Ես չեմ տեսնում պետականամետ ընդդիմություն, նրանք ավելի շատ ռևանշիստներ են, մուռ հանողներ, վրեժ լուծողներ․ Մհեր Արմենիա

Այս տարվա սկզբին երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) հայտարարեց, որ մուտք է գործում քաղաքականություն, հիմնադրելու է կուսակցություն, որի միջոցով էլ մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Սակայն Մհերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով այդպես էլ անհրաժեշտ փաստաթղթերը չէր ներկայացրել՝ ընտրություններին մասնակցելու համար: Դրանից հետո նա անցավ «ընդհատակ»: Տեւական ժամանակ երգիչ, իրեն նաեւ քաղաքական գործիչ համարող Մհեր Արմենիայի հետ կապ հաստատել չէր հաջողվում՝ հասկանալու համար ընտրություններին չմասնակցելու պատճառները:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մհեր Արմենիայի հետ։

- Մհեր, ԱԺ խորհրդարանական ընտրություններից հետո տեւական ժամանակ Դուք «խորհրդավոր» լռում էիք։ ԿԸՀ փաստաթղթեր չներկայացնելու Ձեր անսպասելի որոշումից հետո չէր հաջողվում Ձեզ հետ կապ հաստատել, որպեսզի մեկնաբանություն ստանայինք։ Ի՞նչ էր պատահել, ո՞րն էր Ձեր՝ նման որոշման պատճառը։

- Իրավիճակը հետեւյլան էր․ մենք շատ էինք ուզում ընտրություններին մասնակցել, բայց մեր կուսակցության գրանցման հետ որոշակի խնդիրներ եղան։ Փաստաթղթային խնդիրներ էին, եւ մենք չկարողացանք գրանցվել, կուսակցության պետական գրանցումը ժամանակին չկարողացանք հասցնել։ Առանց քաղաքական ուժի պետական հաստատման, բնական է, չէինք կարող մասնակցել, ուստի ստիպված եղանք հրաժարվել մասնակցությունից։

- Իսկ կոնկրետ ի՞նչ փաստաթղթային խնդիրներ էին առաջացել. չէ՞ որ նախքան ընտրությունները, երբ հայտարարեցիք կուսակցություն հիմնելու մասին, նշում էիք, որ գնալու եք մինչեւ վերջ։

- Փաստաթղթային խնդիր էր, թղթաբանությունը մի փոքր ճիշտ չէինք արել, գրանցումը հետաձգվեց, գործընթացից ուշացանք։ Շատ լուրջ էինք տրամադրված, պարզապես ուշացանք։

- Երբ Դուք լուռ էիք, լուռ էր նաեւ ձեր կուսակցության ֆեյսբուքյան էջը: Սակայն ամիսներ անց՝ բոլորովին վերջերս, այդ լռությունը խախտվեց մի անսպասելի հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Դուք չեք միանալու ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին։ Մինչդեռ դրանից առաջ բազմիցս բարձրաձայնել էիք, որ գործող իշխանությանը դեմ եք։ Ի՞նչ փոխվեց։ Ի՞նչը նպաստեց դիրքորոշման կտրուկ փոփոխմանը։

- Տեսեք, նախ եւ առաջ եկեք հիշենք, որ մեր երկրում տեղի ունեցան ընտրություններ, եւ ժողովուրդը տվեց իր քվեն գործող իշխանությանը, եւ իշխանությունն սկսեց աշխատել։ Մեր կուսակցությունը սխալ է համարում նման իրավիճակում հրաժարականի պահանջն ու նոր գործընթացներ սկսելը։ Պե՞տք է ի վերջո հասկանաք, որ ամեն ամիս չեն կարող փոփոխություններ լինել, նոր ընտրություններ։ Վարչապետը խնդրել էր ժամանակ, նա այդ ժամանակը ստացավ, ընտրությունների արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ժողովրդի մեծամասնության քվեով այդ մարդը ստացավ իշխանության գալու իրավունքը։ Գործող իշխանությունը ժամանակ է ուզում, որպեսզի իր սխալները շտկի, վերականգնի, երկիրը հետպատերազմական վիճակից ու այս ճգնաժամից հանի․ իմաստը ո՞րն է նորից այս իրավիճակում պահանջել երկրի վարչապետի հրաժարականը։ Տեղից մեր ազգն այնքան է քաղաքականացված, որ տպավորություն է, թե այս ազգն ուրիշ որեւէ խնդիր չունի իր կյանքում: Բոլորս կարծես ապրում ենք միայն նրա համար, որ տեսնենք, թե ինչպիսի քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում: Սա արդեն անթույլատրելի է։ Իշխանությունը ստացե՞լ է այդ վստահության քվեն, դե թողեք թող աշխատի։ Դրա համար էլ մենք դեմ էինք ու չմիացանք ժողովրդի կողմից նոր ընտրված վարչապետի հրաժարականի պահանջին։

- Իսկ մի՞ թե 2018 թվականին էլ այդ նույն ժողովուրդը չէր ընտրել վարչապետին, որի հրաժարականը, ի դեպ, պահանջում էիք նաեւ Դուք։

- 2018-ին պատերազմ չկար, չկար նման ելք։ Պատերազմից հետո մենք պահանջեցինք վարչապետի հրաժարականը, ուզեցինք, որ երկրում լինեն փոփոխություններ, խորհրդարանական ընտրություններ։ Եվ մենք տեսանք, որ դրանից հետո էլ գործող իշխանությունը կրկին ստացավ վստահության քվեն․ մենք չէինք կարող հաշվի չնստել այդ ընտրության հետ։ Եթե անցնի ժամանակ, եւ մենք տեսնենք, որ ոչ մի դրական փոփոխություն չկա այս իրավիճակում, պահանջելու ենք վարչապետի հրաժարականը, բայց հիմա այդ պահանջն ուղղակի անիմաստ է։ Սխալ է նման իրավիճակում երկիրը տանել ցնցումների. նոր ընտրություններն իրենց հետ բերելու են ռեսուրսների անիմաստ վատնում, անիմաստ լարվածություն հասարակության շրջանում, ներքաղաքական անիմաստ իրարանցում։

- Բայց խորհրդարանական ընդդիմությունը կարծես ամենեւին էլ այդ կարծիքին չէ։ Նրանք կրկին հայտարարում են հնարավոր փողոցային պայքարի մասին․ Ձեր դիրքորոշումը փաստորեն այնպիսին է, որ դեռ վաղ է որեւէ պահանջատիրությամբ հանդես գալ, եւ չեք էլ միանալու նրանց։

- Մենք ոչ մեկին չենք միանալու, եթե ունենանք պահանջ, դրա մասին կբարձրաձայնենք։ Այն ընդդիմությունը, որն այսօր խորհրդարանում է, ընդհանրապես չեմ հավանում նրանց աշխատելաոճը․ ընտրություններից ամիսներ են անցել, բայց մենք այդպես էլ չտեսանք կոնկրետ գործողություններ։ Այնպիսի տպավորություն է, որ նրանց նպատակն է ոչ թե աշխատել ընդդիմություն-իշխանություն՝ հանուն հայ ազգի, այլ պարզապես հասնել վարչապետի հրաժարականին, ամեն գնով հասնել իշխանափոխության, որպեսզի իրենք գան իշխանության։ Պրոդուկտիվ աշխատանք ես չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում պետականամետ ընդդիմություն, նրանք ավելի շատ, կարելի է ասել, ռեւանշիստներ, մուռ հանողներ, վրեժ լուծողներ են: Ես չեմ տեսնում ի շահ պետության մի նպատակ, հանուն որի նրանք հայտնվել են ԱԺ-ում։ Այս ընդդիմությունը, որը իմ դուրն ընդհանրապես չի գալիս, Ազգային ժողովում իր ներգրավվածությամբ 8-րդ անգամ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահ՝ շարունակելով նույն ոճը։ Չեմ հավանում իրենց աշխատանքը, գործելաոճը, բառապաշարը։ Ի վերջո, մենք՝ որպես հարկատու, որպես պահանջատեր ազգ, ինչի՞ համար ենք հարկեր վճարում, որ նրանք աշխատեն, բարելավեն հայ հասարակության կյանքը: Մինչդեռ այս անձինք զբաղված են միմյանց վիրավորելով։ Ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք գրագետ են, կառավարման փորձ ունեն, բայց չեմ տեսնում պետականամետ գործելաոճ:

- Մհեր, շարունակելո՞ւ եք նորից զբաղվել քաղաքականությամբ: Այժմ ձեր քաղաքական ուժի կողմնորոշումը, ի վերջո, ո՞րն է, ընդդիմությո՞ւն եք։

- Մենք արմատական, պետականամետ ընդդիմություն ենք։ Մեր քաղաքական գործունեությունը շարունակվում է, կուսակցաշինությունը՝ նույնպես։ Մենք հետագայում մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին։ Դեռ վերջնական չենք որոշել՝ ո՞ր համայնքում կամ որտե՞ղ կմասնակցենք, բայց մեր քաղաքական գործունեությունը շարունակվելու է։

- Աշխարհում եւ Հայաստանում այսօրվա ամենաարդիական թեմաներից մեկի մասին․ պատվաստվա՞ծ եք, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք։

- Դեռ պատվաստված չեմ։ Անձամբ կողմ եմ պատվաստմանը, բայց դեմ՝ պարտադիր պատվաստմանը։

- Առաջիկայում հնարավոր է՝ նոր սահմանափակումներ մտցվեն, որոնց համաձայն՝ ժամանցի վայրերում՝ ռեստորաններ եւ այլն, մուտք չեն ունենա այն անձինք, որոնք պատվաստված չեն կամ չունեն քովիդ թեստի բացասական պատասխան։ Որպես շոու բիզնեսի ներկայացուցիչ՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունեք սրա վերաբերյալ։

- Այդ սահմանափակումներն առաջին հերթին կվնասեն տնտեսական զարգացմանը, որն առանց այն էլ նորմալ չէ, սա կբերի կոլապսի։ Մենք տեսանք, թե կարանտինի ժամանակ սահմանափակումներն ինչ բացասական ազդեցություն ունեցան: Տեղից այդ բիզնեսը 2020 թվականին անասելի վնասներ է կրել։ Ամեն դեպքում, ես կասկածում եմ, որ այդ սահմանափակումները լիովին կաշխատեն: Դժվար թե որեւէ մասնավոր օբյեկտում, կամ ռեստորանի սեփականատերը հերթով ստուգի հարսանիքի մասնակիցների QR կոդերը կամ քովիդ թեստի արդյունքները։ Կարծում եմ՝ դա ուղղակի կբերի նոր խառնաշփոթի, անախորժ իրավիճակների։ Քովիդի դեմ պայքարում ես ավելի խելամիտ եմ համարում թեստավորման գները նվազագույնի հասցնելը։ Թեստի արժեքը քաղաքացիների համար պիտի լինի շատ մատչելի, որպեսզի եթե տվյալ անձը չի ուզում պատվաստվել, կարողանա թեստ հանձնել։ Մարդուն պիտի ընտրության հնարավորություն տրվի։

- Մշակութային կյանքի հետ կապված ի՞նչ նոր ծրագրեր ունեք, նոր երգի կամ տեսահոլովակի ե՞րբ սպասենք։

- Շուտով կլինեն ե՛ւ նոր երգեր, ե՛ւ տեսահոլովակներ։ Այսօր ստեղծագործական, մշակութային կյանքն էլ այնքան վառ չէ, ինչպես նախկինում էր․ պատճառները դնենք մի կողմ։ Ես պատրաստում եմ նոր երգ, նոր տեսահոլովակ: Իմ արվեստը սիրողներին շատ սպասեցնել չեմ տա, բայց այն, ինչ տեսնելու են, թող առայժմ անակնկալ մնա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34734 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել