Երևան
12 °C
2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարեց արտակարգ դրություն, տպագիր մամուլը շուրջ 20 օր դադարել էր տպագրվել: ԶԼՄ-ները հայտնում էին միայն պաշտոնական տեղեկատվություն, գործում էին մի շարք սահմանափակումներ:
2008 թվականի դեկտեմբերի 16-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթը) գանգատ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռ. Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի: Դիմումից 13 տարի անց՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Դարեսկիզբ ՍՊԸ-ն» («Հայկական ժամանակ») ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։
ՄԻԵԴ վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտման ազատություն) և 6 րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) խախտում:
Վճռում ասվում է, որ գործը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններից հետո արտակարգ դրության ժամանակ պետական մարմինների գործողություններին, որոնց ընթացքում խոչընդոտվել է դիմումատու ընկերության թերթի՝ «Հայկական ժամանակի» տպագրումը։
Դատարանը մասնավորապես գտել է, որ հրապարակման սահմանափակումը այլ նպատակ չի ունեցել, քան սահմանափակել կառավարության հասցեին քննադատությունը և հետևաբար դեմ էր ազատ արտահայտման իրավունքին, որը պաշտպանված է Կոնվենցիայով:
2008 թվականի մարտի 21-ի «Հայկական ժամանակի» համարում, որը արտակարգ դրություն հայտարարելուց հետո լույս տեսած առաջին համարն էր, օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ծավալուն հոդված էր հրապարակել՝ «Մինչև Մարտի 1-ը և դրանից հետո» վերտառությամբ, որն ամփոփում էր մարտիմեկյան պատմությունն ամբողջությամբ և վերջանում «Ի՞նչ է լինելու հետո» ենթավերնագրով, որտեղ Փաշինյանը շեշտում է՝ շարժումը պետք է շարունակվի նոր թափով. «Ընդ որում, պայքարը պետք է շարունակել թե՛ բանտերում, թե՛ ազատության մեջ, թե՛ ընդհատակում»:
Հոդվածում անդրադառնալով արտակարգ դրություն հայտարարելուն՝ Նիկոլ Փաշինյանը դեռ 13 տարի առաջ ընդգծում է՝ Քոչարյանի հրամանագիրը լեգիտիմության մեծ դեֆիցիտ ունի:
«Սահմանադրությունն ասում է՝ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Ի՞նչ վտանգ էր սպառնում սահմանդրական կարգին մարտի 1-ին: Միակ վտանգն այն էր, որ ոստիկանությունն ու բանակը դուրս են եկել օրենքի շրջանակից և վերածվել են մեծ հանցավոր զինված բանդայի: Եվ ընդհակառակը՝ հենց Քոչարյանի սահմանած արտակարգ դրությունն է սպառնում երկրի սահմանադրական կարգին, երբ ընդդիմությունը բանտերում է կամ ընդհատակում, մամուլը և կուսակցությունները՝ փաստացի փակված, երթեր և ցույցեր անելն արգելված է, առաջին նախագահը տնային կալանքի տակ է, ժողովուրդը չունի տեղեկատվություն, Երևանի կենտրոնական փողոցները վերահսկվում են ավտոմատավորների և տանկերի կողմից: Ահա այն իրավական ռեժիմը, որով ապահովվում է արտակարգ դրությունը: Բայց նույն Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուրեմն հարց՝ կա՞ Հայաստանում նման օրենք: Իհարկե, չկա: Սա նշանակում է, որ Քոչարյանը կատարել է գործողություն, որի համար լիազորված չէ Սահմանադրությամբ և օրենքներով»,- նշվում է 2008 թվականին տպագրված հոդվածում:
Մարտի 1-ի դեպքերից 13 տարի անց ՀՀ Սահմանադրական դատարանը սույն թվականի մարտի 25-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանը, ճանաչեց հակասահմանադրական:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այժմ Քոչարյանը մեղադրվում է միայն 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:
ՀԺ-ի հետ զրույցում Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ՄԻԵԴ որոշմանն անդրադառնալով, նկատեց՝ սա ևս մեկ հավելում է, որ դատական համակարգը և Սահմանադրական դատարանը չեն գործել օրենքով, կայացրել են այն կարգի որոշումներ, որոնք աշխարհի իրավապահ համակարգում իրավունքի տեսանկյունից ընդունելի չեն լինելու:
«Արտակարգ դրության ռեժիմը Սահմանադրությանը հակասող է: Նախ՝ մենք չենք ունեցել օրենք, որով սահմանված կլիներ դա, արդյունքում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը բռնապետական կարգեր սահմանելու նպատակ է ունեցել»:
Նրա խոսքով՝ այժմ ճիշտ ժամանակն է, որ մեր դատարանները «իրենց խելքը գլուխները հավաքեն» և ճիշտ որոշում կայացնեն.
«Հանցագործություն է եղել, նորմի հակասահմանադրական ճանաչելը դեռևս չի նշանակում, որ հանցագործության դեպքը բացակայում է: Քրեական դատավարության օրենսգիրքը չունի այդպիսի հիմք, որ նորմը հակասահմանադրական ճանաչելու դեպքում հանցագործության դեպքերի բազմազանության պարագայում կարելի է քրեական հետապնդումը դադարեցնել»:
Խոսելով Քոչարյանի և մյուսների գործի հետագա ընթացքի մասին՝ Սեդա Սաֆարյանն ընդգծեց՝ պրոցեսներ կարող են զարգանալ, և պետք է հետևել, թե Հայաստանի դատական համակարգն ինչպես է արձագանքում ՄԻԵԴ արձանագրմանը։
«ՄԻԵԴ-ը կարող է բազմաթիվ հիմքեր տալ Հայաստանին, բայց խնդիրն այն է, թե ինչպիսի արձագանք է տալիս դրանց Հայաստանի դատաիրավական համակարգը։ Իսկ ՀՀ դատաիրավական համակարգը ի վիճակի չէ ադեկվատ վերաբերմունք ունենալ նման գործերին։ ՍԴ-ն այնքան է «հարգել» Ռոբերտ Քոչարյանին, որ նորմի մեկնաբանության փոխարեն ամբողջությամբ վերացրել է սահմանադրական հիմունքները պաշտպանող սահմանադրական կարգի տապալման միակ նորմը: Բայց ես կարծում եմ, որ ՄԻԵԴ-ը կոշտ գնահատականներ է տվել, որոնք ոչ մի ազդեցություն չեն ունեցել դատական համակարգի վրա: Այսօր այնպիսի տպավորություն է, որ մենք ժողովրդավարական պետություն չենք ու չենք հարգում Եվրոպական դատարանի կայացրած որոշումները, այսինքն՝ դրանք ոչ մի հետք չեն թողնում Հայաստանի իրավունքի վրա»,- եզրափակեց Սաֆարյանը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունում ՄԻԵԴ որոշման մասով սկսվել են ուսումնասիրություններ.
«Թե այդ ուսումնասիրությունները կարող են հիմք հանդիսանալ նոր գործողությունների սկսվելուն, ցույց կտա ժամանակը: Եթե որևէ կոնկրետ գործողություններ լինեն, մենք պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգանք»,- ասաց Աբրահամյանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT