Երևան
15 °C
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն ու առևտրայնացումը (կրթություն- գիտություն-բիզնես կապի ամրապնդումը), ինչպես նաև բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնումն ու կարողությունների հզորացումը։
Շնորհավորելով ներկաներին նոր լաբորատորիայի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ սա ցայտուն օրինակ է, թե ինչպես են այսօր բուհերում ստեղծվում լաբորատորիաներ, որոնք, կրթության որակն ապահովելուց զատ, կարող են նաև գործնական խնդիրներ լուծել տնտեսության համար։
«Այս մոտեցումն ունի մեծ ապագա, և մենք ամեն ջանք գործադրելու և խրախուսելու ենք, որ բոլոր բուհերում ստեղծվեն նմանօրինակ հնարավորություններ՝ գործնականում աշխատող լիարժեք լաբորատորիաներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ արդեն այսօր հանրապետության ամբողջ տարածքում նկատելի են որակյալ ավտոճանապարհները, և նոր լաբորատորիայի առկայությունը շինարարական կազմակերպություններին տարբեր հետազոտություններ պատվիրելու և գիտական արդյունք ստանալու հնարավորություն կտա. «Որակյալ ճանապարհ ունենալու համար պետք է կատարել որակյալ հետազոտություն։ Ընդհանրապես, շինարարությունը շատ պատասխանատու ոլորտ է, շինարարական նյութերի որակից է կախված մեր բոլորի անվտանգությունը»։
Նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ բյուջետային քննարկումներն ընթացքի մեջ են, կրթության և գիտության ոլորտներն առաջնահերթությունների շարքում են, և պետական բյուջեից հատկացվելիք միջոցները տարեցտարի ավելանալու են։ Ինչ վերաբերում է գիտության ոլորտի դրամաշնորհային ծրագրերին, ապա փորձնական նախագծերի արդյունքները գոհացուցիչ են, և դրանք նույնպես շարունակական են լինելու։
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան ամբողջությամբ հագեցած է նորագույն թվային սարքավորումներով, կից բացվել է համակարգչով և ցուցադրման պրոյեկտորով հագեցված լսարան, ուսանողները տեսական ժամերը կանցկացնեն լսարանում, գործնականը՝ լաբորատորիայում։
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս ուսումնական նպատակով փորձարկել ճանապարհաշինական նյութեր՝ ասֆալտաբետոն, բիտում, խիճ, ինչպես նաև որոշել բնահողի խտությունը և արտաքին բեռնվածքի տակ կամուրջների կամ այլ կառույցների առանձին տարրերի ճկվածքները։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին, աջակցության համար շնորհակալություն է հայտնել նախարարությանն ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին. «Այս լաբորատորիան իրականություն դարձավ երկկողմ համագործակցության արդյունքում, որի նպատակն է ոչ միայն բարելավել ուսումնական գործընթացը, այլև խթանել գիտական ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը»։
«ՇԻՆԼԱԲ» ծրագիրն իրականացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որդեգրած «Որակյալ կրթությունը՝ շինարարական բարձր որակի ապահովումն է» ռազմավարության շրջանակում։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսված է «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, այդ թվում՝ համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստում։
Մինչ բացման արարողությունը նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Կարեն Թռչունյանը բուհի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց են կատարել Շինարարական նյութերի և պատրաստվածքների, Ջրային պաշարների և շրջակա միջավայրի պահպանության և արդյունավետ օգտագործման, Գրունտային մեխանիկայի ուսումնագիտական լաբորատորիաներում, ծանոթացել հնարավորություններին և նոր ստացված սարքավորումներին։Այցի ավարտին անդրադարձ է կատարվել նաև բուհի շենքային պայմանների բարելավման խնդրին։
Ցանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
Դեբեդ գետից քաղաքացու դի է դուրս են բերվել
«Աբովյան» ՔԿՀ-ում նշվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը
Դատախազը հանձնարարել է. կվերացվի 16-ամյա տղային ծեծող քրեականի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելու որոշումը
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել. Արցախի ԱԱԾ
Մի անգամ ինձ հարցրին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացել
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչպիսի հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ
Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը հնգակողմ հանդիպման ժամանակ. վարչապետը ներկայացնում է Մոլդովայի հայ համայնքին
Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ անվտանգության գոտի. վարչապետի հարցազրույցը CNN primanews-ին
Մայիսի 27-ին Կոտայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացածներից մեկը մահացել է
Ինչ հարցեր են քննարկվել հնգակողմ հանդիպման ընթացքում
Կհանդիպենք Բրյուսելում. հնգակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն է արել
Այսօր նաև ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ, ԱՀ ՄԻՊ
Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը
Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
Արսեն Ղայթմազյանի լիազորությունները կասեցվել են. տղային ծեծելու փաստը հաստատվել է․ ՆԳՆ ոստիկանության պարզաբանումը
ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-մայիսին ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Քիշնևում մեկնարկել է հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)
Երևանում անցկացվելու է միջազգային վազքարշավ, կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ. հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Կնոջ եւ 1-ամյա երեխայի մահվան առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշով
Այսօրվանից №100 ավտոբուսը Ֆրանսիայի հրապարակից «Զվարթնոց» և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրում կիրականացնի
Իլհամ Ալիևը «ոտքի վրա» զրուցել է Օլաֆ Շոլցի և Էմանուել Մակրոնի հետ
Ալլա Պուգաչովան այնքան է ուժասպառ եղել, որ երեխաներին վստահել է հոր խնամքին (լուսանկար, տեսանյութ)
«Մովսես Խորենացի» մեդալով են պարգևատրվել սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը
Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը
Մեզ համար կարևոր էր, որ իշխանության ներկայացուցիչները քաղհասարակության հետ նստեն մի սեղանի շուրջ. Իոաննիսյան
«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն
Արցախից 14 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ
Հունիսի 1-ին Անգլիական այգում երեխաներին զվարճաչրեց 77-ամյա լարախաղացը
Մայրաքաղաքում հատված թթենիները խանգարել են նոր բերված «ՄԱՆ» ավտոբուսների երթեւեկությանը. ՀՈԱԿ-ի պարզաբանումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները բխում են ողջ տարածաշրջանի շահերից. Իրակլի Ղարիբաշվիլի
Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրուցել են
Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ (տեսանյութ)
Քրեականի պետը ամբողջությամբ զղջում է կատարածի համար. ՔԿ-ն աղմկահարույց դեպքից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանն ապատեղեկատվությամբ փորձում է հիմնավորել իր կրակը գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող քաղաքացիների վրա
ԱԺ բակն այսօր լի էր հունիսմեկյան գույներով. աղջիկներիս հետ միասին միջոցառումներին մասնակից դարձա նաև ես. Մանավազյան
Դոլարն ու եվրոն թանկացել են. աճ տարադրամի շուկայում
Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են առկա մարտահրավերները
© 2023 Հայկական ժամանակ