Երևան
12 °C
Պլաստիկ վիրաբուժությունից՝ մինչև նկարչություն. սա նկարիչ Շանթ Կարապետյանի ուղին է: Շանթը նկարել սկսել է դպրոցական տարիքից, հետո ստիպված է եղել ընտրել կա՛մ բժշկությունը, կա՛մ նկարելը: Ընտրել է առաջինը: Մեզ հետ զրույցում ասում է՝ չնայած երկուսն էլ խանգարում են իրար, բայց պլաստիկ վիրաբուժությունն իր համար բժշկության արվեստն է, նկարելը՝ թթվածինը:
Կտավներ, բրինձի հատիկից՝ մինչև լուցկու հատիկ. նկարում է որտեղ և երբ ցանկանա: Ասում է՝ ուր գնում է, ուզում է իր հետքը թողնել. այստեղ եղել է ShakArt-ը: Այսպես է ներկայանում երիտասարդ նկարչը, ում 100-ից ավելի աշխատանքները կարելի է տեսնել հոկտեմբերի 8-10-ը՝ իր առաջին մեծ ցուցադրությանը:
Շանթի հետ մեր զրույցը՝ ստորև.
- Շանթ, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր նկարչությամբ զբաղվել:
- Նկարչությամբ դպրոցից եմ սկսել զբաղվել. 4-րդ դասարանում ցուցահանդես եղավ, ես նույնպես մասնակցեցի ու այդպես սկսեցի ինձ համար նկարել: 2017 թվականից ավելի լուրջ սկսեցի զբաղվել: Օրերս լցնում էի նկարչությամբ, բայց ընդունվեցի Բժշկական համալսարան, և իրար սկսեցին խանգարել: Նկարներս ոչ մեկին չէի նվիրում, ոչ էլ՝ վաճառում, հետո մի պահ սկսեցի բաժանել ծանոթ-անծանոթի: 200 նկար էի արել այդ ժամանակ և բոլորն էլ բաժանել եմ: Հետո հասկացա, որ պետք չէ նկար նվիրել, որովհետև նվիրածս նկարը տեսա ճմռթված, դարակում դրված: 2018-ից սկսեցի մանր իրերի վրա նկարել. կոճակը առաջին էր, հետո՝ արևածաղկի սերմը, բրնձի հատիկի վրա Բժշկական համալսարանի շենքը նկարեցի: Քայլում էի, կենցաղային փոքր բան էի տեսնում ու սկսում նկարել: Բրնձի հատիկի վրա «Լեո» ֆիլմի հերոսներին եմ նկարել. 58-րդ բրինձի հատիկն էր, որ հաջողեցի:
- Նկարչության ո՞ր ոճն է ավելի հոգեհարազատ, և ինչպե՞ս ես ընտրել այն անունը, որով մակագրում ես նկարներդ:
- Ես արվեստի մեջ եմ. դեռ ոճ չունեմ: 2019 թվականից սկսել եմ նաև street art (փողոցային նկարչություն) նկարել: Սկսեցի մեր շենքից: Իմ նպատակն այն էր, որ այնտեղ, որտեղ ապրում եմ՝ Չարբախում, վատ շենքերը գունավորվեն: Ուզում էի, որ քաղաքի կենտրոնից գան, նկարվեն ու գնան, և այդպես էլ եղավ: Շենքերից մեկի պատին նկարեցի աղջիկ, որ մեջը ծով է: Չարբախում նկարեցի 6-7 նկար: Բժշկականի պատին էլ նկարել եմ ծաղիկները ձեռքին՝ դիմակով բուժքույր: Դա իմ ամենամեծ նկարներից է: Նկարել եմ 3 օրում, ամեն օր 5 ժամ եմ տրմադրել: Նույն նկարը նկարել եմ նաև դեղահաբի վրա: Ինչ վերաբերում է անունս ընտրելուն. իմ իրական անվան, ազգանվան ու հայրանվան համադրությունն է՝ ShakArt: Սիրուն և հեշտ հնչեցվող անուն է:

- Շանթ, իսկ նկարելուդ շարժառիթները որո՞նք են: Օրինակ՝ նկարելիս երաժշտություն լսո՞ւմ ես: Հնարավո՞ր է, որ լսածդ երաժշտությունից կախված կլինի, թե ինչ կնկարես:
- Ինձ համար շատ կարևոր է երաժշտությունը: 99 տոկոս պետք է լինի նկարելիս: Օրինակ՝ կարող եմ Էմինեմ լսել, բլուզ, ջազ, բայց ծանր ռոք ու ծանր ռաբիս երբեք չեմ լսի: Կարող է երաժշտությունից ինչ-որ բան նկարելու միտք առաջանա. ես մտածում եմ նկարի 60-30 տոկոսը, մնացածը փոխվում է նկարելուց: Աղջիկներն են նաև մուսա ինձ համար, ու իրենք շատ են իմ նկարներում: Նրանք բնության ամենասիրուն արվեստն են:

- Չհաջողված նկարներդ ի՞նչ ես անում
- Չհաջողված նկար չկա, կան կիսատ թողնված նկարներ: Մեկ-մեկ հաջողված նկարներս վառում եմ, մի անգամ 110 հատ եմ վառել, հաջորդ անգամ՝ 57 հատ. չգիտեմ՝ հետո փոշմանո՞ւմ եմ, թե՞ չէ: Պահի մարդ եմ, բայց ոչ այդքան: Մի անգամ հարցում էին արել, թե մարդիկ քաղաքում ո՞ւմ գիտեն հայ Street art անողներից, ո՞ւմ են սիրում. ամենավատ ու ամենալավ ընտրություններում ես առաջինն էի: Երիտասարդները լավ էին արտահայտվել, իսկ մեծահասակներն ասել էին՝ փչացնում է մեր Երևանի աուրան:
- Նկարներդ միջազգային հարթակներում տարածվե՞լ են
- Բավականին շատ են տարածվում ու տարածվել: Իրականում ես շատ պասիվ եմ, օտար լեզվից էլ շատ վատ եմ: Սոցիալական կայքերում էլ եմ պասիվ, «Ֆեյսբուք»-ն եմ սիրում, «Ինստագրամ»-ը՝ այդքան էլ չէ: Լիքը հարթակներ չեմ կարողանում օգտագործել, այսինքն՝ ես չեմ տարածում, ինչը վատ է: Դու պետք է ցույց տաս քո գործերը: Մի անգամ մտա 3 միլիոն հետևորդ ունեցող արվեստի էջ, տեսա, որ իմ նկարն էլ է տարածված, ու 70 հազար հոգի քննարկում է նկարս մեկնաբանություններում: Նամակներ էլ եմ ստանում, բայց որ օտար լեզու չգիտեմ, հայերենով հումորային պատասխաններ եմ տալիս: Դրսի մարդիկ շատ են գնահատում գործերս:
- Վաղը՝ հոկտեմբերի 8-ին, լինելու է նկարներիդ ցուցահանդես-վաճառքը: Առաջին անգա՞մ ես նման բան կազմակերպում:
- Առաջին անհատական ցուցահանդես-վաճառքն է: Ես գումարով չեմ նկարել ու չեմ էլ վաճառել: Ես պետք է նկարեմ այն, ինչ ուզում եմ: Չեմ կարող նկարել այն, ինչ չեմ ուզում. գումարը կապ չունի: Եթե ժամանակին նկարեի այն, ինչ չէի ուզում, իմ թոռներն իմ անվան դպրոց ապագայում չեն գնա: Ես շատ վստահ եմ, որ բացելու եմ արվեստի իմ դպրոցը. արվեստն ինձ համար միակ բանն է, որ գոյություն ունի տիեզերքում:
- Ո՞ր նկարներդ ես ներկայացնելու ցուցահանդեսին և գոյացած հասույթով ի՞նչ ես անելու:
- Արվեստի մեջ եմ օգտագործելու միայն: Ես ամեն ինչին էներգիայով եմ նայում, էներգիա եմ տալիս նկարս գնողին կամ նայողին, գնորդն էլ ինձ գումարով է էներգիա տալու: Ես այդ էներգիայով երկրից դուրս կշրջեմ, թանգարաններ կտեսնեմ, օրինակ՝ Իտալիա, Եվրոպա կայցելեմ ու շատ արվեստի գործերի կծանոթանամ: 30 կտավ եմ ներկայացնելու վաղը ու 70 գրաֆիկական գործեր: Ուզում եմ լավ գործերս չվաճառեմ, որ դրանք նաև դրսում ցույց տամ: Եթե վաճառեմ, չեմ կարողանա ցուցադրել: Դրսից ցուցադրության առաջարկներ արդեն ստանում եմ: Եթե վաճառվեն, կնստեմ, կլացեմ՝ և՛ ուրախությունից, և՛ տխրությունից: Ունեմ գործ, որ երեք տարի է՝ նկարում եմ: Դա էլ եմ ներկայացնելու: Մտածում եմ՝ կա՛մ չեմ վաճառի, կա՛մ շատ թանկ կվաճառեմ: Ունեմ նկար, որ 20 հազար դոլար արժե, կտավներս՝ 1000, 2000 դոլար: Գրաֆիկական նկարներս հասանելի կլինեն, օրինակ, 30 հազար դրամով:
- Ի՞նչ է նկարելը քեզ համար:
- Թթվածին, արտահայտչական միջոց: Թանկ բան է ինձ համար, որի համար կարող եմ ամեն ինչ զոհել:
- Նկարագրիր քեզ երեք բառով:
- Կիսաստված, սարկաստիկ, արվեստախըփնվ:
- Նկարե՞լը, թե՞ ընկերներիդ հետ հանդիպումը:
- Նկարները, չնայած շատ լավ ընկերներ ունեմ:
- Պլաստիկ վիրաբուժությունը քեզ համար:
- ժամանակին մտածում էի՝ դա իմ վերջնական նպատակն է, բայց հիմա հոբի է:
- ShakArt-ն ու Շանթը տարբե՞ր են:
- Իրենք շատ են տարբերվում ու շատ են վիճում, հազարից մեկ են ձեռքսեղմում: Երբ երկու օբյեկտ բախվում է, կողմնակի վնասներ են լինում: Այդ բախումը միշտ լինելու է: Նկարներիս մեծ մասը այդ բախումից են ծնվել և շատ սիրուն են եղել:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT