեր Արայիկից․ Հարությունյանը վերհիշել է իր և Խաչատրյանի հանդիպումը
Ինչո՞ւ չեք ասում՝ պարոն Քոչարյան, մի՛ ունեցեք թիկնապահ, կարող է մեկիս տա, «անդազահան» անի. Ռուբինյան
Թրամփը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է հանրապետական սենատորի․ հայտնի է՝ ով է նա
Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ
Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ո՛չ փողոցում են ձեզ ընդունում, ո՛չ ԱԺ-ում եք հարմարավետ զգում. մինչև 2026-ը կողմնորոշվեք. Թունյան (տեսանյութ)
Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
Գեթ մեկ երկրորդ կարծիք չհնչեց. Աննա Հակոբյանը զուգահեռներ է անցկացրել
Իրական ՀՀ-ն սպառնալիք է ՀՅԴ-ի համար, որտեղ չկաք դուք, չկա գուբերնատոր դառնալու շանս. Հովհաննիսյան (տեսանյութ)
Տարել են մոթել և խաբեությամբ հափշտակել 20 մլն դրամ․ կինը դիմել է իրավապահներին
Ռոնալդինյոն Բաքվում մասնակցել է COP29-ին․ նրան ղարաբաղյան գորգ են նվիրել
Արմավիրի մարզում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի (լուսանկարներ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Ֆարերյան կղզիներին
Ռուսաստանի հետ մենք դաշնակիցներ չենք. ՀՀ-ում Իրանի դեսպան
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել
«ՎԱԶ-2121»-ը Սոթքի ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար
Էկոնոմիկայի փոխնախարարն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանում հայկական առևտրի տուն հիմնելու մանրամասները
Այրվել են Տորֆավան գյուղի տորֆի դաշտերը
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը կլինի նախկին լրագրողը․ Թրամփի թիմը ներկայացրել է նրան
ՀՀ-ն ներկայացնող պարային զույգը Երևանում մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով. The Washington Post
Քանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին Հայաստան այցելել․ նախարարը տվյալներ է հրապարակել
Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել․ նախարար
66-ամյա Մադոննան բաժանվել է 28-ամյա բոյֆրենդից
Սպիտակ տանը տեղի է ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամի հանդիպումը
ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Գոռավան-Արարատ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Դժվար ենք 100 դրամանոց գտնում. ինչ խնդիրների են բախվում քաղաքացիները տրանսպորտից օգտվելիս. հարցում (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT