Երևան
12 °C
24-ամյա Նաիրի Մելիքյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է եկեղեցական ծառայողի կյանքով, միևնույն ժամանակ՝ բռնցքամարտիկի: Զբաղվելով տարբեր սպորտաձևերով՝ Նաիրին ամեն անգամ ռինգ է դուրս գալիս եկեղեցական հագուստով, ասում է՝ այդ հագուստն իրեն ավելի ուժեղ է դարձնում: Եկեղեցական ծառայող լինելը չի խանգարում նաև բռնցքամարտիկ լինելուն, ընդգծում է նա, սակայն իր համար առաջին տեղում հավատքն է:
Նաիրին ապրում է Վրաստանի Ախալքալաք քաղաքում, ասում է, որ Հայաստանն իրեն ծնել է, Վրաստանը՝ սնել։ Եկեղեցական կյանքին ծանոթացել է 2007 թվականին: 2019 թվականից դպիր է, ծառայում է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում: Փոքր տարիքից նաև մենամրտում է: Երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեդալները 100-ն են, 30 հատ գավաթ ունի և 4 գոտի։

Նաիրիի հետ մեր զրույցը ստորև.
- Նաիրի, ինչպե՞ս ես համատեղում բռնցքամարտն ու եկեղեցականի կյանքը: Ի՞նչ ես զգում երկուսով զբաղվելիս:
- 5 տարեկան էի, երբ հայրս ինձ սկսեց մարզել բռնցքամարտով, 2007 թվականին էլ մայրս եկեղեցում ծառայության տվեց: Հետո սկսեցի զբաղվել կարատե մարզարվեստով: Այդպես լավ արդյունքներ ցուցաբերեցի, սկսեցի զբաղվել քինգբոքսինգով, ճապոնական սպորտաձևով: Երկու անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Ամեն ինչում ինձ փորձել եմ։ Հոկտեմբերի 10-ին բռնցքամարտի իմ առաջին պրոֆեսիոնալ մենամարտն էր, մինչ դա մասնակցում էի սիրողական մրցույթներին: Հակառակորդիս առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեցի: Ինձ համար մեծ ուրախությունն է միարժանակ և՛ եկեղեցական ծառայող, և՛ բռնցքամարտիկ լինելը։ Ինձ տեսնելով՝ բոլորը մոտիվացվում են. գալիս են և՛ եկեղեցի, և՛ մարզասրահ:
- Ո՞րն է քեզ համար առավել հոգեհարազատ:
- Հավատքը ամենաառաջինն է իմ կյանքում: Եթե հավատքը չլինի, մարդ չի կարող առաջ գնալ: Ինձ ասում են՝ եկեղեցում ես ծառայում, բայց դուրս ես գալիս ռինգ ու ինչ-որ մեկի հետ մենամարտում: Աստված ամեն մեկին շնորհ է տալիս, մի շնորհ էլ ինձ է տվել: Եթե ես չօգտագործեմ այն, Աստված իմ ձեռքից հետ կվերցնի: Այսինքն՝ ես ինչ անում եմ, անում եմ հանուն Աստծո, ոչ թե հանուն փառքի:
- Մարտերիդ ժամանակ ռինգ ես դուրս գալիս եկեղեցականի հագուստով: Դա ինչ-որ խորհուրդ ունի՞: Ինչպե՞ս են վերաբերվում քեզ հետ մենամարտող մարզիկները դրան:
- Եկեղեցական հագուստն ինձ ավելի զորություն է տալիս: Ես բոլորին ապացուցում եմ, որ ամեն մեկն իր ոճն ունի։ Քահանաները խորանից են քարոզում քրիստոնեությունը, ես էլ՝ ռինգից: Եղել է, որ մարզիկներն իմ տեսքից զարմանան: Ինձ անձամբ չեն ասել, բայց մարզիչներից լսել եմ, որ ասել են՝ Աստծո ուժն իր մեջ կա, ինքը շատ ուժեղ տղա է։

- Իսկ հոգևորականներն ինչպե՞ս են վերաբերվում դրան:
- Իրենք ինձ աջակցում են, ես ինձ ուժեղ եմ զգում այդ աջակցությունից: Ինձ օրհնում են և ճանապարհում դեպի ռինգ։ Շատ հաճելի զգացում է, երբ որ մեծերը քեզ աջակցում են. Ախալքալաքում ես ամենաերիտասարդ եկեղեցական ծառայողն եմ, չնայած ունեմ նաև սանիկներ, որոնց դասավանդում եմ պատարագին մասնակցելու ծեսերը և եկեղեցական ավանդույթները։
- Ե՞րբ են եղել առաջին մրցույթդ և մրցանակներդ։
- Առաջին անգամ Երևանում մասնակցել եմ կարատեի մրցույթին, երբ 9 տարեկան էի։ Կարատեի ընթացքում իրավունք չունես հարվածես մրցակցիդ բերանին: Ես հարվածեցի, ու ինձ դուրս հանեցին մրցույթից։ Լաց էի լինում, ասում էի՝ ինչի այդպես եղավ։ Չափահաս տարիքում մրցույթներին միշտ մեծահասկաների հետ էի մենամարտում, մինչև այսօր էլ։ Իմ տարիքի տղաները ինձ հետ չեն կռվում. պարապմունքներս ու մրցումներս տեսնում են՝ հրաժարվում են ինձ հետ մրցել: Ինձ առաջարկում են մեծահասկաների հետ կռվել, ես էլ համաձայնում եմ։
Առաջին մեդալը ստացել եմ 13 տարեկանում, երբ մենամարտեցի 18 տարեկան տղայի հետ: 2016 և 2017 թվականներին տեղի ունեցած Եվրոպայի առաջնություններին եմ մասնակցել, երկուսին էլ հաղթել և մեդալի արժանացել։ Ասիայի առաջնությանն եմ մասնակցել 2018-ին, նորից արժանացել եմ ոսկե մեդալի։ Եվրոպայի առաջնությանն էլ եմ Հայաստանը ներկայացրել։ Առաջին գավաթս չեմ հիշում, թե երբ եմ ստացել, բայց գավաթներ ստացել եմ Հայաստանում, Վրաստանում, Իրանում և այլ երկրներում: Գոտիներից մեկը ստացել եմ 2016 թվականին Բաթումիում Աշխարհի փառատոնի գոտու մրցույթին։ Կռվեցի ադրբեջանցի մարզիկի հետ։ Ինքը լարված եկել էր, ես էլ այդ ժամանակ Վրաստանն էի ներկայացնում, բայց հաղթելուց հետո Հայաստանի դրոշն եմ բարձրացրել։ Ամենահիշվող մրցումներից մեկն էր դա։ 10-ից ավելի թուրք ու ադրբեջանցի մարզիկների հետ եմ կռվել ու բոլորին հաղթել:
- Եղե՞լ է, որ մրցես հայ մարզիկի հետ։
- 2019-ին բռնցքամարտի մրցույթ էր, չեչեն մարզիկի հետ պետք է մենամարտեի, բայց նա ինձ հետ մրցելուց հրաժարվեց, ու ես մրցեցի Եվրոպայի չեմպիոն հայ մարզիկի՝ Արմեն Աշուղ Աթոյանի հետ։ Առաջին ռաունդում Արմենին նոկաուտի ենթարկեցի։ Այդ ժամանակ ես Վրաստանն էի ներկայացնում։ Առաջին (MMA) մարտ առանց կանոնների մրցումս էր։ Հաղթելուց հետ իրեն գրկեցի, ասացի՝ ապրես, քեզ հաջողություններ, բայց այլևս հայ մարզիկի հետ չեմ մենամարտի։ Նախ մեծերն են ասում, որ դա լավ չէ, տհաճ է նայվում, որ հայը հային խփում է: Բացի դրանից, մենք մեզ ապացուցելու բան չունենք, հայը հայի դեմ չպետք է կռվի։ Մարտից հետո ես եկա Ախալքալաք, մեծերն ասացին՝ ապրես, բայց հայը, երբ հայի հետ է կռվում, դա մեզ պատիվ չի բերում։ Ես էլ հետո հասկացա, որ ճիշտ են ասում։ Գուցե այդ ժամանակ Վրաստանն էի ներկայացնում, բայց իմ ազգանունը «յան»-ով է ավարտվում:
- Մենամարտելիս կեղծանունով հանդես գալի՞ս ես։
- Ես մարտերին մասնակցում եմ իմ իրական անուն-ազգանունով: Բայց Իսպանիայում մրցում ունեի, ինձ կեղծանուն էին դրել՝ «Անխել Դե Լա Մորտե», որը հայերեն նշանակում է «Մահվան թագավոր»։ Մեր քահանաները, որ դա լսել էին, բարկացել էին, ես էլ չգիտեի, որ իրենք ինձ համար այդպիսի կեղծանուն են որոշել: Ռուսաստանում, օրինակ, ''Aрмянский монах'' են անվանում։
- Բացի եկեղեցուն ծառայելուց և մարզումներից, ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունես, ինչո՞վ ես զբաղվում։
- Շատ ժամանակ անցկացնում եմ եկեղեցում և մարզվելով։ Առավոտյան գնում եմ եկեղեցի, Տեր Հոր հետ եմ խոսում, հետո սաներիս եմ դասավանդում։ Ամեն օր մարզվում եմ, օրը երկու-երեք անգամ։ Վանք էլ եմ գնում, մեզ մոտ գտնվող 12-րդ դարի Ծաղկեվանքն եմ գնում։ Ազատ ժամանակ ձի եմ վարում: Ձին իմն է, անունն էլ՝ «Բունյա», շատ ակտիվ ձի է։
- Սպորտում ո՞րն է այն կետը, որին ուզում ես հասնել:
- Գլխավոր նպատակս հիմա UFC-ն (Ultimate Fighting Championship) է: Այդ պատճառով պետք է մի քանի մարտով ռեկորդ սահմանեմ: Արդեն ունեմ ռեկորդներ, օրինակ՝ MMA-ով 7:0 ռեկորդ եմ սահմանել, այսինքն՝ 7 հաղթանակ, 0 պարտություն: Քինգ-բոքսինգով 16:0 է, բռնցքամարտով՝ 1:0, կարատեով՝ 85-ից ավելի է։ Մարզիկն օրենքով պետք է տարին երկու անգամ մենամարտի, բայց ես տարվա մեջ 7 մենամարտ եմ ունենում: 2019 թվականին ռեկորդ սահմանեցի, պրեֆեսիոնալ 8 մարտ եմ ունեցել։ Օր է եղել՝ 5-6 մարտ հաղթել եմ։ Եվրոպայի առաջնության ժամանակ մեկ օրում հաղթել եմ 6 հոգու։ Այս ամենն անում եմ, որպեսզի գլխավոր նպատակիս հասնեմ։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT